Օբյեկտ

Վերնագիր: Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները և սահմանադրական պատասխանատվությունը՝ ըստ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների (համեմատա-իրավական վերլուծություն)

Հրապարակման մանրամասներ:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Հրապարակման ամսաթիվ:

2019

Համար:

1 (2)

ISSN:

2579-2652 ; e-2738-2672

Պաշտոնական URL:

www.artsakhlib.am

Լրացուցիչ տեղեկություն:

Hakobyan Ruzanna, Акопян Рузанна

Այլ վերնագիր:

Powers of the President of the Republic of Armenia And Constitutional Responsibility According to the Constitutional Changes in 2015 (Comparative Legal Analysis) ; Полномочия и конституционная ответственность президента Республики Армения в соответствии с конституционными изменениями 2015 года (сравнительно-правовой анализ)

Ամփոփում:

Հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետության Նախագահի լիազո-րություններին և սահմանադրական պատասխանատվության հիմնախնդիրներին 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների համատեքստում։ Պատմա-կան ու համեմատաիրավական վերլուծության մեթոդներով ներկայացվում է նախագահի սահմանադրական ինստիտուտի էվոլյուցիան Հայաստանի Հանրապե-տությունում, ուսումնասիրվում են նախագահի թեկնածուին ներկայացվող պահանջները, պետության գլխի լիազորություններն ու դրանց իրականացման կառուցակարգերը՝ ըստ 1995թ․-ին ընդունված Սահմանադրության, ապա 2005 և 2015թթ․-ի սահմանադրական փոփոխությունների։ Ուսումնասիրման առարկա են կազմում նաև ՀՀ և այլ պետությունների նախագահների պոզիտիվ ու նեգատիվ սահմանադրական պատասխանատվության խնդիրները, նախագահի պաշտոնան-կության հիմքերն ու կարգը։ Նշվում է, որ ՀՀ նախագահի համար առաջնային խնդիր է Սահմանադրության պահպանմանը հետևելը, քանի որ այդ պարտա-կանությունը բխում է պետության գլխի սահմանադրական կարգավիճակից: Իսկ եթե Նախագահն ինքն է խախտում Սահմանադրության ու օրենքների պահանջները, ապա պետք է վերածվի նեգատիվ սահմանադրական և այլ իրավաբանական պատասխանատվություն կրող սուբյեկտի: Կարևորվում է նախագահի թեկնածուի համար լեզվական ցենզ նախատեսելը և առաջարկվում է սահմանել նաև կրթական ցենզ։ Առաջարկվում է ապագայում սահմանադրորեն չնախատեսել ՀՀ նախագահին փոխարինողի ինստիտուտը՝ հաշվի առնելով պետության գլխի լիազորությունների արարողակարգային ու ներկայացուցչական բնույթը։ Իսկ որպես լուծում՝ առաջարկվում է ամրագրել, որ Հանրապետության նախագահի պաշտոնի թափուր մնալուց հետո տասը (և ոչ թե քսանհինգից երեսունհինգ) օրվա ընթացքում կազմակերպվում է նախագահի արտահերթ ընտրություն։
The article is dedicated to the issues of constitutional responsibilities and powers of the President of the Republic of Armenia, in the context of the constitutional amendments in 2015. Applying historical, comparative and legal analysis methods, the evolution of the President's Constitutional Institute in the Republic of Armenia is presented, the requirements for the presidential candidate, the powers of the head of state and their implementation mechanisms are examined according to the Constitution adopted in 1995, and then constitutional amendments in 2005 and 2015. The issues of positive and negative constitutional responsibility of Presidents of the Republic of Armenia and other states, as well as the grounds and order of president‘s resignation also serve as a subject matter for the study. It is noted that as a priority for the President of the Republic of Armenia is the observance of the Constitution, as this obligation derives from the constitutional status of the head of the state. And if the President violates the requirements of the Constitution and the laws himself/herself, then it should turn into a negative constitutional and other legally liable subject. It is important to foresee a linguistic dimension for the presidential candidate, and it is also proposed to establish an educational qualification. It is proposed not to foresee the institute of substitution of president of the RA taking into account the ceremonial and representative nature of the power of the head of state. And, as a solution, it is suggested to fix that an extraordinary election is organized during ten (and not twenty-five) days after the office of the president of the Republic of Armenia is vacant.
Статья посвящена проблемам конституционной ответственности и полномочий Президента Республики Армения в контексте конституционных изменений 2015 года. Методами исторического и сравнительного анализа представлена эволюция конституционного института президентства Республики Армения, рассматриваются требования, предъявляемые кандидату в президенты, полномочия главы государства и механизмы их реализации, в соответствии с Конституцией, принятой в 1995 году, а затем согласно конституционным изменениям 2005 и 2015 годов. Предметом исследования являются также проблемы позитивной и негативной конституционной ответственности президентов Республики Армения и других государств, основания и порядок отставки президента. Отмечается, что для Президента Республики Армения слежение за соблюдением Конституции определено как основной приоритет, поскольку данная обязанность вытекает из конституционного статуса главы государства. И если сам президент нарушит требования Конституции и законов, то он превратится в субъект, несущий негативную конституционно-правовую или иную юридическую ответственность. Придается важное значение введению языкового ценза для кандидата в президенты, а также предлагается установить и образовательный ценз. Учитывая церемониальный и представительный характер полномочий главы государства, предлагается в будущем не предусматривать Конституцией институт замещения Президента РА. И, в качестве решения, предлагается, чтобы внеочередные выборы главы государства проводились в течение десяти (а не двадцати пяти) дней после того, как должность Президента РА становится вакантной.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ԱԵԳՄՄ հրատ.

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 222-232

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:267687

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

May 23, 2023

Մեր գրադարանում է սկսած:

Feb 25, 2021

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

141

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/291558

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն