Նախաբան․Հեղինակն անդրադարձել է Գ․ Մահարու կյանքի շուրջ տասնյոթ տարի տևած մի հատւածին, գրողի, որի անվան և գործի շուրջ այսօր էլ շարունակվում են գրական բանավեճերն ու քննարկումները։ Դժվարին կյանք էր վիճակված նրան՝ որբություն, որբանոցից որբանոց, կրկնակի աքսոր, հրատարակչական դժվարություններ և մշտական հալածանքներ։ Այս ամենով հանդերձ՝ նա կարողացել է դժվարին պայմաններում անգամ ստեղծել հոգևոր հարուստ արժեքներ պարունակող գեղարվեստական ինքնատիպ գործեր։ Մեթոդներ և նյութեր․ Հետազոտության ընթացքում կիրառել ենք նկարագրության, վերլուծության և համադրության մեթոդներ։ Քննության ենք առել Գ․Մահարու «Մշեցի Առաքելը և ուրշները» պատմվածքի գեղարվեստական առանձնահատկությունները, որի շրջանակներում փորձել ենք ներկայացնել սիբիրյան տաժանակրության, աքսորի տարիների պատկերները։ Վերլուծություն. Գրողն առաջին անգամ փորձում էր մտնել արգելված գոտի՝ բանտ, բարաք, ճամբար, մենախուց, ներկայացնել անվանի և շարքային մարդկանց, տարբեր ազգերի քրեականների, որոնք չէին կորցրել իրենց բարոյական կերպարը։ Վավերագ-րական-փաստագրական այս պատմվածքը պատկերում էր խորհրդային իշխանության տարիներին բռնադատվածների հալածական կյանքը սիբիրյան հեռավոր ճամբարներում։ Ինքնակենսագրական հիմք ունեցող «Մշեցի Առաքելը և ուրշները» պատմվածքը «Սիբիրյան պատմվածքներ» շարքից է, որի հերոսները մատնվել են բախտի քմահաճույքին Սիբիրի հեռավոր տայգաներում։ Հեղինակը շարքի այս և մյուս ստեղծագործություններում ցույց է տալիս տաժանակրության անմարդկային պայմանները, անմեղ դատապարտված բանտարկյալների ամենօրյա ջանքը իրենց մարդկային նկարագիրը չկորցնելու համար։ Արդյունքներ․ Քննարկվող թեման արդիական և հետաքրքիր է, քանի որ այն վավերագրական-ինքնակենսագրական հիմք ունեցող ստեղծագործություն է, որը վեր է հանում խորհրդային տարիների բռնադատության, ճամբարային կյանքի և մարդկային արժանապատվության պահպանման խնդիրները, իսկ առաջադիր խնդիրը՝ մանկավարժական մտքի արդի պահանջների համապատկերում դրանք ընթերցողներին ներկայացնելը։ Սույն հոդվածի նպատակը Գ․Մահարու պատկերաստեղծման և գրական նոր կերպարների յուրահատկությունների, գաղափարական և գեղարվեստական շերտերի բացահայտումն է՝ ճամբարային կյանքի իրողությունների համատեքստում։ Ուսումնասիրվում են պատմվածքում կերտված կերպարների բարոյահոգեբանական վերափոխումները, բռնաճնշումների պայմաններում մարդկային արժեքների պահպանման հնարավորությունները։
Introduction: This article addresses a significant and challenging period in the life of the distinguished and respected writer Gurgen Mahari, which lasted about seventeen years. Mahari remains a subject of ongoing literary debate and discussion. The writer endured a difficult life marked by orphanhood: from one orphanage to another, repeated exile, publication difficulties, and constant persecution. Despite all these hardships, he was able to create artistically unique works containing profound spiritual values, even in the harshest conditions. Methods and Materials: In this research we have applied methods of description, analysis and comparison. We examined the literary features of Gurgen Mahari’s story “Arakel from Mush and Others,” focusing particularly on the portrayal of the Siberian penal years and exile. Analysis: For the first time, the writer attempted to enter a forbidden zone — prison, barracks, camp, solitary confinement — and depicted both renowned and ordinary people, criminals of various nationalities who had not lost their moral character. This documentary-literary story reflects the persecuted lives of the repressed during the Soviet era in distant Siberian camps. The semi-autobiographical “Arakel from Mush and Others” belongs to the “Siberian Stories” series, whose protagonists were left to the whims of fate in the remote Siberian taiga. In this and other works in the series, the author portrays the inhuman conditions of forced labor and the daily struggle of unjustly convicted prisoners to retain their human dignity. Results: The topic under discussion is both relevant and interesting, as it concerns a work based on documentary and autobiographical foundations that brings to light the issues of repression during the Soviet era, camp life, and the preservation of human dignity. The primary objective is to present these themes to readers in the context of contemporary pedagogical thought and its current demands. The aim of this article is to reveal the features of Gurgen Mahari’s imagery and the uniqueness of his new literary characters, as well as to explore the ideological and artistic layers of the work within the context of camp life realities. The study examines the moral and psychological transformations of the characters depicted in the story and the possibilities for preserving human values under conditions of repression.
oai:arar.sci.am:424669
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Dec 8, 2025
Dec 7, 2025
1
https://arar.sci.am/publication/457687
Ավետիսյան, Գայանե Հ.
Նիկողոսյան, Արքմենիկ Խմբ․՝ Սուրեն Աբրահամյան Սուրեն Դանիելյան
Քաուի, Փիթըր
Առաքելյան, Կարինե Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) Ա․ Ա․ Խառատյան (1988-2017)