Object

Title: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները. հայացք միջազգային ճգնաժամային խմբի զեկույցների գնահատականների դիտանկյունից

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2019

Number:

2(3)

ISSN:

2579-2652 ; e-2738-2672

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Karapetyan Roman, Карапетян Роман

Other title:

Prospects for the Settlement of the Nagorno-Karabakh Conflict: Review of the Reports of the International Crisis Group ; Перспективы урегулирования нагорно-карабахского конфликта: обзор докладов международной кризисной группы

Abstract:

Հոդվածի նպատակն է ներկայացնել ու վերլուծել Եվրոպայում գործող խոշոր ուղեղային կենտրոններում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կատարված հետազոտությունները: Հետազոտվող թեմայի արդիականության գլխավոր չափումը եվրոպական տեսանկյունից Ղարաբաղյան հակամարտության դիտարկումն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակամարտությունը բավականին երկար ժամանակ ու ինտենսիվ կերպով գտնվում է Միջազգային ճգնաժամային խմբի հետազոտական տիրույթում, առանձնացրել ենք հենց այս խմբի փորձագիտական աշխատանքները: Այս նպատակից ելնելով՝ մեր առջև դրել ենք հետևյալ հիմնական խնդիրները.  ուսումնասիրել, վերլուծել ու գնահատել Միջազգային ճգնաժամային խմբի կողմից Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մինչև այս պահը կատարված հետազոտական զեկույցները,  ներկայացնել դրանցում առկա հիմնական շեշտադրումներն ու ենթարկել համեմատական վերլուծության՝ ժամանակի պրիզմայի մեջ հասկանալու հակամարտության դինամիկայի վերաբերյալ ձևավորվող ընկալումները,  ներկայացնել հակամարտության կարգավորման առնչությամբ արվող առաջարկները՝ դրանք դիտարկելով նաև արևմտյան պետությունների դիրքորոշումների տեսանկյունից: Հետազոտության ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական, մասնավորապես՝ փաստարկման, պատմա-համեմատական վերլուծության մեթոդները, այնպես էլ՝ իրադարձային վերլուծության և բովանդակային վերլուծության մեթոդները: Հետազոտության ընթացքում հանգել ենք այն եզրակացության, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ արևմտյան փորձագիտական հանրույթը (այս դեպքում՝ Միջազգային ճգնաժամային խումբը) մեծ հույսեր չունի, թեպետ որպես կարգավորման մեխանիզմ տեսնում է փոխզիջումային տարբերակով բանակցությունների ճանապարհը: Տարիների ընթացքում մի կողմից փոքրանում է կողմերի՝ զիջումների գնալու պատրաստակամությունը, մյուս կողմից՝ մեծանում է պատերազմի վտանգը: Որպես հիմնական եզրակացություն՝ կարող ենք նշել նաև այն, որ փորձագիտական խմբի տեսակետները հիմնականում համընկնում են Եվրոպական Միության դիրքորոշման հետ:
The purpose of this article is to present and analyze studies on the Nagorno-Karabakh conflict in the main think tanks of Europe. The main indicator of the relevance of the topic is the analysis of European views on the Nagorno-Karabakh conflict. Taking into account the fact that the conflict has been in the field of active researches of the International Crisis Group for rather a long period, we have researched the expert works of this group. To achieve this goal, we set the following main objectives:  to study, analyze and evaluate the International Crisis Group research reports on the Nagorno-Karabakh conflict,  to present the main accents in the reports and make a comparative analysis, try to see the dynamics of views on the settlement of the conflict,  to present the International Crisis Group main proposals for resolving the conflict, including from the point of view of Western states. During our studies according to this article general scientific research methods - argumentation, historical and comparative analysis - as well as the methods of content analysis and event analysis were used. The study concluded that the Western expert community (in this case, the International Crisis Group) does not have high hopes for a peaceful settlement of the Nagorno-Karabakh conflict, although they consider the negotiation process as the main mechanism for resolving the conflict. Over the past years, on the one hand, the willingness of the parties to make concessions has decreased, and on the other, the danger of war has increased. It can also be concluded, that the views of this group are largely consistent with the position of the European Union.
Целью данной статьи является представление и анализ исследований по нагорнокарабахскому конфликту в основных аналитических центрах в Европе. Основным показателем актуальности рассматриваемой темы является анализ европейских взглядов на нагорно-карабахский конфликт. Принимая во внимание тот факт, что конфликт находится в сфере активных исследований Международной кризисной группы в течение достаточно долгого периода, мы выделили экспертные работы данной группы. Для достижения этой цели мы поставили следующие основные задачи:  изучать, анализировать и оценивать исследовательские отчеты Международной кризисной группы по карабахскому конфликту;  представить основные акценты в докладах и сделать сравнительный анализ, попытаться увидеть динамику взглядов на урегулирование конфликта;  представить предложения Кризисной группы по урегулированию конфликта, в том числе с точки зрения западных стран. В ходе исследования использовались как общенаучные методы исследования - аргументация, историко-сравнительный анализ, так и методы контент-анализа и ивентанализа. В исследовании сделан вывод о том, что западное экспертное сообщество (в данном случае - Международная кризисная группа) не возлагает больших надежд на мирное урегулирование нагорно-карабахского конфликта, хотя оно рассматривает переговорный процесс как основной механизм разрешения конфликта. За прошедшие годы, с одной стороны, готовность сторон пойти на уступки уменьшилась, а с другой, возрастает опасность войны. Можно также сделать вывод, что взгляды этой группы в значительной степени соответствуют позиции Европейского союза.

Place of publishing:

Երևան

Publisher:

ԱԵԳՄՄ հրատ.

Format:

pdf

Extent:

էջ 76-85

Identifier:

oai:arar.sci.am:267716

Object collections:

Last modified:

Nov 27, 2022

In our library since:

Feb 25, 2021

Number of object content hits:

117

All available object's versions:

https://arar.sci.am/publication/291589

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information