Օբյեկտ

Վերնագիր: Ինքնության քաղաքականությունը՝ որպես պետություն-սփյուռք գործակցության բաղադրիչ (ՀՀ – Սփյուռք հարաբերությունների պարագան)

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ = Proceedings of the Institute of Archaeology and Ethnography = Труды Института археологии и этнографии

Հրապարակման ամսաթիվ:

2025

Հատոր:

7

ISBN:

2953-805X

Լրացուցիչ տեղեկություն:

Vardanyan Hratsin, Hakobyan Mariam, Варданян Грацин, Акопян Мариам

Այլ վերնագիր:

The Policy of Identity as a Component of State – Diaspora Cooperation(the Case of RA – Diaspora Relations) ; Политика идентичности как составляющая сотрудничества государства с диаспорой

Համատեղ հեղինակները:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Ծածկույթ:

21-33

Ամփոփում:

Սփյուռքի նկատմամբ ՀՀ պետական քաղաքականության մշակման տեսանկյունից խիստ կարևոր են ինքնությանն առնչվող հարցերը։ Իրենց սփյուռքների հանդեպ տարբեր պետությունների վարած քաղաքականության ուսումնասիրումը հետազոտողներին թույլ է տվել առանձնացնել քաղաքականության տարբեր տիպեր, որոնցից Հայաստան–Սփյուռք գործակցության երկարաժամկետ զարգացման և հեռահար արդյունավետության տեսանկյունից առավել ուշագրավ քաղաքականության այն տեսակը, որի առանցքում սփյուռքաբնակների ինքնությունն է։ Չնայած Սփյուռքում ինքնության և դրա տարբեր բաղադրիչների հարցում առկա բազմաշերտությանը՝ ինքնությունն այն հիմնական գործոնն է, որը թույլ է տալիս աշխարհաքաղաքական վերադասավորումների ընթացքում վերաձևակերպել սեփական ազգային շահերը, առաջնահերթություններն ու օրակարգերը, մշակել կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ։ Արդի սփյուռքագիտական ուսումնասիրություններում հաճախ է ընդգծվում այն միտքը, որ ինքնությունն արդեն իսկ կայացած իրականություն համարելու փոխարեն՝ նախընտրելի է այն դիտարկել որպես «արտադրանք», որը մշտապես ստեղծվում և վերաստեղծվում է նորովի, այդ թվում՝ վերնախավերի ուղղորդմամբ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ հոդվածում խնդիր է դրված վեր հանելու, թե նոր ժամանակների հայկական երեք պետությունները՝ Հայաստանի առաջին, Խորհրդային Հայաստանի և Հայաստանի երրորդ հանրապետությունները, ինչպիսի քաղաքականություն են վարել Սփյուռքում ինքնության ուղղությամբ։ Հոդվածը համեմատում և վերլուծում է այդ քաղաքականությունների բնույթը՝ մի շարք գործոններով պայմանավորված առանձնահատկություններով։

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

սեղմիր այստեղ կապին հետևելու համար ; oai:arar.sci.am:414855

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Oct 3, 2025

Մեր գրադարանում է սկսած:

Oct 1, 2025

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

7

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/449854

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն