Նիւթ

Վերնագիր: Հնագետը Ակսել Բակունցի "Ալպիական մանուշակ"-ում

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիւ:

2025

Համար:

3

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

Петросян Ани, Байрамян Карен, Гнуни Артак, Petrosyan Ani, Bayramyan Karen, Gnuni Artak

Այլ վերնագիր:

Археолог в «Альпийской фиалке» Акселя Бакунца ; Archaeologist in the "Alpine Violet" of Axel Bakunts

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-2024) ; Ա․ Բոբոխյան (2025-)

Ծածկոյթ:

257-271

Ամփոփում:

Ակսել Բակունցը «Ալպիական մանուշակ» պատմվածքը գրել է 1925–1927 թթ.։ Պատմվածքում ներկայացվում են Լեռնային Հայաստանի պատկերները՝ ալպիական լանդշաֆտը, ավերակ բերդերը, գյուղական կենցաղի տեսարանները: Իրադարձությունների կենտրոնում է Կաքավաբերդը: Պատմվածքի հերոսներն են հնագետը, նկարիչը, հասարակ մարդիկ։ «Ալպիական մանուշակը» թեև չունի հստակ սյուժե, բայց բնորոշվում է հզոր ենթատեքստով։ Նկարիչը գերզգայուն և բնության գեղեցիկը ներկայում գնահատող անձ է։ Մինչդեռ հնագետի համար գոյություն ունի միայն անցածգնացած գե-ղեցիկը. նա հետաքրքրվում է միայն իր մասնագիտությամբ և չի զգում բնության գեղեցկությունը։ Բակունցը նկարչի և հնագետի կերպարներով բնութագրում է այն մարդկանց, որոնք աշխարհին նայում են «բզեզի աչքերով», չեն նկատում բուն իրականությունը. նրանք գալիս, տեսնում են ներկայի և անցյալի գեղեցիկը և հեռանում, իսկ կյանքի բուն էությունը վրիպում է նրանց ուշադրությունից։ Ներկայացվող աշխատանքը, ելնելով արխիվային տվյալներից, ճշտում է մտցնում այն հարցում, թե ով կարող էր լինել «Ալպիական մանուշակ»-ում հիշատակվող հնագետը: Մասնավորապես առկա տվյալները ցույց են տալիս, որ հնագետին հիմնականում մարմնավորում է Մորուս Հասրաթյանը: Բակունցը և Հասրաթյանը մտերիմներ են եղել, միասին այցելել են Կաքավաբերդ: Սակայն հնարավոր է, որ հնագետի հավաքական կերպարը անձնավորել է նաև Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի գիտնական քարտուղար Աշխարհբեգ Քալանթարը, որի հետ Բակունցը առնչություններ է ունեցել 1924–1926 թթ., երբ աշխատել է Գորիսում՝ որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես և 1926–1931 թթ. Երևանում՝ որպես Հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։
Aksel Bakunts wrote the story "Alpine Violet" in 1925–1927. The story describes images of Mountainous Armenia: the alpine landscape, ruined fortresses, scenes of rural life. Kakawaberd fortress is at the center of the events. The heroes of the story are the archaeo-logist, the painter, and common people. Although the "Alpine Violet" does not have a clear plot, it is characterized by a very profound subtext. The painter is a person who is hypersensitive and appreciates the beauty of nature in the present. Meanwhile, for the archaeologist, only the beauty of the passed times is important: he is a person, interested only in his profession and not feeling the tenderness of nature. Bakunts characterizes those persons who look at the world "through the eyes of a beetle", and do not notice the true reality. They come and see the beauty of the present or the past and leave, while the very depth of life escapes their attention. The present contribution, based on archival documents, makes clarifications in personality of the archaeologist mentioned in "Alpine Violet". In particular, the available data show that the archaeologist is mainly embodied by Morus Hasratyan. Bakunts and Hasratyan were close friends, they visited Kakawaberd together. However, it is possible that the collective image of the archaeologist also reflects the scientific secretary of the Committee for the Preservation of Antiquities of Armenia, Ashkharbeg Kalantar, with whom Bakunts had con-tacts in 1924–1926, when he worked in Goris as a provincial agronomist of Zangezur, and in 1926–1931, when he functioned in Yerevan as a deputy head of the Land Department of the People's Land Committee. Аннотация – Рассказ «Альпийская фиалка» был написан Акселем Бакунцем в 1925–1927 гг. В рассказе представлена Горная Армения с ее альпийскими пейзажами, руинами крепостей, сценами сельской жизни. Центром событий является Какаваберд. Герои рассказа – археолог, художник и простые люди, которые смотрят на мир «глазами жука», не замечая реальности. Хотя и в рассказе нет конкретного сюжета, но в нем есть глубокий подтекст. Один из героев рассказа – художник, наделенный тонкостью чувств и восприятия окружающей его природы, в то время как для другого персонажа – археолога – существует лишь красота прошлого, он интересуется только своей профессией и не замечает красо-ты природы. Писатель, противопоставляя эти два образа, характеризует людей, которые проживают свою жизнь, не постигая ее глубины и противоречий. В настоящей статье, на основе архивных материалов, уточняется, кем мог быть археолог – один из героев про-изведения А. Бакунца. В частности, имеющиеся данные указывают на то, что под обра-зом археолога подразумевается Морус Асратян, поскольку А. Бакунц и М. Асратян были близкими друзьями. Однако не исключено, что собирательный образ археолога восходит к учёному секретарю Комитета по охране древностей Армении Ашхарбегу Калантару, с которым Бакунц поддерживал тесные отношения в 1924–1926 годах, будучи губернским агрономом Зангезура, и в 1926–1931 годах, когда занимал пост заместителя заведующего земельным отделом Народного земельного комитета в Ереване.

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Ձեւաչափ:

pdf

Նոյնացուցիչ:

կապին հետեւելուն համար սեղմէ հոս ; oai:arar.sci.am:425819

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակին գտնուելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

Dec 31, 2025

Մեր գրադարանին մէջ է սկսեալ:

Dec 29, 2025

Նիւթին բովանդակութեան հարուածներուն քանակը:

1

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/458635

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Ցոյց տուր նկարագրութիւնը OAI-PMH ձեւաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն