Object structure

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2019

Number:

2(3)

ISSN:

2579-2652

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Khachaturyan Vahagn, Хачатурян Ваагн

Title:

Պետություն և շուկայի փոխառնչությունների ինստիտուցիոնալ հիմքերը

Other title:

Institutional Bases for the Interaction of the State and the Market ; Институциональные основы взаимодействия государства и рынка

Creator:

Խաչատուրյան, Վահագն

Subject:

Տնտեսագիտություն

Uncontrolled Keywords:

պետություն ; շուկա ; ճգնաժամ ; պետական կարգավորում ; սեփականություն ; մրցակցություն ; ազատություն ; ժողովրդավարություն ; օրենքիգերակայություն ; ինստիտուտներ

Abstract:

Հոդվածի նպատակն է անդրադառնալ տնտեսագիտության առանցքային արդի հիմնախնդիրներից մեկի՝ պետության ու շուկայի փոխառնչությունների ինստիտուցիոնալ հիմքերի, տնտեսության պետական ու շուկայական կարգավորման ժամանակակից առանձնահատկությունների բացահայտումը: Ելնելով առաջադրված նպատակից՝ հոդվածում քննարկվել են հետևյալ հիմնախնդիրները՝ ներկայացվել են պետության ու շուկայի միջև փոխառնչությունների և դրանց արդյունավետության մոտեցումները, պետության ու շուկայի ձախողումների միջև ընտրությունը՝ որպես ժամանակակից տնտեսագիտության հիմնական խնդիր, մի շարք օրինակներով ներկայացվել են տնտեսական վերջին ճգնաժամերի պատճառները, մեր և նախկին խորհրդային հանրապետությունների օրինակները՝ որպես պետության դերի մեծացման չհիմնավորված, միայն քաղաքական դրդապատճառներով պայմանավորված փաստեր, ինչպես նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները: Աշխատանքում կիրառվել են համեմատական վերլուծությունների, մասնակիից դեպի ընդհանուր ամփոփումների, ուսումնասիրությունների մեթոդները: Հետազոտության ընթացքում հանգել ենք մի շարք եզրակացությունների, որոնցից գլխավորներն են՝ ժամանակակից տնտեսության վերաբերյալ հիմնական վեճը նրա մասին չէ, թե ինչպիսին է տնտեսության կառուցվածքը, ինչպիսին է իդեալականը, այլ նրա մասին է, թե ինչպես է այն աշխատում. ո՞րն է ավելի վատ՝ պետության միջամտությու՞նը, որն ուղեկցվում է լուրջ անարդյունավետությամբ, թե՞ պետության չմիջամտությունը և այն, ինչը հաճախ անվանում են շուկայի ձախողում, որն առաջացնում է սոցիալ-տնտեսական ու քաղաքական ծանր հետևանքներ: Այսպիսով, ժամանակակից տնտեսագիտության հիմնախնդիրներից մեկը պետության ու շուկայի միջև փոխառնչությունների ձախողումների ուսումնասիրությունն է, որը պահանջում է ինչպես տնտեսագետների, այնպես էլ հասարակագիտության տարբեր ոլորտների մասնագետների համատեղ ու արդյունավետ աշխատանքի կոորդինացում ու կազմակերպում:
The purpose of the article is to address one of the key problems of modern economic science – the institutional foundations of interaction between the state and the market, as well as the identification of modern features of state and market regulation of the economy. Based on the goal, the article resolves the following tasks: it presents various approaches to the effectiveness of interaction between the state and the market; the choice between market and state failures - as the main task of modern economics; based on a few examples, the causes of the recent economic crises are illustrated; The examples of the Republic of Armenia and the former Soviet republics are given as examples of the unreasonable and exclusively politically motivated increase in the role of the state, and ways out of the current situation are discussed. The studies were conducted using the methods of comparative analysis, as well as the method of generalization from the particular to the general. Discussion of modern problems associated with the relationship of state and market, allowed the author to identify a number of patterns - the main dispute about the modern economy is not what its structure is, or what is considered as ideal, but how the economy works. What is worse? - governmental interventions, that are accompanied by serious inefficiency or non-interference on the part of the state and what is often called the "failure" of the market - with associated social, economic and political consequences. Consequently, the study of the shortcomings of the interaction between the state and the market is one of the main problems of the modern economy, and this task requires the joint and effective work of both economists and specialists in various fields of social sciences.
Целью статьи является рассмотрение одной из ключевых проблем современной экономической науки – институциональных основ взаимодействия государства и рынка, а также выявление современных особенностей государственного и рыночного регулирования экономики. Исходя из поставленной цели, в статье решены следующие задачи: представлены различные подходы к обеспечению эффективности взаимодействия государства и рынка; затронут вопрос выбора между провалами рынка и государства – как основной задачи современной экономической науки; на основе нескольких примеров проиллюстрированы причины недавних экономических кризисов; в качестве примеров необоснованного и исключительно политически мотивированного повышения роли государства приведены факты о Республике Армения и о бывших советских республиках, обсуждены также пути выхода из сложившейся ситуации. Исследования проведены с использованием методов сравнительного анализа, а также метода обобщения от частного к общему. Исследование современных проблем, связанных с взимоотношениями государства и рынка, позволило автору выделить ряд закономерностей, в частности, что основной спор о современной экономике не в том, какова ее структура, или какая считается идеальной, а в том, как работает экономика. Что хуже – государственное вмешательство, которое сопровождается серьезной неэффективностью, или невмешательство со стороны государства и то, что часто принято называть «провалом» рынка, с сопутствующими социально-экономическими и политическими тяжелыми последствиями. Следовательно, исследование недостатков взаимодействия между государством и рынком является одной из основных проблем современной экономики, и данная задача требует совместной и эффективной работы как экономистов, так и специалистов в различных областях общественных наук.

Place of publishing:

Երևան

Publisher:

ԱԵԳՄՄ հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 224-232