Vardanyan Hratsin, Hakobyan Mariam, Варданян Грацин, Акопян Мариам
The Policy of Identity as a Component of State – Diaspora Cooperation(the Case of RA – Diaspora Relations) ; Политика идентичности как составляющая сотрудничества государства с диаспорой
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Սփյուռքի նկատմամբ ՀՀ պետական քաղաքականության մշակման տեսանկյունից խիստ կարևոր են ինքնությանն առնչվող հարցերը։ Իրենց սփյուռքների հանդեպ տարբեր պետությունների վարած քաղաքականության ուսումնասիրումը հետազոտողներին թույլ է տվել առանձնացնել քաղաքականության տարբեր տիպեր, որոնցից Հայաստան–Սփյուռք գործակցության երկարաժամկետ զարգացման և հեռահար արդյունավետության տեսանկյունից առավել ուշագրավ քաղաքականության այն տեսակը, որի առանցքում սփյուռքաբնակների ինքնությունն է։ Չնայած Սփյուռքում ինքնության և դրա տարբեր բաղադրիչների հարցում առկա բազմաշերտությանը՝ ինքնությունն այն հիմնական գործոնն է, որը թույլ է տալիս աշխարհաքաղաքական վերադասավորումների ընթացքում վերաձևակերպել սեփական ազգային շահերը, առաջնահերթություններն ու օրակարգերը, մշակել կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ։ Արդի սփյուռքագիտական ուսումնասիրություններում հաճախ է ընդգծվում այն միտքը, որ ինքնությունն արդեն իսկ կայացած իրականություն համարելու փոխարեն՝ նախընտրելի է այն դիտարկել որպես «արտադրանք», որը մշտապես ստեղծվում և վերաստեղծվում է նորովի, այդ թվում՝ վերնախավերի ուղղորդմամբ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ հոդվածում խնդիր է դրված վեր հանելու, թե նոր ժամանակների հայկական երեք պետությունները՝ Հայաստանի առաջին, Խորհրդային Հայաստանի և Հայաստանի երրորդ հանրապետությունները, ինչպիսի քաղաքականություն են վարել Սփյուռքում ինքնության ուղղությամբ։ Հոդվածը համեմատում և վերլուծում է այդ քաղաքականությունների բնույթը՝ մի շարք գործոններով պայմանավորված առանձնահատկություններով։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
click here to follow the link ; oai:arar.sci.am:414855
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Oct 3, 2025
Oct 1, 2025
7
https://arar.sci.am/publication/449854
Պետրոսյան, Քնարիկ
Վարդանյան, Հրածին Վ.
Ստեփանյան, Խաչատուր