Object

Title: «Ծարավ աղբյուր». ծիսական աղբյուրից քաղաքային թաղամաս

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2025

Number:

3

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Official URL:


Additional Information:

Galstyan Hasmik, Галстян Асмик

Other title:

"Tsarav Aghbyur": From a Ritual Spring to an Urban Neighborhood ; «Царав ахбюр»: от культового родника к городскому району

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-2024) ; Ա․ Բոբոխյան (2025-)

Coverage:

272-284

Abstract:

Սույն հետազոտությունն ուղղված է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում գտնվող Ծարավ աղբյուրի պատմական, մշակութային և սոցիալ-տնտեսական նշանակության բացահայտմանը։ Աղբյուրն առանձնանում է ոչ միայն իր ջրի որակով, այլև դարերով ձևավորված ժողովրդական հավատալիքներով, ծիսական կիրառություններով և համայնքային հիշողության մեջ պահպանված կարևորությամբ։ Հիմնվելով դաշտային ուսումնասիրության, արխիվային փաստաթղթերի, պատմական վկայությունների և Խաչատուր Աբովյանի գրական ստեղծագործությունների վրա՝ ներկայացվում է աղբյուրի ընկալման փոփոխությունը վերջին հարյուրամյակում։ Հատուկ ուշադրություն է դարձվում աղբյուրի ընկալման տարբերությանը ավանդական բնակչության և նորաբնակների միջև՝ ցույց տալով, թե ինչպես է մշակութային ժառանգությունը պահպանվում կամ մոռացության տրվում համայնքային ինքնության վերափոխման պայմաններում։ Աշխատանքը նաև ընդգծում է Ծարավ աղբյուրի քաղաքաշինական ազդեցությունը և դրա անվան տարածումը՝ որպես տարածքային հիշողության կրողի։ Հետազոտության նպատակն է ուսումնասիրել և բացահայտել Ծարավ աղբյուրի պատմական, մշակութային ու ծիսական նշանակությունը բնակչության շրջանում՝ սկսած XIX դարից մինչև մեր օրերը։ Այդ նպատակով կիրառվել են մի շարք հետազոտական մեթոդներ, որոնք ներառում են ինչպես որակական, այնպես էլ պատմական մեթոդաբանական մոտեցումներ։ Հիմնական աղբյուրներից առաջնայինը մեր իրականացրած դաշտային աշ-խատանքն է Քանաքեռ և Ավան վարչական շրջաններում՝ ուղղված տեղաբնակների հիշողությունների, պատկերացումների և աղբյուրի նկատմամբ ունեցած վերաբերմունքի ուսումնասիրությանը։
This research focuses on uncovering the historical, cultural, and socio-economic significance of Tsarav Aghbyur, a spring located in the Kanaker-Zeytun administrative district of Yerevan. The spring is notable not only for the quality of its water but also for the centuries-old popular beliefs, ritual uses, and its preserved importance in communal memory. Drawing on field research, archival documents, historical accounts, and literary references by Khachatur Abovian, the study presents how perceptions of the spring have changed over the past century. Special attention is given to the differing perceptions of the spring between traditional residents and newcomers, illustrating how cultural heritage is either preserved or forgotten amid the transformation of community identity. The work also highlights the urban development impact of Tsarav Aghbyur and the spread of its name as a carrier of territorial memory. The goal of the research is to examine and reveal the historical, cultural, and ritual significance of Tsarav Aghbyur among the population from the 19th century to the present day. To achieve this, a range of research methods were employed, including both qualitative and historical methodological approaches. A primary source of data is the fieldwork conducted by us in the Kanaker and Avan districts, aimed at studying local residents’ memories, perceptions, and attitudes toward the spring.
Данное исследование направлено на выявление исторического, культурного и социально-экономического значения родника Царав ахбюр, расположенного на территории административного района Канакер-Зейтун города Еревана. Родник выделяется не только качеством воды, но и народными верованиями, сформировавшимися на протяжении веков, ритуальными практиками и важной ролью, которую он продолжает играть в коллективной памяти местного сообщества. На основе полевых исследованиий, архивных документов, исторических свидетельств и литературных произведениий Хачатура Абовяна рассматривается вопрос о том, как изменилось восприятие родника за последние сто лет. Особое внимание уделяется различиям в восприятии источника между коренными жителями и новоприбывшими, что позволяет проследить, каким образом культурное наследие либо сохраняется, либо предается забвению в условиях трансформации общинной идентичности. Исследование также подчеркивает градостроительное значение Царав ахбюра и распространение его названия как носителя территориальной памяти. Целью исследования является изучение и раскрытие исторического, культурного и ритуального значения родника Царав ахбюр среди населения начиная с XIX века и до наших дней. С этой целью были применены различные исследовательские методы, включающие как качественные, так и историко-методологические подходы. Основным источником послужили полевые исследования, проведённые в административных районах Канакер и Аван, направленные на изучение воспоминаний, представлений и отношения местных жителей к роднику.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

click here to follow the link ; oai:arar.sci.am:425820

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Dec 31, 2025

In our library since:

Dec 29, 2025

Number of object content hits:

1

All available object's versions:

https://arar.sci.am/publication/458636

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information