Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах
www.artsakhlib.am
Melikbekyan Elichka, Меликбекян Эличка
Sayat-Nova's Love Lyrics: from an Experienced Reality to a Fictional Character ; Любовная лирика Саят-Новы: от прожитой реальности к вымышленному персонажу
Հետազոտությունը նվիրված է Սայաթ-Նովայի սիրային քնարերգության առանցքային խնդրին՝ ապրված իրականության և գեղարվեստական երևակայության փոխհարաբերությանը։ Հայ գրականագիտության մեջ երկար ժամանակ բանավեճ է ընթանում աշուղի սիրո բնույթի շուրջ, որը հաճախ բևեռացվում է «իրակա՞ն, թե՞ հորինված» երկընտրանքի շուրջ։ Սակայն նման մոտեցումը պարզունակ է դարձնում աշուղական արվեստի բարդ էությունը։ Հետազոտության նպատակը Սայաթ-Նովայի սիրային քնարերգության մեջ ապրված իրականության և գեղարվեստական երևակայության փոխհարաբերության քննությունն է՝ հիմնավորելով, որ բանաստեղծի սերը ոչ թե զուտ գրական հնարք է, այլ իրական փորձառության գեղարվեստականացման արդյունք։ Այս նպատակին հասնելու համար կիրառվել է համալիր մոտեցում՝ համադրելով համեմատական, գրական-փիլիսոփայական և կառուցվածքային վերլուծության մեթոդները։ Հակադրվում են երկու հիմնական տեսակետները, և հիմք ընդունելով Հ. Թումանյանի, Պ. Սևակի և Հ. Բախչինյանի փաստարկները` իրականացվում է Սայաթ-Նովայի խաղերի խորքային քննություն։ Համալիր մեթոդների կիրառման արդյուքնում առաջադրվել և լուծվել են հետևյալ խնդիրները․ • Վերլուծել հայ գրականագիտության մեջ Սայաթ-Նովայի սիրո բնույթի շուրջ առկա երկու հիմնական՝ «իրականի» և «հորինվածի» տեսակետները։ • Քննել սիրո ողբերգականության պատճառները, կենսագրական և ստեղծագործական փոխհարաբերությունները։ • Բացահայտել Սայաթ-Նովայի սիրո փիլիսոփայական և հոգեբանական շերտերն առանցքային խաղերի թեմատիկ վերլուծության միջոցով։ Հետազոտությունը հանգում է այն եզրակացության, որ Սայաթ-Նովայի սերն իրական, ապրված փորձառություն է, ինչը հաստատվում է խաղերի հուզական անկեղծությամբ, կենսագրական ակնարկներով և զգացմունքների խորությամբ։ Նրա անհասանելի սերը դարձել է ոչ միայն անմահ պոեզիայի հիմք, այլև կյանքի, արվեստի և նվիրումի մասին խորհրդածությունների շարժիչ ուժ։ Պոեզիան, ծնունդ առնելով իրական հիմքից, վերաձևվում և համընդհանրանում է աշուղական արվեստի կանոնների միջոցով՝ անձնական տառապանքը վերածելով համամարդկային ապրումի։ Այսպիսով՝ Սայաթ-Նովայի անհասանելի սերն է դարձել ոչ միայն նրա անմահ պոեզիայի հիմքը, այլև կյանքի, արվեստի և նվիրումի մասին խորհրդածությունների շարժիչ ուժը։
Երևան
oai:arar.sci.am:424524
Dec 5, 2025
Dec 5, 2025
1
https://arar.sci.am/publication/457648
| Հրատարակութեան անունը | Թուական |
|---|---|
| Մելիքբեկյան, Էլիչկա, Սայաթ-Նովայի սիրային քնարերգությունը. ապրված իրականությունից դեպի գեղարվեստական կերպար | Dec 5, 2025 |
Քումունց, Մհեր
Հակոբյան, Վարդան