Object

Title: Զինվորական դասախոսի ռազմամանկավարժական բարոյագիտության դերն ու նշանակությունը ուսուցման արդյունավետության բարձրացման գործընթացում

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2024

Number:

2

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Official URL:


Additional Information:

Багдасарян Марат, Baghdasaryan Marat

Other title:

The Role and the Meaning of Military Pedagogical Ethics of Lecturer in the Process of Teaching Efficiency Enhancement ; Роль и значение военно-педагогической этики военного преподавателя в процессе повышения эффективности обучения

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Coverage:

367-379

Abstract:

Ռազմաուսումնական գործընթացում արժևորելով ուսուցանողի ռազմամանկավարժական գործունեության անփոխարինելի դերակատարությունը՝ ուշադրությունից չպետք է դուրս թողնել զինվորական դասախոսի՝ արհեստավարժ, բարոյագիտական արժեհամակարգին տիրապետելու որակն ու դրսևորման մակարդակը։ Վերջինս արտացոլվում է ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական կապերով զարգացող ռազմամանկավարժական գործառույթների, ինչպես նաև ուսման և դաստիարակչական գործընթացների իրականացման ժամանակ՝ գործադրելով տարբեր մեթոդներ, ձևեր, «գործիքակազմ», միջոցներ։ Այսպիսի խնդրահարույց գործոններն էլ ձևավորում են զինվորական դասախոսի ռազմամանկավարժական բարոյագիտական գործառույթներն ու առաջադրում բարոյական պահանջների, սկզբունքների և նորմերի հիմնական, փոխշաղկապված, սակայն հարաբերական ինքնուրույնությամբ խմբեր։ Դասախոսի ռազմամանկավարժական բարոյագիտության էության ու բովանդակային առանձնահատկությունների պարզաբանմամբ բացահայտվում են նաև դրա գործառույթներն ու բարոյական պահանջները, նորմերը, որոնց կատարելագործումն ու զարգացումը անմիջական ազդեցություն են թողնում ուսուցման արդյունավետության վրա։ Ուսումնական գործընթացում բարոյամանկավարժական պահանջների ու նորմերի նպատակային, հիմնավորված ու ստեղծագործական գործադրումն անվերապահորեն կհանգեցնի ռազմամանկավարժական և ուսումնադաստիարակչական գործընթացների արդյունավետությանն ու որակի բարձրացմանը։
Оценивая незаменимую роль военно-педагогической деятельности обучающего в военно-учебном процессе, нельзя оставлять без внимания качество владения и уровень проявления профессионально-этической системы ценностей военного преподавателя. Последнее отражается как в вертикальных, так и горизонтальных связях развивающихся военно-педагогических функций, а также в осуществлении учебно-воспитательных процессов с применением различных методов, видов, инструментов, средств. И такие проблемные факторы формируют военно-педагогические нравственные функции военного преподавателя и выдвигают основные, взаимосвязанные, но относительно самостоятельные группы нравственных требований, принципов и норм. Путем выяснения сущности и содержательных особенностей военно-педагогической этики преподавателя выявляются также ее функции, нравственные требования, нормы, совершенствование и развитие которых оказывают непосредственное влияние на эффективность обучения. Целенаправленное, обоснованное и творческое применение нравственно-педагогических требований и норм в образовательном процессе, безусловно, приведет к повышению эффективности и качества военно-педагогического и учебно-воспитательного процессов.
Upon assessing the trainer’s irreplaceable role in the military-pedagogical training process, the quality of readiness and the level of professional ethical values of the military lecturer should not be overlooked. The latter is reflected both in vertical and horizontal military-pedagogical tasks, as well as during teaching and educational processes by implementating various methods, types and tools. Such controversial factors outline the military lecturer’s military-pedagogical moral duties and propose primary, interconnected, but relatively independent groups of moral requirements, principles and norms. By clarifying the essence and content features of the lecturer's military-pedagogical ethics, its moral requirements, functions and norms can be disclosed. The development and improvement of the latter directly impacts on the teaching effectiveness. The purposeful, justified and creative implication of moral pedagogical requirements and norms in the educational process will undoubtedly increase the efficiency and quality of the military-pedagogical-educational processes.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

click here to follow the link ; oai:arar.sci.am:377523

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Oct 1, 2024

In our library since:

Aug 29, 2024

Number of object content hits:

14

All available object's versions:

https://arar.sci.am/publication/408263

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information