Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2018-

Number:

3 (14)

ISSN:

2579-2652 ; e-2738-2672

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Petrosyan Gor, Петросян Гор

Title:

Վրաստանի շուրջ ձևավորված պատժամիջոցային հանգույցի ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջայնացման գործընթացի վրա

Other title:

The Impact of the Sanctions Knot around Georgia on the Regionalization Process in the South Caucasus ; Влияние санкционного узла вокруг Грузии на процесс регионализации на Южном Кавказе

Creator:

Պետրոսյան, Գոռ

Subject:

Քաղաքագիտություն ; Միջազգային հարաբերություններ

Uncontrolled Keywords:

պատժամիջոցներ ; սահմանափակումներ ; քաղաքական ճնշում ; Վրաստան ; Ռուսաստանի Դաշնություն ; միջպետական հարաբերություններ ; Հարավային Կովկաս ; Հայաստան

Abstract:

Վերջին տասնամյակների ընթացքում տնտեսական պատժամիջոցները դարձել են միջպետական հարաբերություններում քաղաքական կարևորագույն գործիքներից մեկը, և պատժամիջոցային քաղաքականության կիրա-ռումը կարևոր ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասում ուժային հավասարակշռության ձևավորման գործում։ Ներկայացվող հոդվածի նպատակը Ռուսաստանի և Վրաստանի կողմից միմյանց նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետևանքով առաջացած տարածաշրջանային ուժային համամասնության վերափոխման ուսումնասի-րությունն է։ Հետազոտության խնդիրն է ռուս-վրացական փոխադարձ պատժամի-ջոցների հետևանքով Հայաստանի համար առաջացող աշխարհաքաղաքական վտանգների ու սահմափակումների վերհանումը։ Հոդվածը հիմնված է հետազոտության իրականացման ինչպես քանա-կական մեթոդների՝ առևտրատնտեսական ու վիճակագրական տվյալների ուսումնասիրություն, այնպես էլ որակական մեթոդների՝ քաղաքական դերակատարների հայտարարությունների բովանդակային վերլուծության համադիր ուսումնասիրման վրա։ Կատարված հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզր-կացության, որ Ռուսաստանի Դաշնության՝ Վրաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցների արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան շեշտակիորեն ավելացրել են տնտեսական ու քաղաքական ազդեցությունը վերջինիս նկատմամբ, իսկ վրաց-աբխազական երկաթուղու փակման հետևանքով Հայաստանը հայտնվել է ամբողջական երկաթուղային շրջափակման մեջ։ Նշյալ իրավիճակով պայմանավորված` Հայաստանի համար անհնարին է դարձել արևելք-արևմուտք (Ադրբեջան-Թուրքիա) դաշինքին հյուսիս-հարավ (Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան) դաշինքով հակադրման փորձը։ Այսպիսով՝ Հայաստանը զրկվել է Իրանն ու Ռուսաստանը միավորող հանգույց դառնալու և ադրբեջանաթուրքական տանդեմին դիմակայելու արդյունավետ մեխանիզմից։
In recent decades, the economic sanctions have become one of the most important tools of politics in interstate relations and application of the sanctions policy have had significant impact on the formation of the power balance in the South Caucasus.
The aim of this article is to investigate the transformation of the regional balance of power caused by the imposition of sanctions by Russia and Georgia. The objective of the study is to identify emerging geopolitical constraints and dangers for Armenia as a result of mutual Russian-Georgian sanctions. The article is based on a comparative analysis of data obtained with both quantitative methods of research, i.e. the study of trade, economic and statistical data, and qualitative methods, i.e. content analysis of statements by political actors. Based on the study, the author has concluded that Azerbaijan and Turkey have significantly increased their economic and political influence on Georgia, due to the sanctions imposed by the Russian Federation on Georgia. As a result of the closure of the Georgian-Abkhazian railroad, the railway blockade of Armenia has been completed. In connection with the aforementioned situation, it has become impossible for Armenia to oppose the East-West alliance (Azerbaijan-Turkey) to the North-South alliance (Russia-Georgia-Armenia-Iran). Thus, Armenia has been deprived of the opportunity to become a hub linking Iran and Russia, and lost a mechanism to contain the Azerbaijani-Turkish tandem.
В последние десятилетия экономические санкции стали одним из важнейших инструментов политики в межгосударственных отношениях. Применение санкционной политики оказало важное влияние на формирование баланса сил также и на Южном Кавказе. Целью представленной статьи является исследование трансформации регионального баланса сил, вызванной введением санкций со стороны России и Грузии. Задачей исследования является выявление возникаю щих геополитических ограничений и опасностей для Армении в результате взаимных российско-грузинских санкций. Статья основана на сопоставительном анализе данных, полученных с помощью как количественных методов проведения исследования, таких как изучение торгово-экономических и статистических данных, так и качественных методов, таких как контент-анализ высказываний политических акторов. В результате проведенного исследования мы пришли к выводу, что Азербайджан и Турция значительно усилили свое экономическое и политическое влияние на Грузию из-за санкций, введенных Российской Федерацией в отношении Грузии, а в результате закрытия Грузино-Абхазской железной дороги Армения оказалась в полной железнодорожной блокаде. В связи с упомянутой ситуацией для Армении стало невозможным противопоставить альянсу Восток-Запад (Азербайджан-Турция) союз Север-Юг (Россия-Грузия-Армения-Иран). Таким образом, Армения лишилась возможности стать узлом, объединяющим Иран и Россию, и механизма сдерживания азербайджано-турецкоգօ тандема.

Place of publishing:

Երևան

Publisher:

ԱԵԳՄՄ հրատ. ; «ԱՐՑԱԽ» հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 106-112