Օբյեկտ

Վերնագիր: Ձայնեղանակի վերլուծության կոմիտասյան մեթոդաբանությունը

Ստեղծողը:

Ամիրաղյան, Գայանե

Տեսակ:

Հոդված

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք = Komitas museum-institute yearbook

Հրապարակման ամսաթիվ:

2016

Հատոր:

Ա

ISBN:

978-9939-9134-2-1

Լրացուցիչ տեղեկություն:

Амирагян Гаяне, Amiraghyan Gayane

Այլ վերնագիր:

Комитасовский метод анализа гласов ; Komitas’s Methodology for the Analysis of Mode

Աջակից(ներ):

Պատ. խմբ.՝ Տաթևիկ Շախկուլյան

Ամփոփում:

Հայ հոգևոր երաժշտության հիմքը կազմող Ութձայն համակարգի ուսումնասիրությունը Կոմիտասի երաժշտագիտական գործունեության կարևորագույն ոլորտներից է: Ութձայնի հետազոտության կոմիտասյան մեթոդաբանությունն իր առանձին կողմերով մոտ լինելով XIX դարի հայ երաժշտության տեսության մեջ շրջանառվող հիմնական դրույթներին (Եղիա Տնտեսյան, Նիկողայոս Թաշճյան, Արշակ Բրուտյան), մի շարք էապես նոր մոտեցումներ է ընդգրկում, որոնք մինչ օրս չեն կորցրել իրենց գիտական արդիականությունը: Այդ մոտեցումները դրսևորվում են թե՛ ձայնեղանակի տեսական բնութագրման նոր սկզբունքների կիրառման, թե՛ ձայնեղանակի հիմնական գործառույթների տեսական սահմանումների ճշգրտման և վերաիմաստավորման ոլորտներում: Սույն հոդվածը նվիրված է Ութձայն համակարգի ուսումնասիրության կոմիտասյան մեթոդի հիմնական սկզբունքների դիտարկմանը, որոնց կիրառումը հնարավորություն է ընձեռում ձայնեղանակի առավել համակողմանի և որոշարկված տեսական բնութագրման համար:
Изучение системы восьмигласия (арм. “система Утдзайн”), составляющую основу армянской духовной музыки, является одним из важнейших сфер музыковедческой деятельности Комитаса. Комитасовский метод анализа гласов, имея определенные точки соприкосновения с основными положениями армянской музыкальной теории XIX века (Егия Тнтесян, Никогайос Ташчян, Аршак Брутян), содержит ряд принципиально новых подходов, которые до сих пор не утратили своей научной актуальности. Названные подходы относятся к применению новых принципов теоретической характеристики гласов, а также к конкретизации и переосмыслению научных определений основных функций гласового звукоряда. В данной статье рассматриваются основные принципы комитасовского метода изучения восьмигласия, применение которых дает возможность более целостного и детализированного подхода к теоретическому анализу гласов.
The study of the eight-mode (Arm. Utdzayn) system basing the Armenian sacred music is one of the principal fields of the musicological activity of Komitas. The latter’s methodology for the investigation of the eight-mode system, certain points of which are close to the main terms applied in the Armenian music theory of the XIX century (Yeghia Tntesyan, Nikoghayos Tashchyan, Arshak Brutyan), includes several substantially new approaches that keep their scientific topicality up to date. The mentioned approaches are present both in the application of new principles for the theoretic description of the mode and in the specification and reconsideration of the theoretic definitions of the main functions of the mode. The present article is devoted to the examination of the main principles of Komitas's method for the study of the eight-mode system, the application of which allows a more comprehensive and well-defined theoretical description of the mode.

Բովանդակություն:

Գլուխ Դ «Միջնադարյան երաժշտություն»
Chapter IV: Medieval Music

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

Կոմիտասի թանգարան-ին-տ. հրատ.

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 240-249

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:270673

Գլխավոր նշում:

Սույն ժողովածուն նվիրված է Կոմիտասին, նրա ժամանակաշրջանին, ժամանակակիցներին, նրա գիտական և ստեղծագործական ժառանգությանը։ Նկատի ունենալով Կոմիտասի գիտական հետաքրքրությունները, ժողովածուն ներկայացնում է նաև հայ երաժշտական ֆոլկլորագիտությանն ու միջնադարագիտությանն առնչվող հարցեր։ Հոդվածների հեղինակները հայաստանյան և արտասահմանյան գիտական հաստատությունների ներկայացուցիչներ են։ Ժողովածուն քառալեզու է (հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն)։ Հասցեագրված է երաժշտագետներին, արվեստաբաններին, միջնադարագետներին, ֆոլկլորագետներին, ինչպեսնաև հայ երաժշտությամբ հետաքրքրվողներին։

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Dec 24, 2021

Մեր գրադարանում է սկսած:

Jun 5, 2021

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

49

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/294913

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն