Object

Title: Հայերի էթնիկ զտումների և ցեղասպանական քաղաքականության իրագործման փուլերն Արևելյան Այսրկովկասում (XI-XX ԴԴ․)

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2021

Number:

4 (11)

ISSN:

2579-2652 ; e-2738-2672

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Stepanyan Gevorg, Степанян Геворг

Other title:

The Stages of Implementation of the Policy of Ethnic Cleansing and Genocide of Armenians in the Eastern Cis-Caucasus (11th-20th cc.) (Continuation of the Second Part ; Этапы осуществления этнических чисток армян и геноцидальной политики в Восточном Закавказье (XI-XX вв.) (продолжение второй части)

Remainder of title:

(Բ մասի շարունակություն)

Abstract:

Հոդվածի նպատակն է տարաբնույթ սկզբնաղբյուրների (արխիվային փաստաթղթեր, վիճակագրական նյութեր, պարբերական մամուլ, թեմային առնչվող գրականություն) հենքի վրա ներկայացնել Արևելյան Այսրկովկասում՝ Կուրի դաշտավայրից մինչև Ապշերոն թերակղզի ընկած տարածքում, XI-XX դարերի ընթացքում տեղաբնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանական քաղաքականության պատճառներն ու իրագործման փուլերը: Աշխատանքը շարադրված է փաստերի համադիր քննությամբ, պատմաքննական ու պատմահամեմատական վերլուծության սկզբունքների կիրառմամբ: Աղբյուրների հավաստիության ու վավերականության աստիճանը ճշտել ենք դրանց համակողմանի ուսումնասիրության միջոցով: Փաստերի համադրմամբ տրվում է հիմնահարցի պատմության հետևյալ փուլայնացումը․ Արևելյան Այսրկովկասում տեղաբնիկ հայերի էթնիկ զտումներն ու կոտորածները տակավին իրականացվել են XI-XVIII դարերում, երբ երկրամասը պարբերաբար հայտնվում էր այլևայլ նվաճող, վաչկատուն ցեղերի ու պետությունների արշավանքների և տիրապետության տակ (թուրք-սելջուկներ, մոնղոլ-թաթարներ, Լանկ-Թեմուր, կարա-կոյունլու և ակ-կոյունլու թուրքմենական քոչվոր ցեղեր և ղզլբաշների արշավանքներ, դրանց հաջորդած թուրք-պարսկական պատերազմներ, սուննի լեզգիներ, Նադիր շահի ու Աղա Մուհամմադ խանի արշավանքներ)։ Դրա հետևանքով հայ բնակչության մի որոշ մասը բռնատեղափոխվեց և լքեց հայրենի տարածքները կամ հարկադրաբար ընդունեց նվաճողների մահմեդական դավանանքը։ Էթնիկ զտումների ու կոտորածների հաջորդ փուլը հայ-թաթարական ընդհարումների շրջանն էր (1905-1906 թթ.)։ Հետագայում ցեղասպանական քաղաքականությունը պետական մակարդակով է իրականացվել՝ արդեն արհեստածին «Ադրբեջան» կազմավորման մուսավաթական (1918-1920 թթ.) և վերջում՝ Ադրբեջանի խորհրդային վարչակարգերի ժամանակաշրջաններում (1920-1990 թթ.)։
The aim of the article is to present the motives and implementation stages of ethnic cleansing and genocidal policy perpetrated towards the indigenous Armenian population during the 11th-20th centuries in the Eastern Cis-Caucasus – in the territory stretching from the Kur Valley to the Apsheron Peninsula, on the basis of various primary sources (archival documents, statistical materials, periodical press, theme related literature).
The work is written by a combined examination of facts, applying the principles of historical investigation and historical-comparative analysis. The level of reliability and validity of the sources through their comprehensive study has been verified. Through the combination of facts the following phases of the history of the main issue are presented: the policy of ethnic cleansing and genocide of Armenians in the Eastern Cis-Caucasus were still implemented in the 11th-18th centuries when the region regularly appeared under the invasions and dominion of various conquering nomadic tribes (Turk-Seljuks, Mongol-Tatars, Tamerlane, nomadic Turkmen tribes of Kara-Koyunlu and Ak-Koyunlu, Kizilbash invasions followed by the Turkish-Persian wars, Sunni Lezgins, invasions of Nader Shah and Agha Mohammad Khan). As a result, some part of the Armenian population was deported and left native lands or forcedly accepted the Muslim religion of the conquerers. The next phase of ethnic cleansing and atrocities was the period of the Armenian-Tatar clashes (1905-1906). Later, the policy of ethnic cleansing and genocide was implemented at state level already during the Musavat regime of the artificial “Azerbaijan” formation (1918-1920), and finally during the Soviet regime (1920-1990).
Цель статьи – на основе разнообразных источников (архивные документы, статистические материалы, периодическая печать, тематическая литература) представить причины и этапы осуществления этнических чисток и геноцидальной политики по отношению к коренному армянскому населению Восточного Закавказья в течение XI-XX вв. на территории, простирающейся от долины р. Куры до Апшеронского полуострова. Работа изложена с применением принципов сравнительно-исторического анализа, сопоставительного изучения фактов. Степень достоверности и подлинности источников уточнена нами путем их всестороннего исследования. На основе сопоставления фактов история проблемы представляется следующими этапами: политика этнических чистки и погромы по отношению к армянам Восточного Закавказья в XI-XVIII вв., когда регион подвергался захватнических набегам и установлению господства турок-сельджуков, монголо-татар, Тамерлана, кочевых туркменских племен кара-коюнлу и ак-коюнлу, кзлбашей, а также последовавшими за всем этим турецко-персидским войнам, походам суннитов лезгинов, Надир- шаха и Ага Могамед хана. Вследствие всего этого определенная часть армянского населения была насильственно депортирована из родных очагов или вынужденно приняла веру мусульманских захватчиков. Следующий этап этнических чисток и погромов армянского населения происходил в период армяно-татарских столкновений 1905-1906 гг. Затем политика этнических чисток и геноцида осуществлялась уже на государственном уровне мусаватистским режимом искусственного образования, именуемом «Азербайджан», в 1918-1920 гг., и наконец – в период советского власти в 1920-1990 гг.

Place of publishing:

Երևան

Publisher:

«ԱՐՑԱԽ» հրատ. ; ԱԵԳՄՄ հրատ.

Format:

pdf

Extent:

էջ 19-34

Identifier:

oai:arar.sci.am:305069

Language:

hy

Object collections:

Last modified:

Nov 27, 2022

In our library since:

Feb 25, 2022

Number of object content hits:

24

All available object's versions:

https://arar.sci.am/publication/333083

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information