Նիւթ

Ծրագրաւորուած նիւթ

Վերնագիր: Գյուղատնտեսական բնակավայրերի համակարգը միջին ասորեստանյան ժամանակաշրջանում

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն. Գիտական աշխատություններ= Ширакский центр арменоведческих исследований НАН РА. Научные труды = Shirak Centre of Armenological Studies of NAS RA․ Scientific works

Հրապարակման ամսաթիւ:

2025

Հատոր:

28

Համար:

2

ISSN:

1829-4316 ; e-2953-8076

Լրացուցիչ տեղեկութիւն:

Tsakanyan, Ruslan A

Այլ վերնագիր:

The Agricultural Settlement System in the Middle Assyrian Period

Ծածկոյթ:

17-29

Ամփոփում:

Նախաբան. Միջինասորեստանյան (Ք.ա. մոտ XV դարի վերջին քառորդ – X դարի 2-րդ կես) գյուղատնտեսական համակարգի և գյուղի կազմակերպվածության ըմբռնումը նպաստում է գյուղական և քաղաքային համայնքների միջև փոխհարաբերությունների, վերահսկողության մեխանիզմների և վաղ պետական համակարգերի սոցիալ-տնտեսական հիմքերի վերաբերյալ ավելի խորը և համակարգային պատկերացմանը: Մեթոդներ և նյութեր. Հնագիտական նյութի, վարչական տեքստերի և համեմատական ուսումնասիրությունների վերլուծության միջոցով այս հետազոտությունը ուսումնասիրում է փոխկապակցված հասարակական, քաղաքական և տնտեսական համակարգերը, որոնք բնութագրում էին Միջին Ասորեստանի հասարակությանը: Աշխատանքում կիրառվել է հետազոտման պատմահամեմատական մեթոդը: Աղբյուրների ուսումնասիրության ժամանակ կիրառվել է այդ մեթոդի համադրման և հակադրման սկզբունքը: Վերլուծություն. Վերհանված և բնութագրված են գյուղական և գյուղատնտեսական համակարգի ձևավորման և զարգացման եղանակները: Գյուղական համայնքների ինտեգրումը տերության վարչական կառուցվածքներին, որոշակի ոլորտներում տեղական ինքնավարությունը պահպանելով հանդերձ, ցույց է տալիս կառավարման պրագմատիկ մոտեցումը: Արդյունքներ. Միջինասորեստանյան ժամանակաշրջանում Աշշուրը ականատես եղավ վարչաքաղաքական նորամուծություններով, ավանդական նորմերի իրավական բնութագրմամբ հասարակական-տնտեսական վերափոխված ինստիտուտների առաջացմանը: Հենց այս փոփոխություններն էին, որ հետագա դարերի ընթացքում պետք է դառնային ասորեստանյան քաղաքակրթության կարևորագույն բնութագրիչը, ինչպես նաև՝ նրա հանրության առանձնահատուկ հիմքը:
Introduction: Understanding the Middle Assyrian (approximately the last quarter of the XV century BC - the first half of the X century BC) agricultural system and village organization contributes to a deeper and more systematic understanding of the relationships between rural and urban communities, control mechanisms, and the socio-economic foundations of early state systems. Methods and materials: Through the analysis of archaeological material, administrative texts, and comparative studies, this research examines the interconnected social, political, and economic systems that characterized Middle Assyrian society. The historical-comparative research method was used in the work. The principle of comparison and contrast of this method was applied when studying the sources. Analysis: The methods of formation and development of the rural and agricultural system are revealed and characterized. The integration of rural communities into the administrative structures of the state, while maintaining local autonomy in certain areas, demonstrates a pragmatic approach to management. Results: During the Middle Assyrian period, Assyria witnessed administrative and political innovations, the legal characterization of traditional norms, and the emergence of transformed socio-economic institutions. It was these changes that were to become the most important characteristic of Assyrian civilization in later centuries, as well as the distinctive basis of its society.


Ձեւաչափ:

pdf

Բնօրինակին գտնուելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

Dec 5, 2025

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/457666

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Հրատարակութեան անունը Թուական

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն