Object

Title: Բայածանցները՝ որպես բառակազմական ձևույթներ

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2023

Number:

1 (667)

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Нерсисян Баграт, Мкрян Ашот, Nersisyan Bagrat, Mkryan Ashot

Other title:

Глагольные аффиксы как словообразовательные морфемы ; Verbal Affixes as Word-Formative Morphemes

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Coverage:

183-191

Abstract:

Արևելահայ քերականագիտության մեջ ածանցավոր բայերի վերաբերյալ մեկնաբանությունները բավական հակասական են. բայածանցները դիտարկվում են մե՛րթ բառակազմության, մե՛րթ ձևակազմության շրջանակներում (արևելահայ լեզվաբանները բայածանցների մասին խոսելիս հաճախ կիրառում են կա՛մ դրանց չեզոք բնորոշումը՝ «ձևույթ», կա՛մ օգտագործում են «մասնիկ» անվանումը՝ չհստակեցնելով՝ բայածանցները բառակազմակա՞ն, թե՞ ձևակազմական միավորներ են)։ Այդ իսկ պատճառով խնդիր է առաջանում բառի և բառաձևի որոշման ու տարբերակման հարցում։ Քննվող թեմայի վերաբերյալ մասնագիտական տեսակետների վերլուծությունն ու համադրումը, ինչպես նաև ուսումնասիրության շրջանակում տրված օրինակները հիմք են տալիս եզրակացնելու, որ այսպես կոչված սոսկական, բազմապատկական, պատճառական և կրավորական ածանցներով կազմված բայերը նոր բառեր են, հետևաբար բայածանցները բառակազմական ձևույթներ են։
В восточноармянской лингвистике толкования вопроса об аффиксальных глаголах противоречивы: глагольные аффиксы рассматриваются в рамках словообразования или формообразования (говоря о глаголах, восточноармянские лингвисты часто используют либо их нейтральное обозначение «морфема», либо определение «частица», не уточняя, являются ли глаголы словообразовательными или формообразующими единицами). Именно поэтому встает вопрос об определении и дифференциации слова и словоформы. Анализ и сопоставление разных точек зрения лингвистов, а также приведенные примеры дают основание утверждать, что глаголы, образованные так называемыми глагольными, итеративными, каузативными и страдательными аффиксами, представляют собой новые слова, следовательно, перечисленные аффиксы являются словообразовательными.
In Eastern Armenian grammars, there is little uniformity of commentary on affixal verbs: verbal affixes are treated under the rubric of either word-building or form-building (Eastern Armenian linguists talking about verbal affixes often use the neutral definition "morpheme", or "particle" without specifying whether verbal affixes are lexical or morpho-logical units). This makes it essential that word and word-form should be defined and differentiated in plainer terms. The literature on the topic reviewed in this article and the examples examined in this study reveal that verbs formed from verbal, iterative, causative, and passive affixes are new words and that verbal affixes should be treated as word-formative morphemes.


Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

click here to follow the link ; oai:arar.sci.am:358918

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Sep 24, 2024

In our library since:

Apr 26, 2023

Number of object content hits:

170

All available object's versions:

https://arar.sci.am/publication/388040

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information