Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2024

Number:

2

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Official URL:


Additional Information:

Оганесян Гор, Hovhannisyan Gor

Title:

Ազգայնամոլական խորհրդանիշները Թուրքիայի քաղաքական հռետորաբանության մեջ XXI դարում

Other title:

Националистические символы в турецкой политической риторике XXI века ; Nationalistic Symbols in Turkish Political Rhetoric in the XXI Century

Creator:

Հովհաննիսյան, Գոռ

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Պատմություն

Uncontrolled Keywords:

«Գորշ գայլեր» ; ազգայնամոլություն ; «Ազգայնական շարժում» կուսակցություն ; «Արդարություն և զարգացում» կուսակցություն ; իսլամի և ազգայնականության սինթեզ ; Դևլեթ Բահչելի ; Ռեջեփ Թայյիփ Էրդողան

Coverage:

138-150

Abstract:

«Գորշ գայլի» նշանը թուրքական ազգայնամոլական թերևս ամենահայտնի խորհրդանիշներից է և հատկապես վերջին տարիներին, ներքաղաքական դաշտից զատ, արտահայտվում է նաև արտաքին քաղաքականության մեջ։ Ի սկզբանե ծագելով թյուրքական առասպելաբանությունից՝ այն սկզբնական շրջանում օգտագործվում էր ծայրահեղ ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) և դրա զինված թևի՝ «Գորշ գայլեր» կառույցի կողմից։ Հատկանշական է, որ նշանի հանդեպ վերաբերմունքն ի սկզբանե հակասական էր, և նույնիսկ աջակողմյան որոշ ուժեր վերապահումով էին մոտենում դրան։ Իրավիճակը փոխվեց 2015 թվականից ի վեր, երբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) սկսեց վարել իսլամի և ազգայնականության սինթեզի քաղաքականություն՝ դաշինք կազմելով ԱՇԿ-ի հետ։ 2017 թվականից նախագահ Էրդողանն անձամբ սկսեց օգտագործել այդ նշանը՝ ճանապարհ բացելով դրա հետագա տարածման համար ոչ միայն Թուրքիայում, այլև թուրքաբնակ համայնքներ ունեցող այլ երկրներում։ «Գորշ գայլի» նշանի ազդեցության և կիրառության աճը ներկայիս թուրքական հասարակության շրջանում ազգայնամոլական տրամադրությունների առավել խոսուն ցուցիչներից մեկն է։
Знак «Серых волков» считается одним из самых популярных символов турецкого национализма, и особенно в последние годы он нашел отражение не во внутренней, но и внешней политике Турции. Знак, восходящий к тюркской мифологии, первоначально использовался ультранационалистической Партией националистического движения (ПНД) и ее вооруженным крылом – «Серыми волками». Примечательно, что отношение к знаку изначально было неоднозначным, и даже некоторые правые силы отнеслись к нему с пренебрежением. Ситуация изменилась начиная с 2015 года, когда правящая Партия справедливости и развития (ПСР) стала проводить политику синтеза ислама и национализма, вступив в альянс с ПНД. С 2017 года президент Эрдоган начал использовать символ «Серых волков», тем самым открыв путь для его дальнейшего распространения не только в Турции, но и в других странах с турецкими общинами. Растущее влияние и использование знака «Серых волков» является одним из наиболее ярких индикаторов националистических настроений в нынешнем турецком обществе.
The "Grey Wolf" sign is considered one of the most popular symbols of Turkish nationalism, and especially in recent years, it has been expressed not only in the domestic political field, but also in the foreign policy. Originating from Turkic mythology, it was initially used by the ultranationalist Nationalist Movement Party (MHP) and its armed wing, the "Gray Wolves". It is noteworthy that the attitude towards the sign was controversial from the beginning, and even some right-wing forces approached it with reservations. The situation changed starting in 2015, when the ruling Justice and Development Party (AKP) began to pursue a policy of synthesis of Islam and nationalism, forming an alliance with MHP. Since 2017, President Erdogan personally started using the "Grey Wolf" symbol, paving the way for its further spread not only in Turkey, but also in other countries with Turkish communities. The growing influence and use of the "Grey Wolf" sign is one of the telling indicators of the nationalist sentiments among the current Turkish society.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան