Նիւթ

Ծրագրաւորուած նիւթ

Վերնագիր: Հայաստանի առաջին Հանրապետության դիվանագտական ներկայացուցչությունն ԱՄՆ-ում 1919 թ.վերջին – 1920 թ. սկզբին

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն. Գիտական աշխատություններ= Ширакский центр арменоведческих исследований НАН РА. Научные труды = Shirak Centre of Armenological Studies of NAS RA․ Scientific works

Հրապարակման ամսաթիւ:

2025

Հատոր:

28

Համար:

2

ISSN:

1829-4316 ; e-2953-8076

Լրացուցիչ տեղեկութիւն:

Ghambaryan Armenuhi V.

Այլ վերնագիր:

Diplomatic Representation of the First Republic of Armenia in the Usa in Late 1919 - Early 1920

Ծածկոյթ:

54-65

Ամփոփում:

1919 թ. սեպտեմբերի վերջին Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության կողմից ԱՄՆ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ նշանակվեց Գարեգին Փաստրմաճյանը (Արմեն Գարո): Նա ժամանեց ԱՄՆ հոկտեմբերի սկզբին և առաջիկա ամիսների ընթացքում գործեց Միացյալ Նահանգներ գործուղված ՀՀ պաշտոնական պատվիրակության` Հ. Քաջազնունու քաղաքացիական առաքելության շրջանակներում: Մեթոդներ և նյութեր. Հոդվածը հիմնված է հետազոտման պատմահամեմատական մեթոդի վրա: Աշխատանքում ներկայացված տեղեկությունները մամուլի և արխիվային նյութերի վերլուծության արդյունք են։ Ուսումնասիրության ընթացքում կիրառվել են պատմահամեմատական մեթոդի համադրման և հակադրման սկզբունքները: Վերլուծություն. ԱՄՆ-ում Գ. Փաստրմաճյանը համագործակցում էր ոչ միայն քաղաքացիական պատվիրակության, այլև այստեղ ժամա-նած ՀՀ ռազմական առաքելության հետ: Նա պաշտոնական ներկայացուցչություն էր բացել Վաշինգտոնում և հանդես էր գալիս ճկուն դիվանագիտական գործունեությամբ։ Գարոյի ներդրած ջանքերի շնորհիվ տնտեսական որոշ հարցերի մասնակի լուծում էր ապահովվել, կազմակերպվել էին հայ զինվորականության հանդիպումներ ԱՄՆ-ի ռազմական բարձ-րաստիճան պաշտոնյաների հետ: Այդուհանդերձ, Փաստրմաճյանի գործունեության հիմնական ուղղությունը քաղաքական` մասնավորապես ԱՄՆ-ի կողմից Հայաստանի երիտասարդ Հանրապետության անկախության ճանաչման և վերջինիս հովանավորության` մանդատի հարցերի լուծումներն ապահովելն էր: Արդյունքներ․ Քաղաքական ոլորտում Գ․Փաստրմաճյանի դիվանագիտական ակտիվությունը հաջողություն չունեցավ։ Ճիշտ է, 1920 թ. ապրիլի վերջին ԱՄՆ կառավարությունը, թեպետև դե ֆակտո, ճանաչեց Հայաստանի անկախ հանրապետությունը, իսկ Գարոն էլ պաշտոնապես ընդունվեց որպես ՀՀ դեսպան, սակայն հայ դիվանագետի ոգևորությունն առաջացրած այս հանգամանքը չէր երաշխավորում որևէ լուրջ դրական քայլ նորանկախ Հանրապետության համար։ Ավելին, ընդամենը մեկ ամիս անց ԱՄՆ-ի կառավարությունը մերժեց ՀՀ մանդատի ստանձնումը:
At the end of September 1919, the Government of the First Republic of Armenia appointed Garegin Pasdermadjian (Armen Garo) as the Republic's plenipotentiary representative to the USA. He arrived in the United States in early October and over the following months acted as part of the Kajaznuni's Civil mission - the official delegation of the Republic of Armenia sent to the United States. Methods and materials: This article is based on the historical-comparative research method. The information presented in this paper is the result of an analysis of the investigated sources: press materials and archival materials. The principles of comparison and contrast of the historical-comparative method were applied throughout the study. Analysis: G. Pasdermadjian collaborated not only with the Civil delegation in the United States, but also with the military mission of the Republic arousing the Armenian diplomat's enthusiasm, did not guarantee any serious positive step for the newly independent Republic. Moreover, a month later, the US administration officially rejected the adoption of the mandate of the Republic of Armenia. Results: In the political sphere, G. Pasdermadjian’s diplomatic activity was unsuccessful. It is true that in late April 1920, the U.S. government, de facto, recognized the independence of the Republic of Armenia, and Garo was officially accepted as the Armenian ambassador. However, this circumstance, which had initially inspired the Armenian diplomat, did not guarantee any significant positive developments for the newly independent Republic.

Ձեւաչափ:

pdf

Բնօրինակին գտնուելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

Dec 5, 2025

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/457669

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Հրատարակութեան անունը Թուական

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն