Հաճախ տրվող հարցեր

1․ ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏՎԵԼ «ԽՈՐԱՑՎԱԾ ՈՐՈՆՈՒՄ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ։

Սեղմե´ք «Խորացված որոնում» կոճակը, «Բոլոր դաշտերը» բացվող ցանկից ընտրե'ք նյութի նկարագրության համապատասխան դաշտը (Վերնագիր, Ստեղծողը, Խորագիր, Ամսագրի կամ հրապարակման վերնագիր․․․), այնուհետև «Մուտք արա տեքստ» դաշտում մուտքագրեք բառ կամ արտահայտություն, անհրաժեշտության դեպքում միավորեք որոնման դաշտերը տրամաբանական AND, OR գործողություններով, և սեղմեք «Փնտրում»։

 

2․ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ՓՆՏՐՈՒՄ «ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐՈՒՄ»։

«Հավաքածուներ» բաժնում սեղմե´ք համապատասխան բաժինը (Գրքեր, Հոդվածներ․․․), սեղմե´ք «Փնտրիր հավաքածուում» կոճակը, այնուհետև ակտիվացնելով «Զտիչներ»-ը, կտեսնեք խմբավորված նյութերը տարբեր բնութագրիչներով դիտելու ընտրանքները։ Եթե ընտրեք «Խմբային օբյեկտներ», ապա աջ բացված պատուհանում կտեսնեք ամսագրերի վերնագրերը, հոդվածների համապատասխան քանակներով։ Ընտրելով անհրաժեշտ վերնագիրը, կբացվեն նկարագրված հոդվածները իրենց պատկերակներով։

 

3. ՓՆՏՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ

Որոնում որպես մեկ արտահայտություն

Եթե որոնվող բառերի միջև այլ բառեր պետք է չլինեն, այսինքն գրառման ներսում բառերը պետք է հաջորդեն միմյանց, ապա փնտրվող արտահայտությունը պետք է ներառել կրկնակի չակերտների ներսում։ Օրինակ՝ "Ավետիսյան Արա":

Որոնում ըստ ներդրված նշանների (Wildcard Searches)
? – Որոնում ըստ մեկ նիշի։ Փնտրում է բոլոր այն բառերը, որոնցում մեկ տառը փոխվում է։ Օրինակ՝ Շիրա? հարցման արդյունքում, կստանանք Շիրակ, Շիրազ բառերը պարունակող գրառումները։ Լոն?ոն  հարցման արդյունքում, կստանանք Լոնդոն, Լոնտոն բառերը պարունակող գրառումները։
* - Որոնում ըստ բազմակի նիշերի։ Փնտրում է բոլոր այն բառերը, որոնցում մի քանի տառն է փոխվում։ Օրինակ՝ բան*ր հարցման արդյունքում, կստանանք բանվոր, բանբեր, բանաձևեր, բանավոր բառերը պարունակող գրառումները։
Չի կարելի օգտագործել * կամ ? որպես փնտրման առաջին նիշ։

Բուլյան օպերատորներ (Boolean operators)
AND օպերատորը գտնում է բոլոր այն գրառումները, որոնցում մուտքագրված տերմինները միաժամանակ առկա են։ Օրինակ՝ “Համբարձումյան” AND “մեխանիկա”
AND –ի փոխարեն կարելի է օգտագործել &&:
OR օպերատորը գտնում է բոլոր այն գրառումները, որոնցում առկա է տերմիններից առնվազն մեկը։ Օրինակ՝ “Մծբնի” OR “Հյուսիսային”:
OR–ի փոխարեն կարելի է օգտագործել ||:
NOT օպերատորը գտնում է բոլոր այն գրառումները, որոնցում NOT-ից հետո առկա բառը բացակա է։
“Մծբնի” NOT “Էջմիածին”
NOT-ի փոխարեն կարելի է օգտագործել ! նիշը։
+ օպերատորը պահանջում է, որ “+”-ից հետո բառը առկա լինի փաստաթղթում։
+Մծբնի Էջմիածին
Արտահայտությունը կգտնի բոլոր այն գրառումները, որոնցում պարտադիր առկա է Մծբնի բառը, իսկ Էջմիածին բառը կարող է ներկա լինել։

Խմբավորում
Ստորև բերված հարցման պարագայում կարտածվեն բոլոր այն գրառումները, որոնցում առկա են Համբարձումյան կամ մեխանիկա բառերը, և այդ գրառումներում պարտադիր առկա է նաև Դիլիջան բառը։
(Համբարձումյան OR մեխանիկա) AND Դիլիջան

Անորոշ որոնումներ
~ նշանի բառավերջում առկայության դեպքում, համակարգը գտնում է բոլոր այն գրառումները, որոնցում առկա են բառեր, որոնք որոշակի կերպով նման են ձեր նշվածին։ Նմանության աստիճանը բնորոշող լրացուցիչ գործակցի առկայության դեպքում (արժեքը 0-ից 1 տիրույթում է), հստակեցվում է նմանության չափը։ Գործակցի արժեքը որքան մոտ է 1-ին, այնքան գտնված բառերը նման են իրար։ Օրինակ՝ անձրեւ~0,8:
Եթե ոչ մի արժեք չի նշված, որպես լռակյաց հանդես է գալիս 0,5-ը։

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն