Object

Title: Տաղանդների կառավարման համակարգի առանձնահատ-կությունները ՀՀ առևտրային բանկերում

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2018-

Number:

3 (14)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Manukyan Lilit, Манукян Лилит

Other title:

Features of the Talent Management System In Commercial Banks of the Republic of Armenia ; Особенности системы управления талантами в коммерческих банках Республики Армения

Abstract:

Առևտրային բանկերի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և մարդկային ռեսուրսների կառավարման փոխկախվածության վերաբերյալ ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարումը հանդիսանում է բանկերի մրցակցային առավելությունը ապահովող հիմնական գործոններից։ Սրանով պայմանավորված՝ բանկերում ներդրվել են մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարական նոր մոտեցումներ, մասնավորապես՝ տաղանդների կառավարման համակարգ։ Գիտելիքահենք տնտեսության տեսանկյունից տաղանդը հատկապես կարևորվում է որպես մտավոր ներուժի և մտավոր կապիտալի հիմնաբաղադրիչ: Մտավոր ներուժը գործնականում կիրառվող և մարդու կողմից կուտակած մասնագիտական գիտելիքները, հմտությունները, փորձը, ճանաչողական և հոգևոր կարողություններն են, որոնց դրսևորման համար անհրաժեշտ են համապատասխան խթաններ: Տաղանդների կառավարման նպատակն է բացահայտել աշխատակիցների տաղանդները և գտնել դրանց լավագույն կիրառությունը աշխատողի և ընկերության համար: Նշենք, որ վերջին ժամանակներում տաղանդների կառավարման գործառույթի իրականացման ապահովումը կազմակերպություններում դարձել է առաջնահերթություն, քանի որ այն` որպես մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարական գործառույթ, կարող է նպաստել աշխատուժի արտադրողականության բարձրացմանը՝ կատարելագործելով տաղանդներին ներգրավելու, զարգացնելու և պահպանելու գործընթացները: Սույն հոդվածը նպատակ է հետապնդում ուսումնասիրել և վերլուծել ՀՀ առևտրային բանկերում ներդրված տաղանդների կառավարման համակարգերը՝ վերջիններիս կիրառական արդյունավետության և ներդրման անհրաժեշտության տեսանկյունից։ Աշխատանքի խնդիրներն են՝ բացահայտել ՀՀ առևտրային բանկերում մարդկային ռեսուրսների կառավարման վերաբերյալ առկա մոտեցումները, տաղանդների կառավարման համակարգի առանձնահատկություններն ու կիրառական նշանակությունը, ուսումնասիրել և պարզել, թե ինչպես են տաղանդների հավաքագրման, ընտրության, կադրային ռեզերվի ձևավորման, ուսուցման ու վերապատրաստման գործընթացները նպաստում բանկերի մրցունակության և գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Studies of the results of financial and economic activities of commercial banks and the interdependence of human resource management indicate that effective human resource management is one of the main factors ensuring the competitive advantage of banks. In this regard, banks have introduced new strategic approaches to human resource management, in particular, a talent management system. Intellectual potential is the professional knowledge, skills, experience, cognitive and spiritual abilities used in practice and accumulated by a person, for the manifestation of which appropriate incentives are needed. It is noteworthy that in recent years, ensuring the implementation of the talent management function has become a priority in organizations since it, as a strategic human resource management function, can contribute to improving labor productivity by improving the processes of attracting, developing, and retaining talent. This article aims to study and analyze the talent management systems implemented in commercial banks in the Republic of Armenia from the point of view of their applied effectiveness and the need for implementation. The tasks of the work are to identify the existing approaches to the management of human resources in RA commercial banks, the features and practical significance of the talent management system, to study and find out how the processes of talent recruitment, selection and personnel reserve formation, education and training contribute to increasing the competitiveness and efficiency of the banks.
Исследования результатов финансово-хозяйственной деятельности коммерческих банков и взаимозависимости управления человеческими ресурсами свидетельствуют о том, что эффективное управление человеческими ресурсами является одним из основных факторов, обеспечивающих конкурентное преимущество банков. В связи с этим в банках внедрены новые стратегические подходы к управлению человеческими ресурсами, в частности, система управления талантами. Интеллектуальный потенциал ‒ это профессиональные знания, навыки, опыт, когнитивные и духовные способности, используемые на практике и накопленные человеком, для проявления которых необходимы соответствующие стимулы. Стоит обратить внимание на то, что в последнее время обеспечение реализации функции управления талантами стало приоритетом в организациях, поскольку она как стратегическая функция управления человеческими ресурсами может способствовать повышению производительности труда за счет совершенствования процессов привлечения, развития и сохранения талантов. Данная статья преследует цель изучить и проанализировать внедренные в коммерческие банки РА системы управления талантами с точки зрения их прикладной эффективности и необходимости внедрения. Задачи работы: выявить существующие подходы к управлению человеческими ресурсами в коммерческих банках РА, особенности и практическое значение системы управления талантами, изучить и выяснить, как проходят процессы привлечения, отбора кадров, формирования кадрового резерва, а также образование и обучение, способствующее повышению конкурентоспособности и эффективности банков.

Place of publishing:

Երևան

Publisher:

ԱԵԳՄՄ հրատ. ; «ԱՐՑԱԽ» հրատ.

Format:

pdf

Extent:

էջ 232-245

Other physical description:

աղս․

Identifier:

oai:arar.sci.am:332023

Object collections:

Last modified:

Nov 27, 2022

In our library since:

Nov 27, 2022

Number of object content hits:

54

All available object's versions:

https://arar.sci.am/publication/360540

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

This page uses 'cookies'. More information