Նիւթ

Վերնագիր: Ծիսական անոթներ Տավուշ ամրոցից

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիւ:

2023

Համար:

3 (669)

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

Алексанян Тигран, Бадалян Арутюн, Ахвердян Артак, Aleksanyan Tigran, Badalyan Harutyun, Hakhverdyan Artak

Այլ վերնագիր:

Ритуальные сосуды из крепости Тавуш ; Ritual Vessels from Tavush Fortress

Համատեղ հեղինակները:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Ծածկոյթ:

297-307

Ամփոփում:

Տավուշ ամրոցը Բերդի տարածաշրջանի միջնադարյան կարևոր ամրություններից է, որի մասին բազմիցս հիշատակում են մատենագիր աղբյուրները: Հուշարձանի վերականգնման և ամրակայման նպատակով 2020-2023 թթ. իրականացվել են հնագիտական պեղումներ, որոնց ընթացքում, ի թիվս բազմաթիվ նորահայտումների, գտնվել են նաև Ք.ա. VII-VI դդ. թվագրվող կենդանակերպ, ծիսական անոթների մասեր: Վերջիններիս քննությունը ցույց է տալիս, որ դրանք հեղման անոթներ են, որոնք հայտնի են ոչ միայն Հայաստանի, այլև հարևան Վրաստանի, Ադրբեջանի և Պարսկաստանի համաժամանակյա հուշարձաններից: Քննության առարկա անոթների հայտնաբերումը միջնադարյան ամրոցի (X-XIII դդ.) տարածքից հիմք է տալիս նշելու, որ հուշարձանի տարածքն օգտագործվել է նաև Ք.ա. VII-VI դարերում: Միջնադարում հին ամրոցները վերականգնելու կամ նույն վայրում նորը կառուցելու ավանդույթը բավական տարածված էր բերդաշինության մեջ: Եվ խնդրո առարկա գտածոները այդ երևույթը հավաստող նյութական փաստարկներ են:
Тавушская крепость является одной из важнейших средневековых укреплений Бердского района, которая неоднократно упоминается в летописных источниках. С целью реставрации и благоустройства памятника в 2020-2023 гг. были проведены археологические раскопки, в ходе которых были обнаружены фрагменты ритуальных сосудов 7-6 вв. до н.э. Исследование данных артефактов показывает, что это ритуальные сосуды, известные как из одновременых археологических памятников Армении, так и соседней Грузии, Азербайджана и Персии. Находки исследуемых сосудов из средневековой крепости (10-13 вв.) дают основание полагать, что территория крепости Тавуш использовалась и раньше, в 7-6 вв. до н.э. В средневековье в строительстве крепостей была довольно распространена традиция восстановления старых укреплений либо сооружения на том же месте новых. Рассматриваемые находки являются материальным доказательством этого явления.
The Tavush fortress is one of the important medieval fortifications of the Berd region, which is often mentioned in written sources. In frameս of restoration works of the site, during 2020-2023 archaeological excavations were carried out, during which, among many new discoveries, fragments of ritual vessels from the 7th-6th centuries BC were found. The study of the artifacts shows that these are ritual vessels, known both from the archaeological sites of Armenia and neighboring countries (Georgia, Azerbaijan and Iran). Such findings from the medieval fortress (10-13 centuries) allows to state that the territory of the Tavush fortress was used earlier, in the 7-6 centuries BC. During the Middle Ages was quite common to restore old fortifications, or build new ones in the same place. The findings in question are material evidence of this phenomenon.

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Ձեւաչափ:

pdf

Նոյնացուցիչ:

կապին հետեւելուն համար սեղմէ հոս ; oai:arar.sci.am:367691

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակին գտնուելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

Sep 24, 2024

Մեր գրադարանին մէջ է սկսեալ:

Jan 9, 2024

Նիւթին բովանդակութեան հարուածներուն քանակը:

115

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/397429

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Ցոյց տուր նկարագրութիւնը OAI-PMH ձեւաչափով։

OAI-PMH

Հրատարակութեան անունը Թուական
Ալեքսանյան, Տիգրան, Ծիսական անոթներ Տավուշ ամրոցից Sep 24, 2024

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն