Նիւթ

Վերնագիր: XIII դ. հայ-վրացական հակամոնղոլական ընդվզումները և Զաքարյան իշխանատոհմը

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիվ:

2024

Համար:

2

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Шахназарян Арташес, Shahnazaryan Artashes

Այլ վերնագիր:

Армяно-грузинские антимонгольские выступления в XIII в. и княжеский род Захаридов ; The Armenian-Georgian Anti-Mongol Uprisings of XIII Century and the Zakarian Dynasty

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Ծածկույթ:

29-43

Ամփոփում:

Մոնղոլները 1236 թ. Հյուսիսարևելյան, այն է՝ Զաքարյան Հայաստանն ու Արևելյան Վրաստանը գրավելուց հետո ձեռնամուխ եղան իրենց տիրապետության հաստատմանը։ Այն ուղեկցվում էր հարկերի պարբերական բարձրացմամբ և մոնղոլների՝ ծանր զրկանքներով ու այլ վտանգներով լի ռազմարշավներին իրենց զորամասերով հայ ու վրաց իշխանների պարտադիր մասնակցությամբ։ Բնականաբար, դա հարուցում էր վերջիններիս դժգոհությունը՝ տեղիք տալով հակամոնղոլական ընդվզումների։ XIII դ. տեղի ունեցավ նման երեք ընդվզում (1245, 1249, 1259-1261 թթ.)։ Դրանցից առաջին երկուսն ապստամ-բության չվերածվեցին, քանի որ դեռ նախապատրաստվելիս, մատնության պատճառով բացահայտվելով, ձախողվեցին։ Ինչ վերաբերում է վերջինին, ապա այն վերածվեց համառ ու բավականին հզոր ապստամբության, որը մոնղոլները ճնշեցին մեծ ջանքերի գնով։ Զաքարյան իշխանատոհմն այս ընդվզումներին ու դրանց հետ կապված իրադարձություններին մասնակցությունից անմասն չմնաց։ Սակայն դրանց նկատմամբ նրա ներկայացուցիչների դիրքորոշումը նույնական չէր։
После захвата северо-восточной, то есть Захаридской Армении и Восточной Грузии в 1236 г. монголы предприняли шаги по установлению своего господства. Последнее сопровождалось периодическим повышением налогов и непременным участием армянских и грузинских князей с их войсками в опасных и исполненных неимоверных лишений военных походах монголев. Разумеется, это вызывало недовольство армянских и грузинских князей, что нашло отражение в антимонгольских выступлениях. В XIII в. имели место три таких выступления (в 1245, 1249, 1259-1261 гг.), из которых первые два не переросли в восстание, поскольку в процессе подготовки они были пресечены в результате предательства. Что же касается последнего выступления, то оно вылилось в довольно-таки мощное восстание, которое было подавлено величайшими усилиями монголов. Княжеский род Захаридов не остался в стороне от этих событий и принял в них участие. Однако у представителей этого княжеского рода было неоднозначное отношение к этим выступлениям и связанным с ними событиям.
After conquering North-Eastern, that is, Zakarian Armenia and Eastern Georgia in 1236, the Mongols started establishing their rule. This was accompanied by the periodic increase of taxes and the obligatory participation of Armenian and Georgian princes along with their mili-tary units in Mongol campaigns full of severe hardships and dangers. Naturally, this provoked the dissatisfaction of the Armenian and Georgian princes, giving rise to anti-Mongol uprisings. In the XIII century three such uprisings took place (in 1245, 1249 and 1259-1261). The first two of them did not turn into a rebellion, because they were revealed due to betrayal while still being in the process of organization and failed. As for the third one, it turned into a persistent and quite powerful rebellion, which the Mongols suppressed at the cost of great efforts. The dynasty of the Zakarians did participate in these uprisings and the events related to them. However, the stand of its representatives towards each of them was not unified.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

կապին հետեւելուն համար սեղմէ հոս ; oai:arar.sci.am:377501

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

Oct 1, 2024

Մեր գրադարանին մէջ է սկսեալ:

Aug 29, 2024

Նիւթին բովանդակութեան հարուածներուն քանակը:

84

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/408226

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Ցոյց տուր նկարագրութիւնը OAI-PMH ձեւաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն