Նիւթ

Վերնագիր: Հիփոթեքային վարկային շուկայի արդի իրավիճակի վերլուծությունը և զարգացման հեռանկարները Արցախի Հանրապետությունում

Ստեղծողը:

Հայրիյան, Եվգենյա

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Հրապարակման ամսաթիւ:

2019

Համար:

2(3)

ISSN:

2579-2652 ; e-2738-2672

Պաշտոնական URL:

www.artsakhlib.am

Լրացուցիչ տեղեկութիւն:

Hayriyan Yevgenya, Айриян Евгения

Այլ վերնագիր:

Mortgage Loan Market Analysis and Development Perspectives in Artsakh Republic ; Анализ ипотечного кредитного рынка и перспективы его развития в Республике Арцах

Ամփոփում:

Հոդվածի նպատակն է ներկայացնել Արցախի Հանրապետության հիփոթեքային վարկային շուկայի ձևավորման ու կայացման գործընթացը, զարգացման հեռանկարները։ Նպատակից բխում են հետևյալ խնդիրները՝ ուսումնասիրել Արցախի Հանրապետության հիփոթեքային շուկայի հիմնական ցուցանիշները 2007-2018թթ. ընկած ժամանակահատվածի համար, վերհանել վերջիններիս դրսևորման առանձնահատկությունները, ներկայացնել Արցախի Հանրապետության հիփոթեքային վարկային շուկայի զարգացման հեռանկարները։ Հետազոտության ընթացքում կիրառվել են ընդհանուր գիտական (համակարգային վերլուծություն, համադրում, վերլուծում, ինդուկցիա, դեդուկցիա և ստուգում՝ հետևելով մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկային և միտումներին), ինչպես նաև հատուկ գիտական (համեմատական-վերլուծական, նորմատիվ տրամաբանական) մեթոդներ։ Ինչպես յուրաքանչյուր պետությունում, Արցախի Հանրապետությունում պետության տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը բնակչության կենսամակարդակի բարձրացման համար նորմալ պայմանների ապահովումն է։ Վերջինիս տեսանկյունից կարևորվում է բնակչության բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացումը։ ԱՀ հիփոթեքային շուկայի ձևավորման ու կայացման գործում բացառիկ նշանակություն ունի պետության կողմից հիփոթեքային վարկավորման ոլորտում ֆինանսական աջակցության բազմաբնույթ ծրագրերի իրականացումը, որի շնորհիվ հիփոթեքային վարկերը որոշ չափով հասանելի դարձան բնակչության համար։ Հոդվածում ներկայացված են հիփոթեքային շուկայի ձևավորման ու կայացման փուլերը, հիփոթեքային շուկայի զարգացմանը խոչընդոտող գործոնները։
The purpose of this article is to present the process of formation and development of the mortgage loan market of Artsakh Republic, as well as its development prospects. The objectives are as follows: to study the key performance indicators of the Artsakh Republic mortgage market for the period 2007-2018, to reveal the specifics of their performance, to present the prospects of development of Artsakh Republic mortgage credit market. During the research, it has been used general scientific (systematic analytics, combination, analyze, induction, deduction and verification, follow the dynamics and trends of macroeconomic indicators) and special scientific (comparative-analytical, standard-logical) methods. As in any other state, the main aim of the state's economic policy in the Artsakh Republic is to provide normal conditions for raising living standards for the population. From this point of view, it is important to implement various programs aimed at improving the housing conditions of the population. The implementation of various types of financial assistance programs by the state in the field of shaping and establishing the mortgage market of the Republic of Artsakh is of great importance, as a result of which the mortgage loans have become somewhat accessible to the population. The article presents the stages of formation and development of the mortgage market, factors that hinder the development of the mortgage market.
Цель данной статьи – представить процесс формирования и развития рынка ипотечного кредитования Республики Арцах, а также перспективы его развития. Задачи заключаются в следующем: изучить основные показатели эффективности ипотечного рынка Республики Арцах за период 2007-2018 гг., выявить особенности их функционирования, представить перспективы развития рынка ипотечного кредитования Республики Арцах. В ходе исследования использовались общие (системный анализ, синтез, индукция, дедукция, проверка и отслеживание динамики и тенденций макроэкономических показателей) и специальные (сравнительный анализ, нормативнологический) научные методы. Как и в любом другом государстве, главной целью экономической политики государства в Республике Арцах является обеспечение соответствующих условий для повышения уровня жизни населения. С этой точки зрения важно реализовать различные программы, направленные на улучшение жилищных условий населения. В области формирования и развития ипотечного рынка Республики Арцах большое значение имело осуществление государством различных программ финансовой помощи, в результате чего ипотечные кредиты стали в какой-то степени доступными для населения. В статье представлены этапы становления и развития рынка ипотеки, факторы, препятствующие развитию рынка ипотеки.

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ԱԵԳՄՄ հրատ.

Ձեւաչափ:

pdf

Չափեր:

էջ 241-249

Ֆիզիկական այլ նկարագրութիւն:

գծ.

Նոյնացուցիչ:

oai:arar.sci.am:267787

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

Nov 27, 2022

Մեր գրադարանին մէջ է սկսեալ:

Feb 26, 2021

Նիւթին բովանդակութեան հարուածներուն քանակը:

153

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/291661

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Ցոյց տուր նկարագրութիւնը OAI-PMH ձեւաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն