Նիւթ

Վերնագիր: Դավանական ներհակությունները Կոստանդնուպոլսի հայ համայնքում (XVIII դ. I տասնամյակ)

Ստեղծողը:

Խառատյան, Ալբերտ

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիւ:

2024

Համար:

1

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

Харатян Алберт, Kharatyan Albert

Այլ վերնագիր:

Религиозные разногласия в константинопольской армянской общине (первое десятилетие XVIII в.) ; Religious Disputes in the Constantinople Armenian Community (First Decade of the 18th Century)

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Ծածկոյթ:

12-29

Ամփոփում:

XVIII դ. սկզբից պոլսահայ համայնքում ավելի առարկայական տեսք ստացավ միջդավանական պայքարը հայ եկեղեցու հետեւորդների եւ հայ կաթոլիկների միջեւ։ Վերջիններիս դեմ եկեղեցուն բռնի միջոցների էր պարտադրում օսմանյան պետությունը, որը հակամարտության նոր փուլի մեջ էր մտել եվրոպական տերությունների հետ եւ կաթոլիկությունը դիտելով որպես թշնամական գաղափարախոսություն, բոլոր հնարավոր միջոցներուվ ձգտում էր խոչընդոտել դրա տարածմանը կայսրության ոչ մահմեդական համայնքներում։ Սկսվեց հալածանքը նաեւ հայ կաթոլիկների դեմ, որը մի հայտնի չափով փորձում էր մեղմել ֆրանսիական դեսպանն իր միջամտություններով։ Այս ամենի արդյունքում խորացան երկպառակությունները հայ հանրության ներսում, որ արտահայտվում էին պատրիարքների կարճ եւ շարունակական փոփոխություններով, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությանը Երուսաղեմի հայոց պատրիարքության կցումով, հայ կաթոլիկներին կաթոլիկական եկեղեցիներ հաճախելու խստիվ արգելքով, մեղանչողներին թիարանի եւ այլ պատիժների դատապարտելով եւ այլն։ Հայ համայնքը պառակտող այս գժտությունները մի որոշ ժամանակ կարծեք թե տեղի տվեցին միջդավանական պայքարի սրության գագաթնակետը հանդիսացող՝ Կոմիտաս Քյոմուրճյան վարդապետի գլխատմամբ (իշխանությունների վճռով), որը չէր հրաժարվել իր կրոնական համոզմունքներից։ Կաթոլիկության դեմ օսմանյան պետության կտրուկ քաղաքականությունը տեւեց ամբողջ XVIII դ., ընդհուպ մինչեւ կաթոլիկ համայնքի ճանաչումը պետության կողմից (1832):
В начале XVIII в. борьба между последователями армянской церкви и армянскими католиками обрела более четкий характер. Османское государство, вступившее в новый этап противоборства с европейскими державами и рассматривавшее католичество в качестве враждебной идеологии, настаивало на проявлении более жесткого отношения к католикам и всеми возможными средствами пыталось препятствовать распространению католической веры в немусульманских общинах империи. Начались гонения и против армянских католиков, что в определенной мере пытался смягчить французский посол. Это привело к углублению противоречий в армянской общине, что нашло отражение в последовательной смене патриархов, в присоединении константинопольского армянского патриаршества к армянскому патриаршеству Иерусалима, в строгом запрете посещения католической церкви и наказании виновных каторжным трудом и т.д. Подобного рода раздоры, имевшие место в армянской общине, на какое-то время обострили межконфессиональную борьбу, кульминацией которой стало обезглавливание архимандрита Комитаса Кёмурчяна (по вердикту властей), который не отрекся от своих религиозных убеждений. Однозначно жесткая политика османского государства в отношении католичества имела место на протяжении XVIII века в целом, вплоть до признания католической общины со стороны государства (1832).
At the beginning of the 18thcentury, the struggle between the followers of the Armenian Church and the Armenian Catholics acquired a clearer character. The Ottoman state, which had entered a new stage of confrontation with the European powers and viewed Catholicism as a hostile ideology, insisted on showing a tougher attitude towards Catholics and tried by all possible means to prevent the spread of the Catholic faith in non-Muslim communities of the empire. Persecution also began against the Armenian Catholics, which the French ambassador tried to mitigate to a certain extent. This led to deepening contradictions in the Armenian community, which was reflected in the succes- sive change of patriarchs, in the annexation of the Armenian Patriarchate of Constanti- nople to the Armenian Patriarchate of Jerusalem, in the strict ban on visiting the Catholic Church and the punishment of those guilty with hard labor, etc. This kind of discord that took place in the Armenian community for some time intensified the interfaith struggle, which culminated in the beheading of Archimandrite Komitas Kemurchyan (according to the verdict of the authorities), who did not renounce his religious beliefs. The clearly strict policy of the Ottoman state regarding Catholicism took place throughout the 18th century as a whole, right up to the recognition of the Catholic com- munity by the state (1832).


Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Ձեւաչափ:

pdf

Նոյնացուցիչ:

oai:arar.sci.am:375007

Դասիչ:

АЖ 410

Գլխաւոր նշումը:

կապին հետեւելուն համար սեղմէ հոս

Բնօրինակին գտնուելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

Sep 24, 2024

Մեր գրադարանին մէջ է սկսեալ:

Jun 5, 2024

Նիւթին բովանդակութեան հարուածներուն քանակը:

42

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/406060

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Ցոյց տուր նկարագրութիւնը OAI-PMH ձեւաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն