Vardanyan Hratsin, Hakobyan Mariam, Варданян Грацин, Акопян Мариам
The Policy of Identity as a Component of State – Diaspora Cooperation(the Case of RA – Diaspora Relations) ; Политика идентичности как составляющая сотрудничества государства с диаспорой
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Սփյուռքի նկատմամբ ՀՀ պետական քաղաքականության մշակման տեսանկյունից խիստ կարևոր են ինքնությանն առնչվող հարցերը։ Իրենց սփյուռքների հանդեպ տարբեր պետությունների վարած քաղաքականության ուսումնասիրումը հետազոտողներին թույլ է տվել առանձնացնել քաղաքականության տարբեր տիպեր, որոնցից Հայաստան–Սփյուռք գործակցության երկարաժամկետ զարգացման և հեռահար արդյունավետության տեսանկյունից առավել ուշագրավ քաղաքականության այն տեսակը, որի առանցքում սփյուռքաբնակների ինքնությունն է։ Չնայած Սփյուռքում ինքնության և դրա տարբեր բաղադրիչների հարցում առկա բազմաշերտությանը՝ ինքնությունն այն հիմնական գործոնն է, որը թույլ է տալիս աշխարհաքաղաքական վերադասավորումների ընթացքում վերաձևակերպել սեփական ազգային շահերը, առաջնահերթություններն ու օրակարգերը, մշակել կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ։ Արդի սփյուռքագիտական ուսումնասիրություններում հաճախ է ընդգծվում այն միտքը, որ ինքնությունն արդեն իսկ կայացած իրականություն համարելու փոխարեն՝ նախընտրելի է այն դիտարկել որպես «արտադրանք», որը մշտապես ստեղծվում և վերաստեղծվում է նորովի, այդ թվում՝ վերնախավերի ուղղորդմամբ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ հոդվածում խնդիր է դրված վեր հանելու, թե նոր ժամանակների հայկական երեք պետությունները՝ Հայաստանի առաջին, Խորհրդային Հայաստանի և Հայաստանի երրորդ հանրապետությունները, ինչպիսի քաղաքականություն են վարել Սփյուռքում ինքնության ուղղությամբ։ Հոդվածը համեմատում և վերլուծում է այդ քաղաքականությունների բնույթը՝ մի շարք գործոններով պայմանավորված առանձնահատկություններով։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
կապին հետեւելուն համար սեղմէ հոս ; oai:arar.sci.am:414855
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Oct 3, 2025
Oct 1, 2025
51
https://arar.sci.am/publication/449854
| Հրատարակութեան անունը | Թուական |
|---|---|
| Վարդանյան, Հրածին, Ինքնության քաղաքականությունը՝ որպես պետություն-սփյուռք գործակցության բաղադրիչ (ՀՀ – Սփյուռք հարաբերությունների պարագան) | Oct 3, 2025 |
Թորոսյան, Տիգրան Վարդանյան, Արաքս Editor: Tigran Torosyan
Պողոսյան, Մայրանուշ Գլխ․ խմբ․՝ Աշոտ Ներսիսյան
Վարդանյան, Հրածին Վ.
Պետրոսյան, Քնարիկ
Ստեփանյան, Խաչատուր
Կարապետեան, Ռուբէն Մեջլումեան,Մարթա Յարութիւնեան, Մարիամ Խմբ.՝ Առաքել Առաքելյան (1944-1948) Լևոն Կիսիբեկյան (1948-1950) Աշոտ Աբրահամյան (1950-1955) Առաքել Առաքելյան (1955-1956) Արթուն Հատիտյան (1956-1982) Պարգեւ Շահբազյան (1983-1984) Երվանդ Մելքոնյան (1985-1993) Տ. Ասողիկ եպս. Արիստակեսյան (1994-1996) Տ. Բագրատ աբղ. Գալստյան (1996-1998) Մարիամ Վարդանյան (պաշտոնակատար) (1998-1999) Տ. Արշակ աբղ. Խաչատրյան (պաշտոնակատար) (1999) Անդրանիկ Զեյթունյան (2000-2001) Վարդան Դևրիկյան (2002-2009) Արշակ Մադոյեան (2009-2015) Արսէն Բոբոխեան (2015-2017) Տ. Անդրէաս աբղ. Եզեկեան (պաշտոնակատար) (2017-2018) Գէորգ Մադոյեան (2018-)