Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք = Komitas museum-institute yearbook
Komitas’s Students. Karine Akhikyan–Khrimyan
Կոմիտասի մանկավարժական գործունեությունը սկզբնավորվել է Գևորգյան ճեմարանում։ 1893 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Մկրտիչ Ա Վանեցի Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ) Սողոմոն սարկավագին նշանակել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում երգեցողության և հայոց եկեղեցական ձայնագրության ուսուցիչ։ Այս ժամանակից ի վեր Կոմիտասը դարձել է Խրիմյան Հայրիկի և նրա ընտանիքի մտերիմը։ Կոմիտասի՝ Գևորգյան ճեմարանի սաներից շատերը հետագայում մեծ հաջողություններ են ունեցել։ Նրանցից ոմանք շարունակել են Կոմիտասի գործունեությունը։ Նրա ճեմարանական սաներից էին Սպիրիդոն Մելիքյանը, Վահան Տեր–Առաքելյանը, Հակոբ Հարությունյանը, Արմենակ Շահմուրադյանը և այլք։ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդելուն զուգընթաց Կոմիտասը նաև երաժշտության դասեր էր տալիս Խրիմյան Հայրիկի եղբորորդու՝ Խորեն Խրիմյանի զավակներին։ Նրանց մասին հիմնական տեղեկությունները մեզ են հասել Կոմիտասի մտերիմ, դաշնակահարուհի Աղավի Մեսրոպյանի հուշերից, որոնք նա գրի է առել Կարինե Ախիկյան– Խրիմյանի հետ անձնական շփման արդյունքում։ Հոդվածը ներկայացնում է Կոմիտասի և Խրիմյանների փոխհարաբերությունը, Կոմիտասի մանկավարժական գործունեության առաջին շրջանը՝ կապված Խորեն Խրիմյանի զավակների, մասնավորապես՝ Կարինե Ախիկյան– Խրիմյանի հետ:
Komitas’s pedagogical activity started in Gevorgyan Seminary. In 1893, Catholicos of All Armenians Mkrtich I of Van (Khrimyan Hayrik) appointed Deacon Soghomon as a teacher of Singing and Armenian Church Music Notation at the Gevorgyan Seminary in Ejmiatsin. Since then, Komitas has become a close friend of Khrimyan Hayrik and his family. Many of Komitas’s Gevorgyan Seminary students later achieved success in their professional fields. Some of them continued Komitas’s activities. Spiridon Melikyan, Vahan Ter–Arakelyan, Hakob Harutyunyan, Armenak Shahmuradyan and others were among Komitas’s seminary students. Along with teaching at the Gevorgian Seminary in Ejmiatsin, Komitas also was teaching music to the children of Khoren Khrimyan, the nephew of Hayrik Khrimyan. The main information about them is available from the memoirs of the pianist, Komitas’s close friend, pianist Aghavni Mesropyan, which she wrote down as a result of personal contacts with Karine Akhikyan–Khrimyan. This article presents the relationship between Komitas and the Khrimyans, as well as the first period of Komitas’s pedagogical activity, which were related to Khoren Khrimyan’s children, particularly to Karine Akhikyan–Khrimyan.
Երևան
oai:arar.sci.am:352944
Apr 26, 2023
Mar 31, 2023
56
https://arar.sci.am/publication/384147
Հրատարակութեան անունը | Թուական |
---|---|
Սիմոնյան, Սոնա, Կոմիտասի սաները. Կարինե Ախիկյան – Խրիմյան | Apr 26, 2023 |
Հակոբյան, Անի Պատ. խմբ.՝ Տաթևիկ Շախկուլյան