Օբյեկտ

Վերնագիր: Հայ հոգևորականության դերակատարումը Կիլիկիայի հայկական թագավորության հռչակման և Լևոն Մեծագործի՝ թագավոր օծման հարցում

Ստեղծողը:

Ժամկոչյան, Նելլի

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Հրապարակման ամսաթիվ:

2023

Համար:

1 (16)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Պաշտոնական URL:

www.artsakhlib.am

Լրացուցիչ տեղեկություն:

Zhamkochyan Nelli, Жамкочян Нелли

Այլ վերնագիր:

The Role of the Armenian Clergy in the Proclamation of the Armenian Kingdom of Cilicia and the Question of the Anointing of Levon the Magnificent as a King ; Роль армянского духовенства в провозглашении Киликийского армянского царства и возведении Левона Великого на престол

Ամփոփում:

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել Կիլիկիայի հայոց թագավորության ճանաչման և Լևոն Մեծագործի՝ թագավոր հռչակման գործընթացը և դրանում Հռոմի պապական աթոռի և սրբազան կայսրության կատարած դերը։ Մեր աշխատության մեջ խնդիր ենք դրել վեր հանել Կիլիկիայի թագավորության ճանաչման գործընթացի մանրամասնությունները, և թե ինչպիսի դերակատարում են ունեցել պապական աթոռի ներկայացուցիչները։ Օգտագործված մեթոդների մեջ կարելի է առանձնացնել պատմավերլուծական մեթոդը և ժամանակակից գիտական գրականության վերլուծության մեթոդը։ Կատարել ենք հետևյալ եզրահանգումները։ Կիլիկիայի հայոց թագավորությունը հիմնվել է միջազգային բարդ պայմաններում, որին ակտիվ մասնակցություն են ունեցել Կիլիկիայի հայ հոգևորականները։ Հայկական պետության ստեղծման գործում կարևոր դերակատարում են ունեցել հայկական պատվիրակությունների այցերը Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս և Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ, ինչպես նաև դավանաբանական խնդիրների փոփոխության հարցում հայ հոգևորականության դիրքորոշումը և ձեռնարկած քայլերը։ Առանձնահատուկ նշանակություն է ունեցել արքեպիսկոպոս Ներսես Լամբրոնացու կատարած դերը։ Լևոն Բ Ռուբինյանը Կիլիկիայի հայոց թագավոր օծվեց Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ Վիտելսբախի կողմից հայոց կաթողիկոս Գրիգոր Ապիրատի ձեռամբ։ Թագավոր օծվելու արարողությանը ամբողջ կազմով ներկա էին Կիլիկիայի հայկական պետության բոլոր թեմական առաջնորդները և բարձրաստիճան հոգևորականությունը:
The purpose of the article is to study the process of the recognition of the Armenian Kingdom of Cilicia and the proclamation of Levon the Magnificent as king, and the role of the papal seat of Rome and the Holy Empire in it. In our work, we have set the task of highlighting the details of the process of recognition of the Kingdom of Cilicia and the role of the representatives of the papal seat. Among the methods used are the historical-analytical method and the method of analysing contemporary scientific literature. The research undertaken allowed to draw the following conclusions. The establishment of the Armenian Kingdom of Cilicia took place under difficult international conditions, in which the Armenian clergy of Cilicia played an active role. The visits of Armenian delegations to Constantinople, the capital of the Byzantine Empire, and a number of Western European countries, as well as the position and steps taken by the Armenian clergy regarding the change of religious issues, played an important role in the creation of the Armenian state. The role played by Archbishop Nerses of Lambrona was of particular importance. Levon B. Rubinyan was apointed the Armenian King of Cilicia by the representative of the Roman Catholic Church, Archbishop Konrad Wittelsbach of Mainz, as well as by Armenian Catholicos Grigor Apirat. All diocesan leaders and high-ranking clergy of the Armenian state of Cilicia were present at the coronation ceremony.
Цель настоящей статьи – рассмотреть процесс признания Киликийского армянского королевства и провозглашения Левона II Рубиняна армянским королем, а также роль Римского Папского Престола в этих событиях. Основной задачей нашего исследования является выявление подробностей процесса признания Киликийского армянского царства и значения участия представителей Римского Папского Престола. Среди используемых методов можно выделить историко-аналитический метод и метод анализа современной научной литературы. В результате исследования было сделано следующее заключение. Основание Армянского Киликийского королевства происходило в сложных международных условиях, в которых активное участие сыграло армянское духовенство Киликии. Важную роль в создании армянского государства сыграли визиты армянской делегаций в столицу Византийской империи Константинополь и в ряд стран Западной Европы, а также позиция и поведение армянского духовенства касательно изменений конфессиональных вопросов. Особый интерес представляет деятельность архиепископа Тарсона Нерсеса Ламбронаци. Левон II Рубинян был помазан армянским царем Киликии. представителем Римско-католической церкви, архиепископом Майнца Конрадом Виттельсбахом, а также армянским католикосом Григором Апиратом. На церемонии помазания царя в полном составе присутствовали все епархиальные лидеры армянского государства Киликии и высокопоставленное духовенство


Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ԱԵԳՄՄ հրատ. ; «ԱՐՑԱԽ» հրատ.

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 22-32

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:359088

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Sep 7, 2023

Մեր գրադարանում է սկսած:

May 2, 2023

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

40

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/388218

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն