Օբյեկտ

Վերնագիր: Բուսահավաքչությունը և բուսաբուժությունը Հայաստանի եզդիների կենցաղում

Ստեղծողը:

Հովսեփյան, Ռոման

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիվ:

2020

Համար:

3

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Овсепян Роман, Hovsepyan Roman

Այլ վերնագիր:

Собирательство и фитотерапия в жизни езидов Армении ; Plant-Gathering and Herbal Medicine in Life of Yezidis of Armenia

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017)

Ծածկույթ:

235-247

Ամփոփում:

Հայաստանի եզդիները վայրի բույսերն օգտագործում են հիմնականում որպես սնունդ, թեյ, համեմունք և բուժական նպատակներով: Հավաքվող վայրի դեղաբույսերը կիրառում են հիմնականում դրանց հակաբորբոքային հատկությունների համար (եզդիների օգտագործած անուններով՝ ջանթռին, պունգը, զվերաբոյը, անթառամը, ռամաշկան, սիսընդերը, հավաժոն, ղլիջոտը և այլն)՝ շնչառական, մարսողական և միզասեռական համակարգերի բորբոքումները բուժելու նպատակով: Արյան ճնշումը կարգավորող (օրինակ՝ ջանթռին և պունգը) և հակաբորբոքային հատկություններով օժտված որոշ դեղաբույսեր եզդիները օգտագործում են թե՛ բուժական նպատակներով, թե՛ որպես թեյ (ջանթռին, պունգը, զվերաբոյը և այլն): Եզդիների համար խիստ կարևոր, նախընտրելի և հանրահայտ հակաբորբոքային դեղաբույսերը՝ սիսնդերը (կամ սուսընդար) և հավաժոն (կամ հեվաժու) ոչ միայն ժողովրդական բժշկության կարևոր բաղադրիչ են, այլ նաև այս ժողովրդի մշակույթի մաս են կազմում: Езиды Армении используют дикорастущие растения как в пище, так и в качестве специй и лечебных средств. Дикорастущие лекарственные травы (езиды их называют джантри, пунг, зверобой, антарам, ромашка, сисендр, аважо, глиджот и др.) в основном используются для лечения воспалений дыхательной, пищеварительной и репродуктивной систем. Некоторые лекарственные растения применяются в качестве гипотензивных средств для регулирования кровяного давления (например, джантри и пунг). Ряд растений, обладающих противовоспалительными свойствами, завариваются как чаи (джантри, пунг, зверобой и т.д.). Наиболее важные лекарственные растения, популярные среди езидов (сисандр/сусендар и аважо/еважу), являются важным компонентом народной медицины езидов и частью культуры этого народа. The Yezidis of Armenia use wild plants for food, tea, flavoring and medicinal purposes. Collected wild medicinal herbs are mainly used for their anti-inflammatory properties (as Yezidis call those, jantri, pung, zveraboy, antharam, ramashka, sisander, hawajo, ghlijot, etc.) to heal inflammations of respiratory, digestive and reproductive systems. Some of the medicinal plants used to regulate blood pressure (for example, jantri and pung) and the ones with anti-inflammatory properties are used for both medicinal purposes and tea (jantri, pung, zveraboy, etc.). The most important anti-inflammatory medicinal plants, preferred by and popular among Yezidis are sisander/susendar and hawajo/hewaju, the traditional use of which is an important component of the Yezidi folk medicine and a part of the culture of this people.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:265767

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Jun 12, 2025

Մեր գրադարանում է սկսած:

Jan 29, 2021

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

155

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/289406

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն