Object

Title: Հայոց կաթողիկոսական աթոռն Աղթամարում (X դարի երկրորդ քառորդ)

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիւ:

2024

Համար:

1

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

Алексанян Вардан, Alexanyan Vardan

Այլ վերնագիր:

Армянский католикосский престол в Ахтамаре (II четверть X века) ; The Throne of Armenian Catholicoses in Aghtamar (The Second Quarter of the 10th Century)

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Ծածկոյթ:

42-61

Ամփոփում:

Արաբների կողմից Դվինի կաթողիկոսարանի հիմնահատակ ավերումից եւ հայրապետական տիրույթների բռնազավթումից հետո Հովհաննես Դրասխանակերտցին կյանքի վերջին շրջանն անցկացնում է Վասպուրականում՝ փաստացի ձեւակերպելով Հայոց նվիրապետական կենտրոնի տեղափոխությունը Դվինից Աղթամար: Այդ հարցում մեծ դեր է ունեցել Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին, որի դիրքը Հայաստանի իշխանական աստիճանակարգության մեջ բնութագրվում է որպես Primus inter pares: Հայոց նվիրապետության կենտրոնը տեղափոխելով Աղթամար եւ մոտ երկու տասնամյակ (925-943) տնօրինելով նրա առաջնորդների ընտրությունը՝ Գ. Արծրունին շարունակաբար մեծացնում էր իր իշխանությունը համազգային հոգեւոր կառույցի վրա: Այդ ընթացքում Աղթամարում հաջորդաբար պաշտոնավարել են Ստեփանոս Բ, Թեոդորոս Ա եւ Եղիշե Ա Ռշտունի կաթողիկոսները, որոնք տեղի հոգեւորականության ներկայացուցիչներ էին: Վերջիններս Հայոց կաթողիկոս էին դարձել Արծրունի արքայի կամքով ու ցանկությամբ, ուստի եւ նրա «բարձր հովանու» ներքո էին։ Փաստացի ունենալով գերակա դիրք եւ բարձր տիտղոսային իշխանություն՝ Գ. Արծրունին պարտավորված է զգում ձեռնարկել երկրի եւ ժողովրդի անվտանգության գերխնդրից բխող գործնական քայլեր, չեզոքացնել արտաքին սպառնալիքները: Այդ նպատակով նա հայերի անունից նամակ է հղում Բյուզանդիայի կայսր Ռոմանոս Լեկապենոսին ու առաջարկում, Հայ եւ Հույն եկեղեցիների դավանաբանական տարաձայնությունները վերացնելով, վերականգնել առաջին երեք տիեզերական ժողովների ժամանակաշրջանի եկեղեցաքաղաքական բնականոն հարաբերությունները: Գագիկը պատրաստակամություն է հայտնում հաստատել քաղաքական դաշնակցություն եւ ընդունել կայսրության հովանավորությունը, որը կապահովագրեր հայերին արտաքին սպառնալիքներից: Բյուզանդական արքունիքը նամակը թողնում է անպատասխան՝ անուղղակիորեն արտահայտելով իր թերահավատությունը Գագիկ Արծրունու առաջարկների վերաբերյալ:
Когда Армянский католикосат в Двине был захвачен арабами, Ованнес Драсханакертци обосновался в Васпуракане, тем самым переместив католикосский престол из Двина в Ахтамар, чему во многом способствовал царь Васпуракана Гагик Арцруни, как Primus inter pares. Более двух десятилетий (925-943) Гагик Арцруни принимал активное участие в избрании католикосов, таким образом наращивая свое влияние на институт церковной власти. Католикосы Степанос II, Теодорос I и Егише I Рштуни были избраны из местного духовенства по воле и желанию Гагика Арцруни и пользовались его покровительством. Фактически, обладая титульной властью, Гагик Арцруни должен был предотвратить внешние угрозы и обеспечить безопасность страны и народа. С этой целью он от имени армянского народа обратился с письмом к византийскому императору Романосу Лекапеносу с предложением об устранении разногласий между армянской и византийской церковью. При этом Гагик Арцруни готов был признать политическую доминанту Византии и принять ее покровительство, дабы обеспечить безопасность страны. Однако византийский двор не откликнулся на это письмо армянского царя, тем самым косвенно продемонстрировав скептическое отношение к предложению Гагика Арцруни.
After the thorough destruction of Dvin by the Arabs and the seizure of the patriar- chal possessions, Hovhannes Draskhanakaertsi spent the last period of his life in Vaspurakan. By this he formulated the transfer of the center of the Armenian church hierarchy from Dvin to Aghtamar. The king of Vaspurakan Gagik Artsruni played a big role in this, whose position in the Armenian princely hierarchy is characterized as Primus inter pares. By moving the center of the Armenian Church to Aghtamar, Gagik Artsruni for about two decades (925-943) ruled the leaders of the Catholicos throne and consistently increased his influence over the nationwide confessional organization. During the time under study, Aghtamar was ruled by Catholicos Stepanos II, Theodoros I and Yeghishe I Rshtuni, who belonged to the local clergy. They became Catholicos by the will and desire of Gagik Artsruni and were under his high patronage. Possessing an actual high position and titular power, the Artsrunid king was obliged to initiate practical steps to prevent external threats and ensure the security of the country and people. Gagik Artsruni represented the ways of resolving these issues in alliance with Byzantium and accepting its patronage. To this end, he wrote a letter to the Byzantine king Romanus Lekapenus. In the letter, he proposed to achieve political union by eliminating theological differences between the Armenian and Byzantine churches. Gagik expressed readiness to recognize the political supremacy of Byzantium and accept its patronage. By this he intended to insure the Armenians from external threats. The Byzantine court left the letter unanswered, indirectly expressing skepticism about his proposals.


Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Ձեւաչափ:

pdf

Նոյնացուցիչ:

click here to follow the link ; oai:arar.sci.am:375009

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակին գտնուելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Sep 24, 2024

In our library since:

Jun 5, 2024

Number of object content hits:

67

All available object's versions:

https://arar.sci.am/publication/406062

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information