Նիւթ

Վերնագիր: Երաժշտությունը հայ մաղագործների կենցաղում (XIX–XX դդ.)

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք = Komitas museum-institute yearbook

Հրապարակման ամսաթիվ:

2022

Հատոր:

Է

ISSN:

2953-7967

Լրացուցիչ տեղեկություն:

Pikichian Hripsime

Այլ վերնագիր:

Music In The Life Of Armenian Sieve–Makers (19–20th Centuries)

Աջակից(ներ):

Պատ. խմբ.՝ Տաթևիկ Շախկուլյան

Ամփոփում:

Հետազոտությունը նվիրված է հայ մաղագործների երաժշտական ու նվագարանագործական ավանդույթներին, առօրյա կյանքում դրանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքին ու դերակատարությանը։ Մասնագիտական գրականության և Հայաստանի ու Ջավախքի տարբեր բնակավայրերում 1999 թ. գրանցված դաշտային ազգագրական նյութերի համատեքստում բնութագրվում և քննարկվում են տվյալ հանրույթի կենցաղում առավել տարածված նվագարանները, երաժշտի ու նվագարանագործ վարպետի կերպարին ու գործունեությանն առնչվող իրական ու առասպելականացված պատկերացումները: Գրանցած նյութերը վկայում են, որ XX դ. կեսերին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ջավախքի հայկական բնակավայրերի մաղագործների տոնական– ծիսական կյանքը կազմակերպվում էր ըստ քրիստոնեական ավանդույթների և չէր տարբերվում տեղացի հայերի կենսակերպից։ Նվագարանագործության ոլորտում առավել տարածված են միաթաղանթ ու երկթաղանթ հարկանային նվագարանները, որոնց հումքն ու պատրաստման տեխնոլոգիաներն ուղղակիորեն բխում են քննարկվող հանրույթի ավանդական արհեստներից (մաղագործություն և կաշեգործություն): Ավանդազրույցներում նկարագրվող աշուղի կերպարը նույնացվում է մաղագործների միջավայրում տարածված «իսկական մարդու » և իդեալական նախնու մասին պատկերացումներին։
This paper is dedicated to the musical and instrument–making traditions of Armenian sieve–makers (who could be best compared with the tinkers), to the attitude towards them and to the role they had in everyday life. Basing on the existing research and our field work carried out in 1999 in different places of Armenia and Javakhk (Armenian inhabited region in Georgia), I present and discuss the most common musical instruments in the life of the given community. Furthermore, I present definite real and mythologized concepts related to the character and activities of the musician and instrument–maker of sieve–makers community. The recorded materials prove that in the middle of the 20th century, the festive–ritual life of the sieve–makers of Armenia and Javakhk was organized according to Christian traditions and in this sense did not differ from the local Armenian traditions. In the field of musical instrument making, more common are single–membrane and double–membrane musical instruments, the raw materials and manufacturing technologies of which are directly derived from the traditional crafts of the discussed community (sieve–making and leatherwork). The character of ashugh as described in traditional legends, is identified with the concept of the “real man” and the ideal ancestor as perceived in the environment of the sieve–makers.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

Կոմիտասի թանգարան-ին-տ. հրատ.

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 121-140

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:352946

Գլխավոր նշում:

Հատորում ընդգրկված հոդվածներն անդրադառնում են Կոմիտասի ստեղծագործություններին, դրանցում դրսևորվող հարմոնիկ համակարգին, գեղագիտությանը, երաժշտագետի միջավայրին, ինչպես նաև նաև հայ ժողովրդական երաժշտության որոշ ինքնատիպ դրսևորումներին, հայ կոմպոզիտորական արվեստին ու մանկավարժա–կատարողական արվեստին։ Հատորը հասցեագրված է երաժշտագետներին, երաժիշտ–կատարողներին, արվեստաբաններին, մշակութաբաններին, երաժշտության բնագավառի մանկավարժներին:

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

Apr 26, 2023

Մեր գրադարանին մէջ է սկսեալ:

Mar 31, 2023

Նիւթին բովանդակութեան հարուածներուն քանակը:

22

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/384149

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Ցոյց տուր նկարագրութիւնը OAI-PMH ձեւաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն