Օբյեկտ

Վերնագիր: Ութձայն համակարգի ուսումնասիրության հիմնարար սկզբունքների շուրջ (Արմաշական ավանդույթի օրինակով)

Հրապարակման մանրամասներ:

«Պատմա-բանասիրական հանդես»-ը լույս է տեսնում 1958 թվականից։ Հիմնադիր խմբագիր ՝ Մ․ Գ․ Ներսիսյան

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal

Հրապարակման ամսաթիվ:

2026

Համար:

2

ISSN:

0135-0536 ; e-3045-302X

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Навоян Мгер, Мисакян Нане, Navoyan Mher, Misakyan Nane

Այլ վերնագիր:

Об основных принципах изучения армянского восьмигласия (на примере Армашской традиции) ; On the Fundamental Principles of the Armenian Eight-Mode Studies (based on the example of the Armash tradition)

Աջակից(ներ):

Գլխ․ խմբ․՝ Մ․ Գ․ Ներսիսյան (1958-1998) ; Վ․ Միքայելյան (1999-2005) ; Գլխ․ խմբ․ պաշտոնակատար՝ Պ․ Մ․ Մուրադյան (2005) ; Ա․ Զաքարյան (2005) ; Գլխ․ խմբ․՝ Ս․ Հարությունյան (2006-2018) ; Ա․ Զաքարյան (2018-)

Ծածկույթ:

167-193

Ամփոփում:

Հայ հոգևոր երգարվեստի ուսումնասիրության առաջնային ու կարևորագույն խնդիրներից է Ութձայն համակարգի համալիր հետազոտությունը, իմա՝ շարականների ձայնեղանակային կառույցների, դրանց ձայնակարգերի, գործառութային աստիճանների, մեղեդիական բնորոշ դարձվածքների և ինտոնացիոն զարգացման առանձնահատկությունների մանրամասն վերլուծությունը։ Ուսումնասիրությունը համակողմանի դարձնելու նպատակով անհրաժեշտ է խնդիրը դիտարկել հայ հոգևոր երաժշտության երգվածքներից յուրաքանչյուրում՝ հետագայում իրականացնելով դրանց համեմատական քննությունը։ Ձայնեղանակների ուսումնասիրության ոլորտում այսօրինակ ծավալուն աշխատանքները կարող են էական նշանակություն ունենալ խազագիտության բնագավառի աշխատանքներում՝ բացելով նոր մոտեցումների և մեթոդների կիրառման լայն հնարավորություններ։ Սույն հետազոտությունը նպատակ ունի մշակել հայ հոգևոր երգարվեստում Ութձայն համակարգի ձայնեղանակների քննության մեթոդաբանական մոտեցում՝ հիմք ընդունելով հայ երաժշտագիտության մեջ ձևավորված ավանդույթը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև մեղեդիական դարձվածքների ուսումնասիրությանը՝ որպես ձայնեղանակի ինտոնացիոն բնութագրի հիմնական ցուցիչների։ Դրանք դիտարկվում են ըստ գործառույթի (սկսող, հանգչող, հարաբերական ավարտի, վերջավորող և վերջին վերջավորող դարձվածքներ), ինչպես նաև ըստ երաժշտական լեզվաոճի՝ վանկային, ներվանկային, զարդոլորուն և խառը։ Մշակված մոտեցումը հնարավորություն կտա համակարգված վերլուծել մեղեդիական նյութը, բացահայտել ձայնեղանակների ինտոնացիոն օրինաչափությունները և համեմատական քննության միջոցով տարբեր երգչական ավանդույթներում տարբերակել ընդհանուր ու տեղային հատկանիշները։
Одной из первостепенных и важнейших задач изучения армянского духовного песнетворчества является комплексное исследование системы утдзайн (армянское восьмигласие, ut‘jayn), включающее подробный анализ ладовых структур шараканов, их звукорядов, функциональных ступеней, характерных мелодических попевок и особенностей интонационного развития. Всестороннее изучение данного вопроса подразумевает его рассмотрение в рамках каждого распева армянской духовной музыки с последующим сравнительным анализом. Подобные масштабные исследования в области ладового анализа могут иметь существенное значение для раскрытия хазового письма с целью разработки методологических принципов ладовой системы утдзайн в армянском духовном песнетворчестве, основываясь на сложившейся теоретической традиции армян- ского музыкознания. Особое внимание уделяется также изучению мелодических формул как основных показателей интонационной характеристики лада, которые рассматриваются по их функциональному значению (начальные, каденционные, относительно завершённые, завершающие и окончательно завершающие формулы) и музыкальному стилю (силлабический, невматический, мелизматический и смешанный). Разработанный метод позволяет систематизированно изучать особенности армянского монодического искусства, выявлять интонационные закономерности гласов и посредством сравнительного анализа дифференцировать общие и локальные особенности различных певческих традиций.
One of the primary and most important objectives in the study of Armenian sacred chant is the comprehensive study of the Ut‘jayn system (the Armenian Eight-mode), including a detailed analysis of the modal structures of sharakans, their scales, functional degrees, characteristic melodic patterns, and the features of intonational development. A comprehensive study of this issue implies its examination within the framework of each chant tradition of Armenian sacred music, followed by comparative analysis. Such large-scale studies in the field of modal analysis may have considerable significance for the interpretation of khaz notation and are directed toward the development of methodological principles for the modal system of Ut‘jayn in Armenian sacred chant, based on the established theoretical tradition of Armenian musicology. Particular attention is also devoted to the study of melodic formulas as the principal indicators of the intonational characteristics of the mode. These are examined according to their function (initial, cadential, relatively cadential, final, and ultimate cadential formulas), as well as according to musical style (syllabic, neumatic, melismatic, and mixed).
The method developed in this study enables a systematic examination of the characteristic features of Armenian monodic music, the identification of intonational patterns of the modes, and, through comparative analysis, the differentiation of general and local features across various chant traditions.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:436323

Դասիչ:

АЖ 359

Թվայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Jul 6, 2026

Մեր գրադարանում է սկսած:

Jul 6, 2026

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

58

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/470849

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն