Object

Title: Խորհրդային գենդերային մշակույթի ձևավորման և փոխակերպումների գործընթացները Լենինականում (1920–1940 թթ.)

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը, Պ. Ավետիսյանը։ 2025 թ.ից հանդեսի գլխավոր խմբագիրն է Արսեն Բոբոխյան:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2026

Number:

2

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Official URL:


Additional Information:

Bazeyan Karine, Aghanyan Grigo, Базеян Карине, Аганян Григор

Other title:

Processes of Formation and Transformations of Soviet Gender Culture in Leninakan (1920–1940) ; Процессы формирования и трансформаций советской гендерной культуры в Ленинакане (1920–1940 гг.)

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-2024) ; Ա․ Բոբոխյան (2025-)

Coverage:

258-272

Abstract:

Խորհրդային կարգերի հաստատումը էական փոփոխություններ առաջացրեց ողջ Հայաստանում, այդ թվում նաև Ալեքսանդրապոլում, որը 1924 թ. վերանվանվեց Լենինական: Նախկինում զարգացած արհեստավորական ավանդույթներ ունեցող քաղաքում սկսվեցին լուրջ տեղաշարժեր, որոնց հետևանքով որոշակիորեն փոխվեցին ոչ միայն բնակչության հիմնական զբաղմունքները, այլև տնտեսական, հասարակական, ընտանեկան հարաբերություններն ու դրանով պայմանավորված՝ նաև կենցաղավարման մյուս ձևերը: Հոդվածը նվիրված է 1920–1940 թվականներին Լենինականում խորհրդային նոր մշակույթի ձևավորման և գենդերային փոխակերպումների գործընթացի համառոտ վերլուծությանը՝ կենտրոնանալով կանանց սոցիալական դերերի փոփոխության տեղային առանձնահատկությունների վրա։ Խորհրդային գենդերային քաղաքականությունն ուղղված էր նոր հասարակական կարգի ձևավորմանը, որտեղ կանայք պետք է դառնային արտադրական ու սոցիալ-քաղաքական ակտիվ դերակատարներ։ Սակայն դրանց իրականացումը լենինականյան միջավայրում բախվում էր քաղաքի ավանդական նորմերի, ընտանեկան հարաբերությունների և բնակչության պահպանողական արժեքային համակարգի հետ։
The establishment of Soviet rule brought significant changes throughout Armenia, including in Alexandropol, which was renamed Leninakan in 1924. In a city previously known for its strong artisanal traditions, major transformations began to take place, leading to shifts not only in the population’s main occupations but also in economic, social, and family rela-tions, and consequently, in other aspects of everyday life. The article is devoted to a brief analysis of the formation of the new Soviet culture and gender transformations in Leninakan between 1920 and 1940, focusing on the local features of changes in women’s social roles. Soviet gender policy aimed to shape a new social order in which women were to become active participants in production and socio-political life.
С установлением советской власти произошли значительные изменения в городской культуре Александрополя, который в 1924 г. был переименован в Ленинакан. В городе, ранее отличавшемся развитой ремесленной традицией, начались серьёзные преобразования, в результате которых изменились не только основные занятия населения, но и экономические, социальные, семейные отношения, а также другие формы повседневной жизни. Статья посвящена краткому анализу формирования новой совет ской культуры и гендерных трансформаций в Ленинакане в 1920–1940 гг. и в этом контексте местным особенностям изменения социальных ролей женщин. Советская гендерная политика была направлена на создание нового общественного порядка, где женщины должны были стать активными участницами производственной и социально-политической жизни.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

oai:arar.sci.am:438278

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Aug 17, 2026

In our library since:

Aug 12, 2026

Number of object content hits:

27

All available object's versions:

https://arar.sci.am/publication/473012

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information