Object

Title: Քաղաքի տարածական մոտիվը Հենրիկ Էդոյանի պոեզիայում

Հրապարակման մանրամասներ:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Հրապարակման ամսաթիւ:

2019

Համար:

1 (2)

ISSN:

2579-2652 ; e-2738-2672

Պաշտոնական URL:

www.artsakhlib.am

Լրացուցիչ տեղեկութիւն:

Zakaryan Hripsime, Закарян Рипсиме

Այլ վերնագիր:

The City‘s Spatial Motifin Henrik Edoyan‘s Poetry ; Пространственный мотив города в поэзии Генриха Эдояна

Ամփոփում:

Հոդվածում դիտարկվում է քաղաքի տարածական մոտիվը Հենրիկ Էդոյանի բանաստեղծական աշխարհում469 , որը մետաբանաստեղծական մակարդակում հանդես է գալիս ինքնատիպ պարադոքսալությամբ ու երկարժեքությամբ: Էդոյանի քնարերգության մոտիվային կոնտեքստում քաղաքի տարածական մոտիվը ներկայացված է բացառապես միմյանցից տարբերվող ձևերով: Քաղաքն այն տարածքն է, որտեղ խմորվում են բանաստեղծի յուրօրինակ գաղափարները, խոհերն ու ընկալումները մարդու և աշխարհի մասին: Այն բանաստեղծի քնարական աշխարհի սեմանտիկական կենտրոնն է: Հոդվածի նպատակը գրականագիտական մտքի ժամանակակից տիրույթում Էդոյանի բանաստեղծական տեքստում հաճախ գործածված քաղաքային պատկերների գեղարվեստական արժեքի կարևորումն է: Հոդվածը կառուցված է գրական-գեղարվեստական երկի հետազոտման վերլուծական ու տիպաբանական, ժամանակագրական-կենսագրական մեթոդների գործածմամբ, որի համար որպես սկզբնաղբյուր են ծառայել նշանավոր հեղինակներ Յ. Վ. Գյոթեի, Ա. Ն. Վեսելովսկու և այլ հեղինակների գիտական մտքերի՝ տրամաբանորեն հիմնավորված մեջբերումները: Հոդվածի նորույթը պայմանավորված է մերօրյա ականավոր բանաստեղծ Հենրիկ Էդոյանի բանաստեղծական աշխարհում յուրովի գործածված քաղաքային պատկերների դիտարկման ու արժևորման երկկողմ հարցերի գիտական հետազոտությամբ:
The article considers the city's spatial motif in the poetical world of Henrik Edoyan, which figures with paradoxicality and dual-values at metapoetical level. In the motivational context of Henrik Edoyan's lyrics, the spatial motif of the city is presented exclusively in the ways differing from each other. The city is the area where the poet's original ideas, thoughts and perceptions about the humans and the world are fermented. It is the semantic center of the poet's lyrical world. The purpose of the article is to highlight the artistic essence of urban images commonly used in the poetic text of Henrik Edoyan in the context of modern literary thought. The article is built using the analytical and typographic, chronological-biographical research methods of literary-artistic work for which the logically well-grounded citations of scientific ideas by prominent authors Y. V. Goethe, A. N. Veselovski and others have served as an original source. The novelty of the article is conditioned by the scientific research on two-sided issues of observation and evaluation of urban images uniquely used in the poetical world of today‘s prominent poet Henrik Edoyan.
В статье рассматривается пространственный мотив в поэтическом мире Генриха Эдояна, который выступает на мета-поэтическом уровне со своеобразной парадоксальностью и дуализмом. В мотивном контексте лирики Генриха Эдояна пространственный мотив города представлен формами, исключительно отличающимися друг от друга. Город – это та территория, где создаются оригинальные идеи и мысли автора о человеке и о мире. Он является семантическим центром лирического мира автора. Цель статьи – подчеркнуть художественную ценность городских картин, которые были часто использованы в поэтических текстах Генриха Эдояна в рамках современных требований литературоведения. Статья построена на основе аналитического и типологического, хронологоческо-биографического методов исследования литературно-художественного произведения, источником для которых послужили научно обоснованные цитаты из произведений таких великих авторов, как И. В. Гете, А. Н. Веселовский и другие. Новизна статьи заключается в научном исследовании и оценке своеобразно использованных городских картин в поэтическом мире современного видного поэта Генриха Эдояна.

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ԱԵԳՄՄ հրատ.

Ձեւաչափ:

pdf

Չափեր:

էջ 292-298

Նոյնացուցիչ:

oai:arar.sci.am:267707

Object collections:

Last modified:

May 23, 2023

In our library since:

Feb 25, 2021

Number of object content hits:

46

All available object's versions:

https://arar.sci.am/publication/291579

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information