Օբյեկտ

Վերնագիր: Վայրի չիչխանի պտուղների օգտագործումը որպես հատապտղային ալկոհոլային խմիչքի արտադրության հումք

Հրապարակման մանրամասներ:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Հրապարակման ամսաթիվ:

2022

Հատոր:

3/79

ISSN:

2579-2822

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Варданян М. Р., Тер-Мовсесян А. Ж.

Այլ վերնագիր:

Использование плодов дикорастущей облепихи в качестве сырья для производства плодово-ягодного алкогольного напитка ; The Use of Wild Sea Buckthorn Berries as a Raw Material for the Production of Fruitand Berry Alcoholic Drink

Համատեղ հեղինակները:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Աջակից(ներ):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Ծածկույթ:

332-335

Ամփոփում:

Ուսումնասիրվել է Սևանի ավազանում աճող վայրի չիչխանի պտուղների (պտղամիս, սերմ, կեղև) քիմիական կազմը։ Չիչխանի պտուղներից պատրաստվել է հատապտղային ալկոհոլային խմիչք։ Որոշվել են ստացված գինենյութի և հատապտղային ալկոհոլային խմիչքի ֆիզիկաքիմիական ու զգայաբանական ցուցանիշները։ Վայրի չիչխանի պտուղներից ստացված խմիչքը պարունակում է բնական կենսաբանական ակտիվ նյութեր, ուստի մշակված տեխնոլոգիայի կիրառմամբ կարելի է ապահովել հատապտղային ալկոհոլային արժեքավոր խմիչքների արտադրություն։
Исследован химический состав плодов (мякоти, семян, кожуры) дикой облепихи, произрастающей в бассейне озера Севан. Из ягод облепихи был получен плодово-ягодный алкогольный напиток. Определены физико-химические и органолептические показатели полученного виноматериала и готового продукта. Напиток, изготовленный из плодов дикорастущей облепихи, содержит натуральные биологически активные вещества, поэтому благодаря разработанной технологии можно обеспечить производство ценного плодово-ягодного алкогольного напитка.
The chemical composition of wild buckthorn berries (fruit pulp, seed, shell) grown at the Sevan basin has been investigated. Fruit and berry alcoholic beverage has been produced from the buckthorn berries. The physicochemical and organoleptic indices of the produced wine material and fruit and berry alcoholic beverage has been determined. The beverage produced from the wild buckthorn contains natural bioactive substances, and hence, due to the developed technology the production of high-value fruit and berry alcoholic drinks can be ensured.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀԱԱՀ հիմնադրամ

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:358840

Թվայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Jun 21, 2024

Մեր գրադարանում է սկսած:

Apr 25, 2023

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

10

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/387964

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն