Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах
www.artsakhlib.am
Muradyan Silva, Мурадян Сильва
Relationship Possibilities of Transitive Verb-Pradicate with Noun-Objects of Various Class Groups ; Сочетаемостные возможности переходных предикативных глаголов с именными дополнениями различных классовых групп
Ժամանակակից լեզվաբանության մեջ առաջադրված կարևորագույն խնդիրներից է բառերի կապակցելիության ուսումնասիրությունը, որն անհրաժեշտ է խոսքի ուսուցման տեսանկյունից: Հոդվածում կատարել ենք անցողական բայերի դասանշային դասակարգում՝ ըստ տարբեր դասային պատկանելություն ունեցող խնդիրների հետ կապակցական հնարավորության: Քննության ենք ենթարկել ներգործական սեռի միարժույթ և երկարժույթ բայ-ստորոգյալների կապակցելիությունը անձնանիշ, իրանիշ, կենդանանիշ և բազմադաս անուն-խնդիրների հետ (թե՛ սեռի, թե՛ բնության): Ներգործական սեռի բայերի կապակցելիությունը, բայիմաստից բացի, հարաբերվում է նաև բայասեռին և բայակազմությանը: Խնդիր-գոյականի դասանշությունը կախված է նաև ենթակայի դասանշությունից. անձի հատկանիշ արտահայտող բայերը՝ ասացական, մտածական, դատողական և այլն, պատճառականի վերածվելով, պարտադիր պահանջում են անձնանիշ խնդիր լրացում: Ուսումնասիրված բայերի մի մասը կապակցելիության անսահմանափակություն է դրսևորում. կարող է կապակցվել բոլոր դասային խմբերի խնդիրների հետ, իսկ մյուս մասը սահմանափակություններ է դրսևորում՝ կապակցվելով որևէ դասային խմբի պատկանող խնդիրների հետ՝ պայմանավորված բայի իմաստային ու բառակազմական առանձնահատկություններով: Խոսքային վերլուծությունները վկայում են, որ խնդիրների դասային սահմանափակումները վերաբերում են բառերի ուղղակի իմաստով կիրառություններին, քանի որ փոխաբերական իմաստով կիրառությունների դեպքում բառերի կապակցելիության հնարավորությունները սահմանափակումներ գրեթե չեն ունենում: One of the most important issues in modern linguistics is the study of the relationship of words that is necessary from the point of view of speech teaching. Transitive verbs have various relationship possibilities with nouns as direct and indirect objects that indicate persons, animals, and inanimate objects as well as with multiclass nouns. The relationship of transitive verbs, besides the semantic peculiarities of the verb, is connected with the grammatical category of voice and verb formation. Part of the examined verbs reveals unlimited relationship possibilities whereas most of the verbs are linked only to nouns as direct and indirect objects belonging to a certain semantic group, which is due to the verb meaning or verb composition. The articulation analysis testifies that class limitation of objects is related to the direct use of words because, in the figurative meaning, the possibilities of connectivity of words do not have limitations.
Одним из важнейших вопросов современной лингвистики является изучение связи слов, которая необходима с точки зрения обучения речи. Переходные глаголы используются в словосочетаниях с прямыми и косвенными дополнениями, выраженными существительными, обозначающими людей, животных, предметные реалии, а также с мультифункциональными существительными. Эти сочетания переходных глаголов, помимо семантических особенностей, связаны с грамматической категорией залога и образованием глагола. Таким образом, ограничения возможностей ряда сложных глаголов определяются не составным глаголом, а по значению номинального компонента. Часть изучаемых глаголов выявляют разнообразные сочетаемостные возможности, тогда как большинство глаголов связаны только с существительными определенной семантической группы, что обусловливается семантикой самих глаголов и их словообразовательными возможностями. В результате анализа речи выявлено, что классовое ограничение объектов связано с использованием сочетаний в прямом значении, так как в переносном значении сочетаемостные возможности слов не ограничены.
Երևան
oai:arar.sci.am:267735
May 23, 2023
Feb 25, 2021
148
https://arar.sci.am/publication/291606
Edition name | Date |
---|---|
Մուրադյան, Սիլվա, Ներգործական սեռի բայ-ստորոգյալների կապակցելիությունը տարբեր դասային խմբերի անուն-խնդիրների հետ | May 23, 2023 |
Սարգսյան, Մ. Ա. Գլխ․ խմբ․՝ Վազգեն Համբարձումյան (2003-)
Սիլվա Մուրադյան
Հովհաննիսյան, Գայանե Այդինյան, Սրբուհի