Khachikyan Gagik V., Meliksetyan Aregnaz V․
Some Archetypal Representations in Mushegh Galshoyan's Short Story "King Mampre"
Նախաբան․ Սույն հոդվածով վերլուծում ենք Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան» պատմվածքը՝ բացահայտելով պատմվածքում առկա արքետիպային պատկերացումները, որոնք մինչ այժմ չեն շոշափվել գրականագետների կողմից։ Պատմվածքի հիմքում ընկած է հայոց ցեղասպանության թեման և դրա ազդեցությունը Մամփրեի կյանքում։ Կարևոր ենք համարում արքետիպերի մեկնաբանությունը համաշխարհային մշակույթի խորհրդանիշների համատեքստում։ Մեթոդներ և նյութեր․ Որպես գրականագիտական վարկած՝ մենք ներկայացրել ենք «Մամփրե արքան» պատմվածքում դրսևորված արքետիպային պատկե-րացումները։ Ուսումնասիրությունը հիմնված է գրականության մեջ արքետիպերի դերակատարության վրա։Հոդվածում անդրադարձել ենք Ա. Յու. Բոլշակովայի տեսակետին։ Մեր կողմից տրված մեկնաբանությունները կատարվել են հաշվի առնելով նաև ԵՊՀ-ի ուսումնական ձեռնարկում առկա վերլուծությունները։ Վերլուծություն․ Հատկապես առանձնացվել է Մամփրեի կերպարը՝ որպես արքետիպային պատկերացումներ խտացնող հերոս։ Նա ձգտում է ճշմարտությունն ու արդարությունը հաստատել գրի միջոցով՝ ութսուն տարեկանում մեսրոպյան այբուբենը սովորելու շնորհիվ։ Հոդվածում քննարկվում են Մամփրեի՝ այբուբենը սովորելու կենսական անհրաժեշտություն դարձած ձգտման պատճառները։ Աշխատանքում կարևորվում են թե՛ Մամփրեի կերպարը՝ որպես ստեղծագործության սուբյեկտի ֆիգուրայի արքետիպ, թե՛ Մարիամ Աստվածածնի պաշտամունքը և ջրհեղեղի արքետիպային իմաստը՝ որպես շրջադարձային իրադարձությունների խորհրդանիշ։ Արդյունքներ․ Մաշտոցյան այբուբենի իմացությունը Մամփրեի համար դառնում է ազգային ինքնությունը պահպանելու և կենսական ճշմարտությունները բացահայտելու միջոց։ Նրա համար տառերը «կարմիր են», քանի որ Մաշտոցի սրտից են ծնվել և մասնակցել սրբազան կռիվների՝ ազատության համար։ Հեղինակների ներդրումը․ Հոդվածի հեղինակ Գագիկ Խաչիկյանը մտահղացել և ղեկավարել է հետազոտությունը, մշակել հիմնական տեսական հիմքերը և կատարել հոդվածի հիմնական շարադրանքն ու վերջնական խմբագրումը։ Արեգնազ Մելիքսեթյանը կատարել է պատմվածքի գրականագիտական ուսումնասիրություն, հավաքագրել ու համակարգել անհրաժեշտ նյութերը, ինչպես նաև մասնակցել արդյունքների մեկնաբանմանը և հոդվածի նախնական տարբերակի պատրաստմանը։ Երկու հեղինակներն էլ համատեղ քննարկել են վերլուծության արդյունքները և հաստատել հոդվածի վերջնական տարբերակը։
Introduction։ The article analyzes Mushegh Galshoyan's short story "King Mampre" and reveals its archetypal representations that may have been overlooked by other literary scholars. The story centers on the Armenian Genocide and its consequences in Mampre's life. We emphasize the importance of interpreting archetypes within the context of world cultural symbols. Methods and Materials։ As a literary hypothesis, we have presented several archetypal representations manifested in Mushegh Galshoyan's short story "King Mampre". The study is based on the role of archetypes in literature. We referred to the viewpoint of A. Yu. Bolshakova, according to which, archetypes are "basic concepts that serve as reference points for people". Our interpretations also considered the notions expressed in the YSU educational manual. Analysis։ Particular attention is paid to the character of Mampre as a variant of the archetypal representation of a creative individual. He seeks to affirm truth and justice through written word, thanks to learning the Mesropian alphabet at the age of eighty. The story also discusses Mampre's vital issues related to learning the alphabet. In the work, both the character of Mamphre, as an archetype of the figure of the subject of creation, and the cult of the Virgin Mary, and the archetypal meaning of the flood as a symbol of pivotal events are emphasized. Results։ Mampre's knowledge of the Mashtotsian alphabet becomes a means of preserving national identity and revealing vital truths. For him, the letters are "red" because they were created from Mashtots' heart and participated in sacred battles for freedom. Mampre considers the alphabet to be the king of his people. His character becomes a vivid manifestation of the archetypal representation of a creative individual. Authors’ Contributions։ Gagik Khachikyan conceptualized and supervised the research, developed its main theoretical framework, and performed the primary composition and final editing of the article. Aregnaz Meliksetyan conducted literary study of the short story, collected and systematized the necessary materials, and participated in the interpretation of the results and the preparation of the initial draft of the article. Both authors have jointly discussed the results and approved the final version of the article.
oai:arar.sci.am:424668
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Dec 8, 2025
Dec 7, 2025
2
https://arar.sci.am/publication/457686
| Edition name | Date |
|---|---|
| Խաչիկյան, Գագիկ Վ., Մի քանի արքետիպային պատկերացումներ Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան» պատմվածքում | Dec 8, 2025 |
Նիկողոսյան, Արքմենիկ Խմբ․՝ Սուրեն Աբրահամյան Սուրեն Դանիելյան
Քաուի, Փիթըր
Առաքելյան, Կարինե Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) Ա․ Ա․ Խառատյան (1988-2017)