Object

Title: Հայ տանկիստների ավանդը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում (1941–1945 թթ.)

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը, Պ. Ավետիսյանը։ 2025 թ.ից հանդեսի գլխավոր խմբագիրն է Արսեն Բոբոխյան:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2026

Number:

2

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Official URL:


Additional Information:

Арутюнян Климент, Harutyunyan Kliment

Other title:

Вклад армянских танкистов в победу в Великой Отечественной войне (1941–1945) ; The Contribution of Armenian Tankmen to the Victory in the Great Patriotic War (1941–1945)

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-2024) ; Ա․ Բոբոխյան (2025-)

Coverage:

29-45

Abstract:

Հայրենական մեծ պատերազմում գերմանաֆաշիստական զավթիչների դեմ տարած հաղթանակում ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների հետ իր արժանի ավանդն ունի նաև հայ ժողովուրդը։ Հայ ռազմիկներն ակտիվորեն մասնակցել են պատերազմի պաշտպանական արմատական բեկման և հաղթական շրջանի մարտերին, աչքի են ընկել բոլոր վճռական ճակատամարտերում և զորատեսակների՝ նաև տանկային զորքերի շարքերում։ Մարտերում ցուցաբերած արիության համար պարգևատրվել են կառավարական բազմաթիվ պարգևներով, նրանցից 19-ը արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, մեկն էլ դարձել է Փառքի շքանշանի լրիվ ասպետ։ Պատերազմի տարիներին հայ տանկիստներից 2-ը եղել են կորպուսի, 5-ը՝ բրիգադի, 6-ը՝ գնդի, 100-ից ավելին՝ գումարտակի, վաշտի, 6-ը` դասակի հրամանատար, 1-ը՝ տանկային բանակի ռազմական խորհրդի անդամ։ Պատերազմի տարիներին տանկային բրիգադ և կորպուս ղեկավարած, Խորհրդային Միության հերոս Հ.Խ. Բաբաջանյանին հետպատերազմյան շրջանում շնորհվել է Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում (բացի նրանից, այդ կոչումը շնորհվել է նաև Պ. Ռոտմիստրովին)։ Ավելի քան 8 տարի Հ. Բաբաջանյանը եղել է Խորհրդային բանակի տանկային զորքերի պետ։ Պատերազմի տարիներին հայ տանկիստները մշտապես բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը, մարտերում թափած արյամբ և քաջությամբ նպաստել պատմական հաղթանակի կայացմանը։
The Armenian people made a worthy contribution – shoulder to shoulder with all the nations of the USSR – to the victory over the German fascist invaders in the Great Patriot-ic War. Armenian servicemen actively participated in the defensive, crucial turning-point, and final victorious phases of the war, distinguishing themselves in all major engagements and across every branch of the armed forces, including the armored troops. For their valor in battle, they received numerous state decorations; nineteen were awarded the title of Hero of the Soviet Union, and one became a full Cavalier of the Order of Glory. During the war years, Armenian tank commanders included two corps commanders, five brigade commanders, six regimental commanders, over one hundred battalion and company commanders, six platoon commanders, and one member of a tank army military council. H.Kh. Babajanyan, Hero of the Soviet Union, who commanded a tank brigade and a corps during the war, was promoted to the rank of Chief Marshal of Armored Troops in the postwar period (a title conferred upon only one other person, P.A. Rotmistrov). For more than eight years, Babajanyan served as the Chief of the Armored Forces of the Soviet Army. Throughout the war years, Armenian tankmen consistently upheld the honor of their nation, contributing to this historic victory through their bravery and sacrifices on the battlefield.
Армянский народ вместе с другими народами СССР принял самое активное участие в разгроме немецко-фашистских захватчиков и внес достойную лепту в историческую победу. Воины-армяне участвовали как в начальном-обооронительном периоде войны (22 июня 1941 – 18 ноября 1942 г.), так и во втором – переломном (19 ноября 1942 г. – конец 1943 г.) и третьем – освободительном (январь 1944 г. – 9 мая 1945 г.) периоде войны, отличились во всех сражениях, в рядах всех родов войск, в том числе и танковых. Они были награждены различными правительственными наградами, а 19 танкистов удостоились звания Героя Советского Союза, 1 стал полным кавалером ордена Славы всех трех степеней. Из армян-танкистов 2 были командирами корпуса, 5 – командирами бригад, 6 – командирами полков и т.д. Командир танковой бригады и корпуса, Герой Советского Союза А.Х. Бабаджанян после войни стал Главным маршалом бронетанковых войск, более 8-ми являлись командующими танковых войск Вооруженных Сил СССР. В годы войны армяне-танкисты оправдали высокую честь армянского народа, обогатив его славные боевые трациции и тем самым внеся свою неоценимую лепту в победу над фашизмом.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

oai:arar.sci.am:438262

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Aug 17, 2026

In our library since:

Aug 12, 2026

Number of object content hits:

51

All available object's versions:

https://arar.sci.am/publication/472982

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information