Օբյեկտ

Վերնագիր: Նորահայտ վաղբրոնզեդարյան դամբարան Դաշտում

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիվ:

2025

Համար:

1

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Aghikyan Levon, Badalyan Harutyun, Агикян Левон, Бадалян Арутюн

Այլ վերնագիր:

Newly Discovered Early Bronze Age Tomb in Dasht ; Нововыявленная гробница раннебронзового века в Даште

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017)

Ծածկույթ:

245-261

Ամփոփում:

Ավելի քան մեկ դար առաջ սկսված պեղումներով բացված վաղբրոնզեդարյան կուրարաքսյան մշակույթի (մ.թ.ա. XXXV/XXXIV-XXVI/XXV դդ.) դամբարանները տարածաշրջանում բավականաչափ մեծ թիվ են կազմում, իսկ Հայաստանի տարածքում այդ թիվը մոտենում է երկու հարյուրի: Մի շարք հետազոտողներ փորձել են համախմբել վաղբրոնզեդարյան դամբարանների առկա տվյալներն ըստ տարբեր չափորոշիչների: Վերջին տարիներին նոր դամբարանների հայտնաբերումով ի հայտ եկած տեղեկություն-ները որոշակիորեն փոխում են դրանց համակարգումը և նոր տվյալներ երևան բերում կուր-արաքսյան մշակույթի դամբարանների և թաղման ծեսի ուսումնասիրության հարցում: Չնայած բազմաթիվ հետազոտություններին, կուրարաքսյան մշակույթի դամբարանների և թաղման ծեսի ուսումնասիրությունը դեռևս բազմաթիվ բացեր ունի, և ամբողջական պատկեր ստանալու համար կարիք կա նոր համալրումների: Թաղումների ժամանակակից ուսումնասիրությունների լաբորատոր հետազոտությունները (ԴՆԹ, իզոտոպային, ատամնաքարային, եռաչափ մոդելավորում) հնարավորություն են տալիս նորովի մոտենալ խնդիրներին և դրանց պարզաբանումներին: Սույն հոդվածում ներկայացվում է 2021 թ. Դաշտ գյուղի տարածքում հայտնաբերված դամբարանը, որի ուսումնասիրության արդյունքները հրապարակվում են առաջին անգամ, և դրանց լուսաբանումը վստահաբար կարևորագույն բաց է լրացնելու Հայաստանի վաղբրոնզեդարյան ժամանակաշրջանի սակավաթիվ կուրգանների և մասնավորապես բազմամարդ թաղումներով դամբարանների քննության հարցում, իսկ ներկայացվող գտածոների և թաղման ծեսի բազմաբնույթ վերլուծությունը կարող է հնավայրի ուրույն տեղն ապահովել ողջ կուրարաքսյան մշակույթի համակարգման պարագայում:
The Early Bronze Age Kura-Araxes culture (approximately 35th/34th to 26th/25th centuries BCE) burial sites, discovered through excavations that began more than a century ago, now form a relatively significant group in the region. In Armenia alone, the number of these burial sites approaches two hundred. Various researchers have made attempts to consolidate the available data on early Bronze Age burials based on different criteria, considering both Armenia and the entire region. However, with the recent discovery of new burial sites, the avai-lable data has led to changes in their classification, and fresh insights are emerging in the study of Kura-Araxes culture burials and burial practices. The article presented below focuses on a tomb discovered in 2021 in the area of Dasht village, which is being discussed for the first time in this work. This find adds important new information to the study of early Bronze Age burial traditions in Armenia and the surrounding region. The analysis of this burial site is expected to fill a significant gap in understanding the rare kurgans from this period, especially those with collective burials. This tomb is particularly notable for its unique features and offers a fresh perspective on burial practices in the Kura-Araxes culture. The detailed analysis of the finds and the burial practices associated with this tomb can provide valuable information that will help contextualize the site within the broader Kura-Araxes culture. This, in turn, will help refine and expand the understanding of the Kura-Araxes burial system, providing new data that could be instrumental in the classification of other similar sites. This discovery also promises to shed light on the social and ritualistic aspects of early Bronze Age societies, offering a deeper understan-ding of their funerary customs and the cultural significance of burial practices in this region.
Куро-араксская культура раннебронзового века (приблизительно 35/34 – 26/25 вв. до н.э.) представлена довольнотаки значительным числом погребений, обнаруженных в результате раскопок, начатых более века назад. Только на территории Армении количество таких захоронений приближается к двум сотням. Исследователи предпринимали попытки объединить доступные данные о захоронениях раннего бронзового века на основе различных критериев, включая как Армению, так и весь регион. Однако в связи с тем, что недавно были обнаружены новые погребения, произошли изменения в их классификации, и появились новые идеи для изучения захоронений и погребальных практик куро-араксской культуры. Погребение, выявленное в 2021 году на территории села Дашт, рассматривается впервые. Это открытие добавляет важную информацию в изучение погребальных традиций раннебронзового века в Армении и прилегающих регионах. Подробный анализ находок и связанных с ними погребальных практик может предоставить ценную информацию, которая поможет контекстуализировать этот объект в рамках более широкой системы куро-араксской культуры. Последнее, в свою очередь, позволит уточнить и расширить понимание погребальной системы куро-араксской культуры, предоставив новые данные, которые могут сыграть важную роль в классификации других подобных объектов, а также пролить свет на социальные и ритуальные аспекты обществ раннего бронзового века, предлагая более глубокое понимание их похоронных обычаев и культурного значения погребальных практик в этом регионе.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:398624

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Jun 12, 2025

Մեր գրադարանում է սկսած:

Jun 12, 2025

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

5

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/431151

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Հրատարակության անուն Ամսաթիվ
Աղիկյան, Լևոն, Նորահայտ վաղբրոնզեդարյան դամբարան Դաշտում Jun 12, 2025

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն