Նիւթ

Վերնագիր: Խաչատուր Իսկանդարյանի «Պարողներ» քանդակաշարը

Ստեղծողը:

Նադարյան, Նարե

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիւ:

2024

Համար:

1

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

Надарян Наре, Nadaryan Nare

Այլ վերնագիր:

Серия скульптур Хачатура Искандаряна «Танцоры».... ; Khachatur Iskandaryan's "The Dancers" Sculptural Series

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Ծածկոյթ:

218-225

Ամփոփում:

ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը «Պարողներ» քանդակաշարում ներկայացրել է հասարակ մարդկանց՝ նրանց առօրյայից վերցնելով իր քանդակի նյութն ու շունչը: Բիրմացի, հնդիկ, չինացի, ինչպես նաեւ հայ պարողների կերպարներում առկա է թատերայնություն: «Պարողներ» շարքի սյուժեն պարզ է, սակայն Իսկանդարյանին համակած զգացմունքի խորությունը մեզ իրավունք է տալիս խոսելու նաեւ առկայծող խնդության, պատանեկության ու հույզի մասին։ Կերպարները ենթարկված են իրենց պարի շարժումներին։ Պարողների ճկունությունը, նազելիությունը գրավում է, դյութում, համակում տոնական տրամադրությամբ։ Քանդակագործը կարողացել է ստույգ գտնել պարողների ձեռքերի եւ մարմինների շարժումները։ Ու թեեւ պարողները երիտասարդ են եւ կենսախինդ, բայց նրանց մեջ էլ զգում ես այն անհանգստությունը, պատասխանատվությունը, որը բնորոշ է ելույթի, համերգի մասնակիցներին:
Хачатур Искандарян изображал обычных людей, черпая сюжеты и образы своих произведений из повседневной жизни. Для этих композиций характерна однофигурность. Бирманские, индийские, китайские, а также армянские танцоры обладают чувством театральности. Скульптор смог точно найти движения рук и тел танцоров. Работы скульптора отличаются экспрессией, естественностью движений, композиционно-пространственным свободным расположением. Они являются своеобразными пластическими историями, в которых представлены характерные для людей позы, экспрессивные движения. Выполненные с использованием различных приемов пластики, скульптуры не только обладают особым очарованием, но и заключают в себе этнографическую информацию. Х. Искандарян занимает достойное место в ряду скульпторов, занимащихся армянской миниатюрной пластикой. Его творческое наследие является неотъемлемой частью армянского искусства.
The sculpture of Khachatur Iskandatyan created characters of ordinary people, tak- ing the scenarios and the spirit of his sculptures from everyday life. These compositions are characterized as single-figures. Burmese, Indian, Chinese as well as Armenian dancers have a sense of theatricality. The sculptor was able to accurately find the movements of the hands and bodies of the dancers. The works with their content are available for the viewer, are remarkable with sensuality, naturalness of movements, composite-space free layout. They are specific plastic stories, in which the described typical positions of people, expressive features and speaking, expressive movements are full of live naturalness. These works attract by their emotion, and with all the depth of content. Executed with use of different techniques of plasticity, these works not only have a deep charm, but also encompass ethnographic information. Iskandaryan takes his place of honor among a number of sculptors who are engaged in Armenian miniature plastic arts. His inheritance is an integral part of Armenian art.


Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Ձեւաչափ:

pdf

Նոյնացուցիչ:

կապին հետեւելուն համար սեղմէ հոս ; oai:arar.sci.am:375029

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակին գտնուելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

Sep 24, 2024

Մեր գրադարանին մէջ է սկսեալ:

Jun 5, 2024

Նիւթին բովանդակութեան հարուածներուն քանակը:

30

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/406076

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Ցոյց տուր նկարագրութիւնը OAI-PMH ձեւաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն