Օբյեկտ

Վերնագիր: Իրավական կանխավարկածների և ֆիկցիաների էության տեսագործնական բացահայտման մոտեցումները

Հրապարակման մանրամասներ:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Հրապարակման ամսաթիվ:

2023

Համար:

1 (16)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Պաշտոնական URL:

www.artsakhlib.am

Լրացուցիչ տեղեկություն:

Barseghyan Gevorg, Makyan Marina, Барсегян Геворг, Макян Марина

Այլ վերնագիր:

Theoretical and Practical Approaches to Discovering the Essence of Legal Presumptions and Fictions ; Теоретико-практические подходы к раскрытию сущности правовых презумпций и фикций

Ամփոփում:

Իրավական հետևանքների առաջացման համար իրական փաստական հանգմանաքներից զատ կարևոր նշանակություն ունեն փաստական հանգամանքների վերաբերյալ օրենսդրորեն թույլատրելի ենթադրությունները՝ իրավական կանխավարկածները և ֆիկցիաները։ Կանխավարկածների և ֆիկցիաների առանձնահատկությունների ու հարաբերակցության անբավարար ուսումնասիրությունը դժվարություններ է առաջացնում իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայում։ Սույն հոդվածի նպատակը իրավական ֆիկցիաների և կանխավարկածների առանձնահատկությունների և հարաբերակցության հետազոտումն է։ Դրված նպատակին հասնելու համար առանձնացվել են հետևյալ հիմնական խնդիրները. ➢ իրավական կանխավարկածների և ֆիկցիաների էության ուսումնասիրում, դրանց ընդհանրությունների և առանձնահատկությունների վերհանում, ➢ իրավական կանխավարկածների և ֆիկցիաների հարաբերակցության ուսումնասիրում, ➢ իրավական ակտերում կանխավարկածների և ֆիկցիաների ամրագրման և պրակտիկայում դրանց կիրառման կատարելագործմանն ուղղված առաջարկների մշակում։ Հետազոտության օբյեկտը և առարկան դիտարկվել են գիտական ճանաչողության այնպիսի ընդհանուր (համագիտական) և հատուկ մեթոդների կիրառմամբ, ինչպիսիք են դոգմատիկ, իրավահամեմատական, տրամաբանական վերլուծության և իրավական մոդելավորման մեթոդները։ Իրականացված հետազոտության արդյունքում կատարվել են մի շարք եզրակացություններ, որոնց հիմնական բովանդակությունը հանգում է հետևյալին. Իրավական կանխավարկածը և ֆիկցիան նմանատիպ գործառույթներ են կատարում իրավական կարգավորման գործընթացում։ Դրանց գոյությունը պայմանավորված է օրենսդրության բացերը հաղթահարելու, հասարակական հարաբերություններում անորոշությունը վերացնելու անհրաժեշտությամբ։ Իրավական ֆիկցիաների և կանխավարկածների գոյության իմաստը ենթադրության օգնությամբ այնպիսի իրավական հետևանք առաջացնելն է, որը սովորաբար առաջանում է իրադարձության կամ գործողության արդյունքում․ դրանք փոխարինում են իրավական փաստերին՝ ծառայելով անորոշության հաղթահարմանը: Ֆիկցիան ու կանխավարկածը դուրս են իրականությունից. դրանք իրական աշխարհում գոյություն չունեն, սակայն իրավական իրականության անբաժան մասն են։
For the emergence of legal consequences, in addition to real factual circumstances, legally permissible assumptions about factual circumstances - legal presumptions and fictions - are of great importance. Inadequate study of the characteristics and correlation of presumptions and fictions causes difficulties in law-making and law-enforcement practice. The difficulty in distinguishing these two phenomena is due to the fact that they are quite similar and closely related. The purpose of this article is to investigate the characteristics and correlation of legal fictions and presumptions. In order to achieve the set goal, the following main tasks were identified: ➢ to study the nature of legal presumptions and fictions, highlighting their commonalities and features, ➢ to study the relationship between legal presumptions and fictions, ➢ to develop of proposals aimed at fixing presumptions and fictions in legal acts and improving their application in practice. The subject of the study was examined with the use of general and special scientific methods, such as dogmatic, comparative legal, logical and legal modelling. As a result of the conducted research, a number of conclusions were made, the main contents of which are as follows: Legal presumption and fiction perform similar functions in the process of legal regulation. Their existence is due to the need to overcome the gaps in the legislation, to eliminate uncertainty in public relations. The meaning of the existence of legal fictions and presumptions is to create, with the help of an assumption, a legal consequence that would normally result from an event or action, they replace legal facts in the service of overcoming uncertainty. Fiction and presumption are beyond reality. They do not exist in the real world, but they are an integral part of the legal reality.
Для возникновения правовых последствий, помимо реальных фактических обстоятельств, имеют значение и юридически допустимые предположения о фактических обстоятельствах - юридические презумпции и фикции. Недостаточное изучение особенностей и соотношения презумпций и фикций создаёт трудности в правотворческой и правоприменительной практике. Целью данной статьи является исследование особенностей и соотношения юридических фикций и презумпций. Для достижения поставленной цели были определены следующие основные задачи: ➢ изучение природы правовых презумпций и фикций, выделение их общих черт и особенностей, ➢ изучение соотношения правовых презумпций и фикций, ➢ разработка предложений, направленных на закрепление презумпций и фикций в правовых актах и улучшение их применения на практике. Объект и предмет исследования рассматривались с применением таких общих (общенаучных) и специальных методов научного познания, как догматический, сравнительно-правовой, логический и правового моделирования. В результате проведённого исследования сделан ряд выводов, основное содержание которых сводится к следующему. Правовая презумпция и правовая фикция выполняют аналогичные функции в процессе правового регулирования. Их существование обусловлено необходимостью преодоления пробелов в законодательстве, устранения неопределённости в общественных отношениях. Смысл существования правовых фикций и презумпций состоит в том, чтобы с помощью допущения вызвать юридическое последствие, обычно возникающее в результате события или действия: они заменяют юридические факты, служа преодолению неопределённости. Презумпция и фикция вне реальности. они не существуют в реальном мире, но являются неотъемлемой частью правовой реальности. Вместе с тем анализ их взаимосвязи показал, что при существующих сходствах эти нормативные обобщения различны. Презумпция опровергаема, фиксируемое предположение носит вероятностный характер, в то время как фикция неоспорима, а суждение, установленное фикцией, ложно. Презумпция имеет индуктивный характер в виде неполной индукции, а фикция - дедуктивный. Цель применения фикции в сознательном признании ложного суждения истинным: это не преследует цели установления истины, еe основная цель - регулирование тех отношений, которые не могут быть урегулированы иным образом. Презумпции устанавливают необходимый правовой факт, исходя из вероятности его существования.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ԱԵԳՄՄ հրատ. ; «ԱՐՑԱԽ» հրատ.

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 45-64

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:359092

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Sep 7, 2023

Մեր գրադարանում է սկսած:

May 2, 2023

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

35

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/388222

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն