Օբյեկտ

Վերնագիր: Հավի մսից ապուխտի արտադրության տեխնոլոգիայի կատարելագործում

Հրապարակման մանրամասներ:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Հրապարակման ամսաթիվ:

2019

Հատոր:

2/66

ISSN:

2579-2822

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Даштоян А. Л., Саакян Э. Л., Гарибян К. Г.

Այլ վերնագիր:

Improving the Production Technology of Smoked Chicken Meat ; Совершенствование технологии производства копченостей из куриного мяса

Համատեղ հեղինակները:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Աջակից(ներ):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Ծածկույթ:

99-101

Ամփոփում:

Ապուխտները համային, սննդային և էներգետիկ հատկությունների շնորհիվ լայնորեն օգտագործվում են սննդի մեջ: Հայաստանում դրանք արտադրվում են հիմնականում խոզի, հավի և հազվադեպ` հորթի մսից: Մեր ուսումնասիրությունների նպատակն է արտադրությունում օգտագործել հավի մսեղիքի այն հատվածները, որոնք վերամշակման ընթացքում կորցրել են ապրանքային տեսքը ևայլևս վաճառքի ենթակա չեն: Որպես հավելում՝ օգտագործվել են քրքում և սպիտակ գինի, որոնց շնորհիվ բարձրացել են պատրաստի մթերքի ֆիզիկաքիմիական և զգայաբանական հատկությունները, իսկ նոր տեխնոլոգիայի կիրառումը հնարավորություն է տվել կրճատել արտադրական ծախսերը ։
Копчености, благодаря их вкусовым, пищевым и энергетическим свойствам, относятся к числу наиболее широко используемых мясных продуктов. В Армении копчености производятся, в основном, из свинины, курятины и реже – из телятины. Целью наших исследований является использование частей куриных тушек, которые в ходе переработки потеряли свое рыночное качество и для продажи более не годятся. Использование куркумы и белого вина в процессе дозревания кусочков курятины ведет к улучшению вкуса и сокращению этого процесса, что, в свою очередь, снижает энергозатраты и тем самым – себестоимость продукта.
Smoked products are among the most widely used meat products due to their taste, food and energy properties. In Armenia smoked meat is produced mainly from pork, chicken and rarely from veal. The aim of our research is to use pieces of chicken carcasses that have lost their market quality during processing and are no longer suitable for sale. The use of turmeric and white wine in the ripening process of chicken pieces leads to the taste improvement and reduction in the ripening process, which in its turn decreases energy consumption and thus the prime cost of the product.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀԱԱՀ հիմնադրամ

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:359269

Թվայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Jun 21, 2024

Մեր գրադարանում է սկսած:

May 5, 2023

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

9

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/388427

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն