Օբյեկտ

Վերնագիր: Շիրակյան խաղիկների որոշ առանձնահատկություններ

Journal or Publication Title:

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն. Գիտական աշխատություններ= Ширакский центр арменоведческих исследований НАН РА. Научные труды = Shirak Centre of Armenological Studies of NAS RA․ Scientific works

Date of publication:

2025

Volume:

28

Number:

2

ISSN:

1829-4316 ; e-2953-8076

Additional Information:

Matikyan Hasmik H., Harutyunyan Hasmik H.

Other title:

Some Characteristics of Shirakian Songs (Khaghiks)

Coverage:

143-152

Abstract:

Նախաբան. Շիրակի արդի բանահյուսության մեջ ամենակենսունակ ժանրը խաղիկն է կամ պարերգը։ Ինչպես բանահյուսական այլ ժանրերում, այնպես էլ խաղիկներում կան կայուն միավորներ, որոնք բանաձևային մտածողության արգասիք են։ Դրանք դիտարկելի են տարբեր մակարդակներում։ Առավել ցցուն են այս երգերում հանդիպող կրկնակների և կրկնատողերի բանաձևային դրսևորումները։ Հոդվածում մենք դիտարկել ենք Շիրակում տարածված վիճակի երգերի բանաձևային կառույցները՝ որպես ավանդական բանահյուսական կարևորագույն բաղադրիչներ։ Մեթոդներ և նյութեր. Պատմաքննական, բանագիտա-տեքստաբանական և երաժշտատեսական մեթոդներով քննության են առնվել շիրակյան խաղիկները, որոնք հանդիպում են Համբարձման տոնածիսական համակարգում։ Վերլուծություն. Ուսումնասիրվել են վիճակի երգերի տարաժամանակյա գրառումներ և համեմատվել այլ խաղիկների հորինվածքային առանձնահատկությունների հետ։ Արդյունքներ. Շիրակյան խաղիկների արդի դրսևորումները կրում են բանաձևային մտածողության կարևորագույն բնորոշիչներ, ավելին՝ դրանց գործառույթը բավական ընդլայնվել է ծիսական համատեքստի փոփոխման շնորհիվ։ Հեղինակների ներդրումը. Հետազոտությունն իրականացվել է երկու հեղինակների անմիջական մասնակցությամբ: Առաջին հեղինակի ներդրումը բանագիտական նյութի և տեսական մասի շարադրանքն է, իսկ երկրորդ հեղինակինը՝ հավաքված նյութերի նոտային վերծանություններն ու էթնոերաժշտագիտական քննությունը:
Introduction. In the contemporary folklore of Shirak, the most vibrant genre is the khaghik or dance song. As in other folklore genres, khaghiks contain stable units that are products of formulaic thinking. These can be observed on various levels. Particularly prominent are the formulaic expressions found in the refrains and repeated lines of these songs. In this article, we examine the formulaic structures of vijak (fortune-telling) songs widespread in Shirak as essential components of traditional folklore. Within the scope of this study, we will specifically analyze the folk khaghiks related to the Hambardzum (Ascension) festival. Methods and Materials: The khaghiks of Shirak that are part of the Hambardzum ritual system have been studied using historical-comparative, folkloristic-textological, and musicological methods. Analysis: Recordings of vijak songs from different periods were analyzed and compared with the compositional features of other khaghiks. Results:The modern manifestations of khaghiks in Shirak bear key characteristics of formulaic thinking. Moreover, their function has significantly expanded due to shifts in the ritual context. Authors’ Contributions: The research was carried out with the direct involvement of both authors. The first author contributed to the formulation of the folkloristic material and the theoretical section, while the second author was responsible for the transcription of the collected musical materials and the ethnomusicological analysis.

Format:

pdf

Identifier:

oai:arar.sci.am:424663

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Dec 7, 2025

Մեր գրադարանում է սկսած:

Dec 7, 2025

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

0

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/457677

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն