Նիւթ

Վերնագիր: The Conception of ‘National’ in Komitas’s Perception

Ստեղծողը:

Navoyan, Mher

Տեսակ:

Հոդված

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք = Komitas museum-institute yearbook

Հրապարակման ամսաթիւ:

2020

Հատոր:

Ե

ISBN:

978–9939–9206–9–6

Լրացուցիչ տեղեկութիւն:

Նավոյան Մհեր

Այլ վերնագիր:

Ազգայինի կոմիտասյան հայեցակարգը

Աջակից(ներ):

Պատ. խմբ.՝ Տաթևիկ Շախկուլյան

Ամփոփում:

The emphasis on national identity in Komitas’s heritage determines his place and role in the history of Armenian music. His historical role of being the founder of the Armenian national school of music composition is devised around this fact. National identity, as the creative and contemplative baseline, has two pivots of justification in Komitas’s heritage. While his numerous references to the rich layers of Armenian culture are evident, and in essence, the entirety of his creative and scientific heritage is anchored on them, the pure ideological orientation towards those layers, the fact of highlighting them on the theoretical level, considering them the baseline for his creations and emphasizing them in the field of his scientific interests is determined by the influence of the 18–19th century European cultural environment. At the same time, the adoption of European approaches by Komitas could have been both mediated ‒ as an outlook, a principle already adopted by his predecessors that had been handed down to him from Kristaphor Kara–Murza, Makar Yekmalyan and others, and direct ‒ as a result of various perceptions of ideological bases of German romanticism that he could have inherited from his German teachers, German art, and theoretical arguments reaching Johann Gottfried Herder.
Ազգայինի ընդգծվածությունը Կոմիտասի ժառանգության մեջ պայմանավորում է նրա տեղն ու դերը հայ երաժշտության պատմության մեջ: Հենց այս հանգույցի շուրջ է ձևակերպվում նրա` հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր լինելու պատմական դերը: Ազգայինը, որպես ստեղծագործական և աշխարհայեցողական ելակետ, Կոմիտասի ժառանգության մեջ ունի հիմնավորման երկու առանցք: Եթե հայ մշակույթի հարուստ շերտավորումներին նրա բազմակի անդրադարձերը ակներև են և, ըստ էության, դրանց վրա է խարսխված իր ստեղծագործական և գիտական ժառանգության գրեթե ողջ համալիրը, ապա զուտ գաղափարական կողմնորոշումը՝ հանդեպ այդ շերտերը, դրանց կարևորումը տեսական մակարդակի վրա, ստեղծագործության համար ելակետային դիտարկելը և ընդգծելը իր գիտական հետաքրքրությունների դաշտում, պայմանավորված է այլ հիմքով՝ XVIII–XIX դդ. եվրոպական մշակութային միջավայրի ազդեցությամբ: Ընդսմին, այդ եվրոպական մոտեցումների որդեգրումը Կոմիտասի կողմից կարող էր լինել թե՛ միջնորդավորված, որպես իր նախորդների կողմից արդեն որդեգրված աշխարհայացք, սկզբունք, որ Քրիստափոր Կարա– Մուրզայից, Մակար Եկմալյանից և մյուսներից փոխանցվել էր իրեն, թե՛ ուղղակի՝ որպես գերմանական ռոմանտիզմի գաղափարական հիմքերի տարաբնույթ ընկալումների արդյունք, որ կարող էր ժառանգվել իր գերմանացի ուսուցիչներից, գերմանական արվեստից ու մինչև Յոհան Գոտֆրիդ Հերդեր հասնող տեսական հիմնավորումներից:


Բովանդակութիւն:

ԳԼՈՒԽ Ա. Կոմիտասը և իր ստեղծագործությունը
CHAPTER I: Komitas And His Work

Հրատարակութեան վայրը:

Երևան, Բեռլին, Հալլե

Հրատարակիչ:

Կոմիտասի թանգարան-ին-տ. հրատ.

Ձեւաչափ:

pdf

Չափեր:

էջ 20-26

Նոյնացուցիչ:

oai:arar.sci.am:270871

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

Apr 26, 2023

Մեր գրադարանին մէջ է սկսեալ:

Jun 11, 2021

Նիւթին բովանդակութեան հարուածներուն քանակը:

31

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/295136

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Ցոյց տուր նկարագրութիւնը OAI-PMH ձեւաչափով։

OAI-PMH

Հրատարակութեան անունը Թուական
Navoyan, Mher, The Conception of ‘National’ in Komitas’s Perception Apr 26, 2023

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն