Օբյեկտ

Վերնագիր: Միջինասորեստանյան պետության վարչաքաղաքական և տնտեսական կառավարման համակարգերը

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն. Գիտական աշխատություններ= Ширакский центр арменоведческих исследований НАН РА. Научные труды = Shirak Centre of Armenological Studies of NAS RA․ Scientific works

Հրապարակման ամսաթիվ:

2025

Հատոր:

28

Համար:

1

ISSN:

1829-4316 ; e-2953-8076

Լրացուցիչ տեղեկություն:

Tsakanyan Ruslan A.

Այլ վերնագիր:

The Administrative and Economic Government Systems of the Middle Assyrian State

Ծածկույթ:

23-34

Ամփոփում:

Միջինասորեստանյան ժամանակաշրջանը (Ք.ա. մոտ XV դարի վերջին քառորդ – X դարի 1-ին կես) նոր փուլ է Աշշուրի պետականության զարգացման գործընթացում։ Ժամանակաշրջանը կարևոր անցումային փուլ է Հին Ասորեստանի «առևտրային» պետության և Նոր ասորեստանյան տերության միջև: Այս ժամանակաշրջանը բնութագրվում է սոցիալ-տնտեսական ու վարչա-քաղաքական յուրահատուկ նորամուծություններով և քաղաքական դինամիկայով: Քաղաք-պետությունից տարածքային ու տարածաշրջանային իշխանության անցնելով՝ Աշշուրը ստեղծեց քաղաքական մի կուռ համակարգ, ինչն էլ հետագայում պետք է հանդիսանար Նոր ասորեստանյան տերու-թյան (Ք.ա. մոտ 934-607/605 թթ.) քաղաքական հիմքը։ Հիմնականում ուշադրության են արժանացել ներքաղաքական այն կարևորագույն գործոնները, որոնք նպաստեցին Ասորեստանի վերափոխմանը քաղաք-պետությունից՝ տարածքային թագավորության: Մեթոդներ և նյութեր. Հնագիտական նյութի, վարչական տեքստերի և համեմատական ուսումնասիրությունների վերլուծության միջոցով այս հետազոտությունը ուսումնասիրում է փոխկապակցված հասարակական, քաղաքական և տնտեսական համակարգերը, որոնք բնութագրում էին Միջին Ասորեստանի հասարակությանը: Աշխատանքում կիրառվել է հետազոտման պատմահամեմատական մեթոդը: Աղբյուրների ուսումնասիրության ժամանակ կիրառվել է այդ մեթոդի համադրման և հակադրման սկզբունքը: Վերլուծություն. Վերհանված և բնութագրված են պետական կառավարման մարմինների ձևավորման և զարգացման եղանակները, ինչպես նաև Աշշուր պետության կառավարման համակարգը: Արդյունքներ. Միջինասորեստանյան ժամանակաշրջանում Աշշուրը ականատես եղավ վարչաքաղաքական նորամուծություններով, ավանդական նորմերի իրավական բնութագրմամբ հասարակական-տնտեսական վերափոխված ինստիտուտների առաջացմանը: Հենց այս փոփոխություններն էին, որ հետագա դարերի ընթացքում պետք է դառնային ասորեստանյան քաղաքակրթության կարևորագույն բնութագրիչը, ինչպես նաև՝ նրա հանրության առանձնահատուկ հիմքը:
The Middle Assyrian Period (approximately the last quarter of the XV century BC - the first half of the X century BC) is a new stage in the development of the Assyrian State. The period is an important transitional stage between the "merchant" state of Old Assyria and the Neo-Assyrian Empire. This period is characterized by unique socio-economic and administrative-political innovations and political dynamics. By moving from a City-State to a Territorial and Regional Power, Aššur created a solid political system, which would later serve as the political foundation of the Neo-Assyrian Empire (c. 934-607/605 BC). The main attention has been paid to the most important domestic political factors that contributed to the Transformation of Assyria from a City-state to a Territorial Kingdom. Methods and materials:Through the analysis of archaeological material, administrative texts, and comparative studies, this research examines the interconnected social, political, and economic systems that characterized Middle Assyrian society. The historical-comparative research method was used in the work. The principle of comparison and contrast of this method was used when studying the sources. Analysis: The methods of formation and development of governing bodies in the early stages of statehood, as well as the system of governance of the Assyrian state, are revealed and characterized. Results: During the Middle Assyrian period, Aššur witnessed administrative and political innovations, the legal characterization of traditional norms, and the emergence of transformed socio-economic institutions. It was these changes that were to become the most important characteristic of Assyrian civilization in later centuries, as well as the distinctive basis of its society.

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

սեղմիր այստեղ կապին հետևելու համար ; oai:arar.sci.am:396127

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

May 26, 2025

Մեր գրադարանում է սկսած:

May 22, 2025

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

5

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/428212

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն