Mikaelian Mikayel, Mikaelian Gabriel, Микаелян Микаел, Микаелян Габриел
Key Issues Of Competition Protection In Armenia ; Некоторые проблемы защиты конкуренции в Республике Армения
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
Շուտով կբոլորի ՀՀ-ում մրցակցության պաշտպանության պետական մարմնի (այսուհետև՝ Հանձնաժողով) գործունեության քառորդ դարը։ Անցնող
տարիներին Հանձնաժողովին հաջողվել է բացահայտել մրցակցության պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ հակաօրինական գործողություններ։ Դրական գործունեության հետ միասին զգալի են նաև Հանձնաժողովի թերացումները և մասնագիտական սխալներն ու անճշտությունները։ Ընդ որում, դրանց որոշ մասը կրկնվում է։ Այդպիսի սխալներ առկա են նաև եվրասիական տարածաշրջանում նախկին խորհրդային հանրապետությունների մրցակցությունը պաշտպանող որոշ պետական մարմինների գործունեության ընթացքում։ Մասնավորապես, մրցակցության պաշտպանության պետական մարմինները սխալ են որոշել ապրանքային շուկայի ապրանքատեսակային ու աշխարհագրական սահմանները, ինչպես նաև՝ խախտում թույլ տալու ուսումնասիրության ժամանակահատվածը։ Նույն սխալի պատճառով Հանձնաժողովը հեղուկ գազի շուկայում «չի հայտնաբերել» գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ։ Առնվազն հաշվարկներով չի հիմնավորել, որ այդ շուկայում հեղուկ գազի մենաշնորհ բարձր գին չի սահմանվել։ Աշխատակազմի մասնագետ կադրերի արհեստավարժության պակասը հիմնականում պայմանավորված է այդ կադրերի հաճախակի փոփոխություններով, ինչպես նաև՝ օրենսդրական բացով (Հանձնաժողովի անդամների նկատմամբ արհեստավարժության պահանջի բացակայությունը և տարիքային շեմի առկայությունը)։ Հետազոտության արդյունքներն ամփոփվել են հետևյալ առաջարկություններով․ 1․ Հանձնաժողովի գործունեությունում մասնագիտական սխալների կրկնությունը բացառելու համար անհրաժեշտ է այդ պետական մարմնի անդամների ընտրության հիմքում դնել արհեստավարժության, անկախության և թափանցիկության սկզբունքները։ Միաժամանակ, մասնագետ կադրերի նշանակումն ու ազատումը պետք է տեղի ունենա Հանձնաժողովի արձանագրային որոշմամբ։ 2․ Հանձնաժողովի անդամների նշանակումը պետք է կատարվի արհեստավարժության սկզբունքով նախապես ձևավորված կադրային բանկից։ Այդ բանկում Հանձնաժողովի անդամի թեկնածուները արհեստավարժության սահմանված չափանիշներին համապատասխան ստանում են իրենց հաջորդական համարը՝ հերթականությամբ փոխարինելով նշանակման ժամկետը լրացրած անդամներին։ 3․ Հանձնաժողովի արհեստավարժ գործունեության ժառանգականությունն ապահովելու, ինչպես նաև դրա անդամների կարողություններն ու հմտությունները պահպանելու ու զարգացնելու համար հարկավոր է Հանձնաժողովի անդամի տարիքային շեմի սահմանափակումը Օրենքից հանել (հոդված 30, մաս 5)։
Государственный орган по защите конкуренции (далее – Комиссия) в Республике Армения вскоре отметит четверть века своей деятельности. За прошедшие годы Комиссии удалось раскрыть множество незаконных действий, связанных с защитой конкуренции. Наряду с позитивной деятельностью, заметны и недостатки, профессиональные ошибки и неточности в работе Комиссии. Причём некоторые из них повторяются.. Подобные ошибки встречаются и в деятельности некоторых государственных органов по защите конкуренции в бывших советских республиках Евразийского региона. В частности, государственные органы по защите конкуренции неверно определяли товарные и географические границы товарного рынка, а также сроки расследования нарушений. Из-за той же ошибки Комиссия «не обнаружила» субъекта, занимающего доминирующее положение на рынке сжиженного газа. По крайней мере, она не подтвердила расчетами, что на этом рынке не была установлена монопольно высокая цена на сжиженный газ. Недостаток профессионализма специалистов в основном обусловлен частой сменой кадров, а также законодательным пробелом (отсутствие требования к профессионализму и наличие возрастного ограничения для членов Комиссии). Результаты исследования обобщены в следующих рекомендациях: 1. Во избежание повторения профессиональных ошибок в деятельности Комиссии необходимо основывать отбор членов данного государственного органа на принципах профессионализма, независимости и прозрачности. При этом назначение на должность и освобождение от должности специалистов должно осуществляться протокольным решением Комиссии. 2. Назначение членов Комиссии осуществляется из ранее сформированного резерва кадров на основе принципа профессионализма. В этом резерве кандидаты в члены Комиссии получают порядковые номера в соответствии с установленными стандартами профессионализма, заменяя поочередно членов, завершивших срок своих полномочий. 3. В целях обеспечения преемственности профессиональной деятельности Комиссии, а также сохранения и развития способностей и навыков ее членов необходимо исключить из Закона возрастной ценз для члена Комиссии (статья 30, часть 5).
Soon, the state authority for the protection of competition in the Republic of Armenia (hereinafter referred to as the Commission) will mark the twenty-fifth anniversary of its establishment. Over the years, the Commission has succeeded in uncovering numerous unlawful practices related to the protection of competition. Alongside its positive achievements, however, significant shortcomings, professional errors, and inaccuracies in the Commission’s activities are also evident, some of which recur over time. Similar errors have been observed in the practices of competition authorities in several post-Soviet countries within the Eurasian region. In particular, competition authorities have incorrectly defined the product and geographic boundaries of relevant markets, as well as the time period used for investigating alleged infringements. As a result of such methodological errors, the Commission failed to identify a dominant undertaking in the liquefied petroleum gas (LPG) market and did not substantiate, at least through proper calculations, that monopoly pricing was absent in this market. The insufficient professional capacity of the Commission’s staff is largely attributable to frequent personnel turnover, as well as to legislative gaps, including the absence of professional qualification requirements for Commission members and the existence of an age threshold. The findings of the study lead to the following recommendations: • To prevent the recurrence of professional errors in the Commission’s activities, the selection of its members should be based on the principles of professionalism, independence, and transparency. • The appointment of Commission members should be conducted on the basis of professionalism from a pre-established кадров reserve (talent pool). • In order to ensure continuity in the Commission’s professional activities and to preserve and further develop the competencies and skills of its members, the age limit for Commission members should be removed from the Law (Article 30, Part 5)․
Երևան
click here to follow the link ; oai:arar.sci.am:425857
Նվիրված ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին
Jan 13, 2026
Dec 30, 2025
21
https://arar.sci.am/publication/458666
| Edition name | Date |
|---|---|
| Միքայելյան, Միքայել, Հայաստանի Հանրապետությունում մրցակցության պաշտպանության մի քանի հիմնախնդիր | Jan 13, 2026 |
Միքայելյան, Միքայել Միքայելյան, Գաբրիել Գլխ․ խմբ․՝ Արմեն Գրիգորյան
Մանասերյան, Թաթուլ Պատ․ խմբ․՝ Ռոբերտ Սարինյան
Սուվարյան, Յուրի Մանուչարյան, Մերի Պատ․ խմբ․՝ Ռոբերտ Սարինյան
Վարդանյան, Գոհար Քեշիշյան, Գևորգ Պատ․ խմբ․՝ Ռոբերտ Սարինյան
Մարկոսյան, Աշոտ Մաթևոսյան, Էլյանորա Մարկոսյան, Մերուժան Պատ․ խմբ․՝ Ռոբերտ Սարինյան
Բեգլարյան, Լիլիկ Պատ․ խմբ․՝ Ռոբերտ Սարինյան
Հակոբյան, Եվգենյա Պետրոսյան, Դավիթ Պատ․ խմբ․՝ Ռոբերտ Սարինյան
Ավագյան, Գայանե Կարապետյան, Նարեկ Մխիթարյան, Լուսինե