Նիւթ

Վերնագիր: Խաղաքարեր, արժույթի կամ հաշվարկի միջոցներ. Հառիճի կուր–արաքսյան կավե առարկաների գործառույթի մասին

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիւ:

2025

Համար:

3

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

Сарибекян Мариам, Saribekyan Mariam

Այլ վերնագիր:

Игровые камни, денежный эквивалент или средства счёта: о функции куро-аракcских глиняных предметов из Арича ; Playing Stones, Currency or Calculation Sourses: On the Function of the Kura-Araxes Clay Objects from Harich

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-2024) ; Ա․ Բոբոխյան (2025-)

Ծածկոյթ:

203-214

Ամփոփում:

Հայաստանի հյուսիս-արևմուտքը եղել է կուր-արաքսյան մշակույթի կենտ-րոններից մեկը, որտեղ Հառիճի հուշարձանը առանձնանում է իր բազմաշերտությամբ և հարյուրավոր մանրաչափ կավե առարկաներով։ Այստեղ հուշարձանի պեղումներից պահպանված հնագիտական հավաքածուների նորովի ուսումնասիրության շնորհիվ պարզվել է, որ Հառիճի վաղբրոնզեդարյան բնակատեղիում կուր-արաքսյան բազմազան կավանոթների, կենդանակերպ և մարդակերպ արձանիկների, քարե և ոսկրե գործիք-ների հետ միաժամանակ կան պահպանված 21 թոքեններ (հաշվիչ առարկաներ), 38 կավե կենդանիների եղջյուրների փոքրօրինակներ, 150-ից ավել անիվների մոդելներ, բազմազան սկավառակներ և անվաձև առարկաներ, և եթե թոքենների պարագայում դրանց գործառույթը համեմատաբար պարզ է, ապա անիվների, սկավառակների, եղջ-յուրանման առարկաների դեպքում այն շատ երկար ժամանակ է, ինչ քննարկվում է հնագետների շրջանում: Ուստի, 2020 թ. սկսած, նախաձեռնվել են Հառիճի պեղումներից պահպանված ամբողջ հնագիտական հավաքածուի և հատկապես վերը թվարկված առարկաների նորովի վերականգնումը, ուսումնասիրությունը, թվայնացումը և հրատա-րակումը։ Թոքենները, տարբեր ձևերով և չափերով, վաղ հաշվարկային համակարգի առաջին օրինակներ են, օգտագործվել են հացահատիկի, հեղուկի և այլ ապրանքների չափման ու հաշվառման նպատակով, և չի բացառվում, որ եղջյուրանման ու անվանման իրերը նույնպես կարող էին կիրառվել կշռելու, հաշվառելու համար: Հոդվածի նպատակն է քննարկել Հառիճի վաղբրոնզեդարյան բնակատեղիից գտնված մանր առարկաների գործառույթը, փորձել դրանք դասակարգել և տիպաբանել, ուսումնասիրել կուր-արաքսյան այլ հուշարձաններից գտնված նմանատիպ առարկաների համատեքստում։ Շատ կարևոր է պարզաբանել նաև այս առարկաների կիրառական նշանակությունը, այն է՝ արդյո՞ք դրանք որոշակի քանակի, արժույթի կամ հաշվարկի միջոցներ են եղել, թե՞ ավելի կենցաղային՝ առօրյա գործածություն են ունեցել։ Abstract – The northwestern regions of Armenia were one of the centers of the Kura-Araxes culture, where the Harich site stands out due to its stratified layers and hundreds of small clay artifacts. After a new study of archaeological collections preserved from the excavations of the site was found that in the Early Bronze Age settlement of Harich along with various Kura-Araxes ceramic vessels, zoomorphic and anthropomorphic figurines, stone and bone tools, there are 21 tokens (counting objects), 60 clay animal horn-shape miniatures, more than 150 wheel models, various discs and wheel-shaped objects. While the function of tokens is relatively clear, the purpose of wheels, discs, and horn-shaped objects has been a subject of long-standing debate among archaeologists. Therefore, starting in 2020, a new restoration, study, digitization and publication of the entire archaeological collection preserved from the excavations of Harich, and especially the objects listed above, has been initiated. Tokens, in various shapes and sizes, represent some of the earliest examples of a counting system and were used for measuring and recording quantities of grain, liquids and other goods. It is also possible that horn-shaped and wheel-shaped objects served similar purposes in weighing and accounting. The aim of the article is to discuss the existence of small finds from the Early Bronze Age settlement of Harich, to try to classify and typify them, and to study in the context of similar objects found from other Kura-Araxes tradition sites. The function of these objects is also discussed to understand whether they were a means of measuring a certain quantity, currency, or calculation, or wheth-er they had more domestic, practical uses. Северо-западный регион Армении является одним из центров Куро-Аракс-ской культуры. Здесь находится памятник Арич, хорактеризующийся своей многослой-ностью и наличием сотен мелких глиняных предметов. В результате нового изучения ар-хеологических коллекций, сохранившихся при раскопках памятника, было установлено, что из раннебронзового поселения Арич, наряду с различными керамическими сосуда-ми Куро-Араксской эпохи, зооморфными и антропоморфными фигурками, каменными и костяными орудиями, наличествуют 21 токен (счетный предмет), 38 предметов в виде рогов, более 150 моделей колес, различные диски и колесообразные предметы. Если функция токенов ясна, то назначение колес, дисков и предметов в форме рогов является предметом дискуссии археологов. Поэтому с 2020 года была придпринята новая рес-таврация, оцифровка и публикация всей археологической коллекции Арича и особенно перечисленных выше предметов. Токены различных форм и размеров представляли собой образцы первых примеров счетной системы и использовались как мера весов для зерна, жидкостей и т.д. Возможно, предметы в форме рогов и колес также служили для взвешивания и счета. Их стандартизированные размеры указывают на то, что для общин ранней бронзы характерно было системное мышление в вопросах хозяйства, собствен-ности и обмена. Наличие этих предметов в поселениях ранней бронзы явствует о том, что, вопросы собственности и управления информацией уже являлись объектом интереса людей в этот период. Целью статьи является рассмотрение предметов, найденных в поселении Арич, их классификация и типизация, изучение их в контексте аналогичных предметов, найденных в других памятниках Куро-Араксской эпохи. Не менее важно об-судить также вопрос функционального назначения этих предметов, а именно: понять, были ли они средством меры весов или счета либо они применялись в быту.

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Ձեւաչափ:

pdf

Նոյնացուցիչ:

կապին հետեւելուն համար սեղմէ հոս ; oai:arar.sci.am:425815

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակին գտնուելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

Dec 31, 2025

Մեր գրադարանին մէջ է սկսեալ:

Dec 29, 2025

Նիւթին բովանդակութեան հարուածներուն քանակը:

1

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/458627

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Ցոյց տուր նկարագրութիւնը OAI-PMH ձեւաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն