Օբյեկտ

Վերնագիր: Մոլախոտերի դեմ քիմիական պայքարի արդյունավետությունը աշնանացան ցորեն-եգիպտացորեն-լոլիկ մշակման օղակում

Հրապարակման մանրամասներ:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Հրապարակման ամսաթիւ:

2021

Հատոր:

1/73

ISSN:

2579-2822

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

Церетели И. С., Саргсян Г. Ж., Агаронян А. Г., Tsereteli I. S., Sargsyan G. Zh., Aharonyan A.G.

Այլ վերնագիր:

Эффективность химической борьбы с сорняками в звене возделывания озимой пшеницы-кукурузы-помидора ; The Efficiency of Chemical Control over the Weeds throughout the Successionof Winter Wheat-Maize-Tomato Cultivation

Համատեղ հեղինակները:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Աջակից(ներ):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Ծածկոյթ:

62-65

Ամփոփում:

2014-2017 թթ. Արարատյան հարթավայրի Ոսկետափ համայնքի պայմաններում աշնանացան ցորեն- եգիպտացորեն- լոլիկ մշակման օղակում հաջորդաբար՝ ըստ տարիների և մշակաբույսերի, մոլախոտերի դեմ կիրառվել է երեք տարբեր հերբիցիդ՝ ուրագան ֆորտե (3 լ/հա), տարգա սուպեր (1 լ/հա), դիալեն սուպեր (1 լ/հա): Կենսաբանական արդյունավետությունը կազմել է համապատասխանաբար 98, 100 և 100 %, բերքի հավելումը ստուգիչի համեմատ՝ 8,5, 51,0 և 82,0 ց/հա: Ագրոտեխնիկական միջոցառումների և հակամոլախոտային պատրաստուկների ճիշտ օգտագործման շնորհիվ, ինչպես նաևառանց ցանքաշրջանառության հնարավոր է միևնույն դաշտում հաջորդաբար մշակել տարբեր մշակաբույսեր, միաժամանակ նվազագույնի հասցնել մոլախոտային բույսերի քանակը:
В период с 2014-2017 гг. в условиях общины Воскетап Араратской долины в звене возделывания по годам и культурам: озимая пшеница-кукуруза-помидоры - против сорняков применены три разных гербицида: ураган форте (3 л/га), тарга супер (1 л/га), диален супер (1 л/га). Биологическая эффективность составила соответственно: 98, 100 и 100 %, а урожайность по сравнению с контроллером - 8.5, 51.0 и 82.0 ц/га. За счет правильного применения агротехнических мероприятий и противосорняковых препаратов и без проведения севооборота можно на одном полевом участке последовательно возделывать различные сельскохозяйственные культуры и одновременно снизить до минимума количество сорных растений.
In 2014-2017 three different herbicides, namely Uragan Forte (3 l/ha), Targa Super (1 l/ha) and Dialan Super (1 l/ha) were sequentially applied per years and crops against the weeds throughout the cultivation phases of winter wheatmaize- potato in conditions of Vosketap community of the Ararat plain.The biological efficiency of the mentioned herbicides has made 98 %, 100% and 100 %, while the yield surplus against the control variant has made 8.5, 51.0 and 82.0 c/ha respectively. Due to the relevant agrotechnical events and proper use of anti-weed preparations, as well as without crop rotation practice it is possible to sequentially cultivate different crops in the same field while minimizing the quantity of weed plants.

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀԱԱՀ հիմնադրամ

Ձեւաչափ:

pdf

Նոյնացուցիչ:

oai:arar.sci.am:358917

Թուայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Jun 21, 2024

Մեր գրադարանում է սկսած:

Apr 26, 2023

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

33

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/388039

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն