Օբյեկտ

Վերնագիր: Խոշոր եղջերավոր կենդանիների բաբեզիոզի տարածվածությունը Տավուշի մարզում

Հրապարակման մանրամասներ:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Հրապարակման ամսաթիվ:

2022

Հատոր:

3/79

ISSN:

2579-2822

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Григорян В. В., Григорян Л. Г., Grigoryan V. V., Grigoryan L. H.

Այլ վերնագիր:

Распространение бабезиоза крупного рогатого скота в Тавушской области ; Prevalence of Bovine Babesiosis in the Tavush Region

Համատեղ հեղինակները:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Աջակից(ներ):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Ծածկույթ:

296-299

Ամփոփում:

Խոշոր եղջերավոր կենդանիների բաբեզիոզի տարածվածության դինամիկան ուսումնասիրվել է տարբեր էկոհամակարգերի պայմաններում։ Գարնանը, ամռանը և աշնանը հետազոտության են ենթարկվել 6 ամսականից բարձր տարբեր տարիքային խմբերի կենդանիներ: Պարզվել է, որ հիվանդության տարածմանը հատկապես նպաստում են բարենպաստ բնակլիմայական պայմաններում բազմացող և զարգացող Rhipicephalus սեռի տզերը, որոնք Տավուշի մարզի առանձին աշխարհագրական գոտիներում տալիս են մինչև 4 սերունդ ու հասցնում մեծ տնտեսական վնաս: Ուստի գերակա խնդիր է հիվանդության հարուցչների և արոտավայրային տզերի դեմ գիտականորեն հիմնավորված համալիր բուժկանխարգելիչ միջոցառումների հրատապ մշակումը։
Изучена динамика распространения бабезиоза крупного рогатого скота в различных экосистемах. Весной, летом и осенью были обследованы животные разных возрастных групп старше 6 месяцев. Установлено, что распространению болезни особенно способствуют размножающиеся и развивающиеся в благоприятных климатических условиях клещи рода Rhipicephalus, которые в отдельных географических поясах Тавушской области дают до 4 поколений потомства и наносят большой экономический ущерб. Поэтому первоочередной задачей является срочная разработка научно обоснованных комплексных профилактических мероприятий.
The dynamics of the bovine babesiosis prevalence has been studied in conditions of various ecosystems. In spring, summer and autumn animals of different age groups over 6 months old have been investigated. It has turned out that the spread of the disease is particularly promoted by the ticks of Rhipicephalus genus propagated in favorable climatic conditions, which produce up to 4 generations in individual geographic zones of the Tavush region and cause huge economic damages. Thus, the development of scientifically justified complex therapeutic and preventive measures against the disease pathogens and pasture ticks is a priority issue.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀԱԱՀ հիմնադրամ

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:358827

Թվայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Jun 21, 2024

Մեր գրադարանում է սկսած:

Apr 25, 2023

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

11

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/387951

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն