Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2021

Number:

4 (11)

ISSN:

2579-2652 ; e-2738-2672

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Mirzoyan Narine, Мирзоян Наринэ

Title:

Պատերազմի և գերության թեմատիկան Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի» երկում

Other title:

War and Captivity Themes in the «Lawcode» by Mkhitar Gosh ; Тематика войны и пленения в «Судебнике» Мхитара Гоша

Creator:

Միրզոյան, Նարինե

Subject:

Իրավագիտություն

Uncontrolled Keywords:

Պատերազմ ; գերի ; գերեվարում ; պետություն ; եկեղեցի ; թագավոր ; դատաստան ; այլազգի ; կին ; տղամարդ

Abstract:

Սույն հետազոտության նպատակն է ներկայացնել պատերազմի ու գերության վերաբերյալ իրավակարգավորումներն ըստ Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի» երկի: Աշխատանքի խնդիրն է բնագրերի համադրմամբ վեր հանել խնդրո առարկա հարցերի սահմանումներն ըստ երեք խմբագրությունների և քննության առնել դրանց բովանդակային առանձնահատկությունները։ Ուսումնասիրության կարևորությունն ու անհրաժեշտությունը պայմանավորված են պատմաեկեղեցական իրողությունների բնութագրմամբ, պետա-իրավական համակարգի զարգացմամբ: Հեղինակի՝ ազգային գիտակցության ու ազգապահպանման վերաբերյալ հայացքները, որոնք միտված են պետականության վերականգնմանը հասարակական միասնականության և իրավակարգավորման պայմաններում, կարևորվում են իրենց արդիական նշանակությամբ: Աշխատանքը շարադրված է աղբյուրների և առկա ուսումնասիրությունների պատմաքննական վերլուծությունների կիրառմամբ: Հետազոտությունը թույլ է տալիս հանգելու այն եզրակացության, որ Մխիթար Գոշը քննարկվող թեմային հատկացնում է առանձնահատուկ նշանակություն՝ կարևորելով պետահասարակական հարաբերությունների իրավակարգավորումները այնպիսի բացառիկ պայմաններում, ինչպիսիք են՝ պատերազմական իրադրությունը և հետևանքները: Օրենսգիրը դրանց կարգավորման իրականացումը հնարավոր է համարում հանրային կյանքի հիմքում ազգային արժեքների իրավական ամրապնդմամբ: Աշխատանքում զուգահեռաբար տրվում են քննարկվող թեման ներկայացնող բոլոր հոդվածների բնագրերը:
The purpose of this study is to present the laws about war and captivity in the "Lawcode" by Mkhitar Gosh. The task of the work is to present the original texts of the subject in three editions by comparing them and then to analyze their meanings. The importance and relevance of the study are the characteristics of the church-historical realities, and the development of the state-juridical structure. The author's views on nation consciousness and protection, in order to rebuild the statehood by the way of public unity and law codes, are important and actual. The article is written based on historical-research analysis of the sources and studies. The conclusion of the article is that Mkhitar Gosh emphasized war and captivity themes and wrote the laws for topic issues. He told about the war and it’s results and wanted people to prevent their nation values in public life. The study includes all the original texts of the themes.
Цель данного исследования ‒ представить правовые положения войны и пленения в соответствии с «Судебником» Мхитара Гоша. Задача работы заключается в том, чтобы путем сопоставления оригинальных текстов по трем редакциям выявить определения и границы рассматриваемых вопросов и изучить их содержательные особенности. Значимость и необходимость подобного исследования обусловлена данной в произведении характеристикой историко-церковных реалий и развития государственно-правовой системы. Взгляды автора на национальное самосознание и проблему сохранение нации, как залога восстановления государственности при условии общественного единства и правопорядка, продолжают оставаться значимыми и актуальными. Работа изложена с применением различных источников и аналитических исторических трудов. Исследование позволяет прийти к выводу, что Мхитар Гош придает исследуемой теме особое значение, подчеркивая важность правопорядка в функционировании общества в таких исключительных условиях, как военное положение и его последствия. Автор считает возможным осуществление правопорядка в условиях, когда основу общественных отношений составляют национальные ценности. В исследовании приводятся обзор работ, посвященных данной теме.

Place of publishing:

Երևան

Publisher:

ԱԵԳՄՄ հրատ. ; «ԱՐՑԱԽ» հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 78-94

Language:

hy