Object

Title: Աշխատանքային ռեսուրսների տարիքային թիրախային խմբի՝ հարկաբյուջետային հատվածում համեմատական առանձնահատկությունների դրսևորումները ՀՀ քաղաքային միջավայրում

Journal or Publication Title:

Միջգիտակարգային հետազոտություններ և նորարարական տեխնոլոգիաներ

ISBN:

978-9939-1-1866-8

Additional Information:

Счанян Армине, Schanyan Armine

Other title:

Проявления сравнительных особенностей фискально-бюджетного сектора целевой возрастной группы трудовых ресурсов в городской среде Республики Армения ; Manifestations of Comparative Peculiarities in the Fiscal-Budgetary Sector of the Target Age Group of Labor Resources in the Urban Environment of the RA

Remainder of title:

Գիտական հոդվածների ժողովածու․Միջազգային գիտաժողովի նյութեր (Հունիսի 5, 2026)

Corporate Creators:

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն

Contributor(s):

Գլխ․ խմբ․՝ Նարիա Հակոբյան

Coverage:

428-441

Abstract:

2025թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության մեջ քաղաքային և գյուղական բնակչության մասնաբաժինը համապատասխանաբար կազմել է 64,1 և 35,9 տոկոս, իսկ քաղաքային և գյուղական բնակավայրերի աղքատ բնակչության մասնաբաժինը՝ 19,4 և 26,1 տոկոս։ Ընդ որում, ՀՀ-ում ազգային շեմից ցած ապրող բնակչության ցուցանիշը 21,7 տոկոս է։ Այս առումով, ըստ մարզերի, ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Շիրակի մարզում՝ 43 տոկոս՝ Երևան քաղաքի 16,9 տոկոսի համեմատ։ [15, էջ 20, 33, 36] Մեր դիտարկումները վերաբերում են նախակենսաթոշակային տարիքի խոցելի քաղաքաբնակ անձանց (ՀՀ բնակչության թվում ավելի քան 750 հազ. մարդուց մոտ 500 հազարին)՝ լուսաբանելով, ըստ բյուջետային ներգրավվածության հատկանիշի, վերջիններիս բևեռացվածության տարբերիչ գծերը։ Հատկանշական է, որ Շիրակի մարզի բնակչության մոտ 83 տոկոսը կենտրոնացած է ուրբանիզացման անկման մակարդակով աչքի ընկնող Գյումրի քաղաքում։ Ուստի, ընդհանրական առումով, ելնելով հոդվածի ամբողջական բովանդակությունից, հարց է ծագում. արդյո՞ք առաջիկա միջնաժամկետում տարեցտարի կավելանա աշխատող կենսաթոշակառուների, ներառյալ բիզնես գործունեություն ծավալող օրինապահ հարկատուների թիվը, որոնք գիտակցում են ամենօրյա ռեժիմով պետական պարտքի բեռի սպասարկման ծանրությունը, լիարժեքորեն ընդգրկված են կենսաթոշակային բարեփոխումների ակտիվ դրական փոփոխությունների մեջ և բացի բյուջեից ստացումներից՝ որպես մասնակից տեղյակ են իրենց ներդրումային փաթեթի մանրամասներին: Հանրային ոլորտում, ֆինանսական տեսանկյունից, հասարակության ակնկալիքը սահմանափակվում է ամենամյա բյուջետային ծախսերով, և ինչպես համախմբված բյուջեի 1/10 հարաբերակցությամբ համայնքների բյուջեների, այնպես էլ պետական բյուջեի պարագայում դեռևս չի կարող դրվել հանրային ծառայության ընդհանուր արժեքի ճշտորոշման խնդիրը, քանի որ լուծելի խնդիրները հիմնականում ժամանակային տարբեր բնութագրեր ունեն։ Անհրաժեշտ է նշել, որ հարկաբյուջետային քաղաքականության տեսանկյունից, բյուջեի ուղղակի հարկերի՝ անուղղակի հարկերին գերազանցող տարիների շարունակության առումով նպաստավոր փոփոխությունները տնտեսական քաղաքականության համակցվածությամբ փաստագրելու ժամկետն ավելին է, քան տասնամյա երկարաժամկետ հեռանկարը։ Հարկաբյուջետային հատվածի խնդիրներից հերթականի հաղթահարման ուղիների նախանշմամբ՝ հետազոտական աշխատանքում շարադրվում է գործնական արդյունքը։ Ներքոգրյալ բազմակողմ շեշտադրումները թույլ են տալիս վերլուծել գերբնակեցված Երևան քաղաքում և վերջինիս հետ առաջնահերթորեն առավել համադրելի Գյումրի քաղաքում առկա մի շարք հիմնահարցերի ազդեցության շրջանակները։ Կարևորելով հասարակության տարիքային անցումների և հարկաբյուջետային համակարգի փոխառնչությունը՝ բյուջետային խնդիրների քննարկմամբ տեսանելի են դառնում բյուջետային փոխհարաբերությունների սահմանները՝ միաժամանակ հաշվի առնելով անհատի սուբյեկտիվ ընտրության՝ միջինից օրըստօրե շեղման հավանականությունը։ Հարկ է նշել, որ հոդվածում հարցերն արծարծվում են բարօրության տեսանկյունից՝ հավելյալ ստեղծելով ինդուկցիայից դեդուկցիային անընդհատ անցման անհրաժեշտություն։ Իրականության մեջ տեղի ունեցող բացասական փոփոխություններին հակառակ` ՀՀ երկարաժամկետ տեսլականի կիզակետում միշտ էլ եղել ու մնում է հանրության բարեկեցության մակարդակի բարձրացման խնդիրը։ Հետևաբար՝ նշյալ առաքելության ապահովման տեսանկյունից, անհրաժեշտ է վերանայել ոչ թե երկրի տնտեսական անվտանգ համակարգը սպասարկող տարբեր քաղաքականությունների մշակման հիմքը, այլ ուսումնասիրել այն բացասական զարգացումները, որոնք արձանագրվել են բազմաթիվ միջոցառումների արդյունքում և բացահայտել դրանց շտկման ուղիները՝ դրական հետևանքներ ապահովելու ակնկալիքով։
In the public sector, from a financial point of view, the expectation of society is limited to annual budget expenditures. In the case of both community budgets, with a ratio of 1/10 of the consolidated budget and the state budget, the problem of determining the total cost of public service cannot yet be posed, since the main solvable problems have different time characteristics. It is important to note that from a fiscal policy perspective, the period for documenting favourable changes in terms of the continuation of years of direct taxes in the budget slightly exceeding indirect taxes, in large part, in conjunction with economic policy, is longer than the shortest ten-year long-term perspective. The sequential separation of these problems in the fiscal-budgetary sector, along with outlines of overcoming them, creates an opportunity to formulate practical research outcomes. Thus, the multifaceted emphases below will allow us to analyse the scope of influence of a number of key issues in the combination of the overpopulated city of Yerevan in the Republic of Armenia and, first of all, the more comparable city of Gyumri. Through the age transitions of society, emphasising the two-sidedness of the relationship with the fiscal-budgetary system, the discussion of budgetary issues allows us to see the boundaries of budgetary relationships, while simultaneously taking into account the possibility of daily deviations from the average of an individual’s subjective choice. It is important to note that the article addresses issues from a welfare perspective and additionally examines the ongoing effects of the transition from induction to deduction. In contrast to the negative changes reflected in reality, the long-term vision of the Republic of Armenia has always been to increase the level of public welfare. I think that from the perspective of ensuring the aforementioned mission, it is necessary to review not only the foundations of the development of various policies serving the country’s economic security system, but also to study the possibilities of reviewing the negative developments that have occurred as a result of the implementation of numerous measures, with the prospect of achieving positive consequences.
В общественном секторе с финансовой точки зрения, ожидания общества ограничиваются годовыми бюджетными расходами, и в случае как муниципальных бюджетов, составляющих 1/10 консолидированного бюджета, так и государственного бюджета, проблема определения общей стоимости государственных услуг пока не может быть поставлена, поскольку основные решаемые проблемы имеют разные временные характеристики. Важно отметить, что с точки зрения фискальной политики период, необходимый для документирования благоприятных изменений в плане сохранения в бюджете лет прямых налогов, незначительно превышающих косвенные налоги, в значительной степени в сочетании с экономической политикой, длиннее, чем кратчайший десятилетний долгосрочный период. Последовательное разделение этих проблем в фискально-бюджетном секторе с обозначением путей их преодоления создает возможность для формулирования практических результатов в исследовательской работе. Таким образом, многогранные акценты, представленные ниже, позволят проанализировать масштабы влияния ряда ключевых вопросов в совокупности перенаселенного города Еревана в Республике Армения и, прежде всего, более сопоставимого города Гюмри. Через возрастные переходы общества, подчеркивая двусторонность взаимосвязи с фискально-бюджетной системой, обсуждение бюджетных вопросов позволяет увидеть границы бюджетных взаимосвязей, одновременно учитывая возможность ежедневного отклонения от среднего значения субъективного выбора индивида. Важно отметить, что в статье рассматриваются вопросы с точки зрения благосостояния, а также анализируются непрерывные эффекты перехода от индукции к дедукции. В отличие от негативных изменений, отражающихся в реальности, долгосрочная цель Республики Армения всегда заключалась в повышении уровня благосостояния населения. Думается, что с точки зрения обеспечения этой миссии необходимо пересмотреть не только основы развития различных политик, служащих системе экономической безопасности страны, но и изучить возможности пересмотра негативных тенденций, возникших в результате реализации многочисленных мер, с перспективой достижения позитивных результатов.




Place of publishing:

Երևան

Publisher:

«Ալվարդ Օհանջանյան Վառլենի»

Date of publication:

2026

Format:

pdf

Identifier:

oai:arar.sci.am:433968

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Jun 9, 2026

In our library since:

Jun 9, 2026

Number of object content hits:

10

All available object's versions:

https://arar.sci.am/publication/467923

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information