Object

Title: Ք.Ա. III հազարամյակի վերջի «Գերերաշտը» և վիշապ-քարակոթողների առաջացման խնդիրը

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2022

Number:

2

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Грекян Ерванд, Бобохян Арсен, Grekyan Yervand, Bobokhyan Arsen

Other title:

«Мегазасуха» конца ΙΙΙ тысячелетия до н.э. и вопрос происхождения каменных стел-вишапов ; The "Megadrought" at the End of the 3rd Millennium BC and the Problem of Origin of Vishap Stone Stelae

Corporate Creators:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Coverage:

223-249

Abstract:

Հին Առաջավոր Ասիայի պատմության դրամատիկ փուլերից մեկը հայտնի է «Գերերաշտ» (կամ «մեզանից 4.2-3.9 ka տարի առաջ իրադարձություն») անվանումով: Խոսքը Ք.ա. մոտ 2200-1900 թթ. կլիմայական գլոբալ փոփոխության մասին է, որն արտահայտվում է տեղումների քանակի կրճատմամբ, չորային և առավել ցուրտ եղանակային պայմանների հաստատմամբ: Հոդվածում զարգացվում է տեսակետ, ըստ որի, Հայկական լեռնաշխարհին բնորոշ և ջրի պաշտամունքին առնչվող վիշապ-քարակոթողների ի հայտ գալը պետք է դիտարկել կլիմայական փոփոխության համատեքստում՝ որպես հասարակական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված արձագանք: Ենթադրվում է, որ ձկնակերպ և ցլակերպ այդ արձանները տեղադրվել են երաշտի ժամանակ, նվիրաբերվել են ամպրոպի աստվածությանը, ուղեկցվել են ցլի զոհաբերության ծեսով՝ երկնային արգելափակված ջրերը երկիր թողնելու ակնկալիքով (ինչն արտահայտված է կոթողների պատկերագրության մեջ): Ջրային բավարար պաշարներ ունեցող կենսատարածքի որոնումները միջինբրոնզեդարյան հասարակություններին ուղղորդել են դեպի ջրով հարուստ բարձրլեռնային գոտիներ` դրանք հասանելի դարձնելով բնակչության կենսական պահանջմունքներին:
Одним из драматических этапов истории древнего Ближнего Востока является период «Мегазасухи» (или «событие 4.2–3.9 ka лет назад»). Речь идет о глобальном изменении климата, произошедшем ок. 2200-1900 гг. до н.э. и отразившемся на уменьшении количества осадков. Авторы данного исследования придерживаются точки зрения, что появление характерных для Армянского нагорья и связанных с культом воды каменных стел вишапов следует рассматривать именно в контексте упомянутых климатических изменений. Установление этих статуй в форме рыб и быков во время засухи преследовало цель «умилостивить» бога Грома, в честь которого они были воздвигнуты, ниспослать дождь, «открыть» дорогу небесным водам (что нашло отражение в иконографии этих памятников). Поиск мест обитания с достаточными водными ресурсами явился мотивацией для социума среднебронзового века заселить высокогорные ландшафты, что сделало их доступными для жизненно важных нужд населения.
One of the dramatic stages in the history of the Ancient Near East is the period of "Megasdrought" (or "4.2-3.9 ka BP event"). It goes about a global climate change that occurred ca. 2200-1900 BC to be reflected in the decrease in precipitations. The authors of this study adhere to the point of view that the appearance of vishap stone stelae characteristic of the Armenian Highland and associated with the cult of water should be considered in the context of the mentioned climatic changes. The installation of these statues in the form of fish and bull during a drought pursued the goal of "propitiating" the god of Thunder, in whose honor they were erected, sending down rain, "opening" the way for heavenly waters (which is reflected in the iconography of these monuments) . The search for habitats with sufficient water resources was a motivation for the society of the Middle Bronze Age to populate highland landscapes, which made them available for the vital needs of the population.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

click here to follow the link ; oai:arar.sci.am:325389

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Sep 24, 2024

In our library since:

Aug 31, 2022

Number of object content hits:

113

All available object's versions:

https://arar.sci.am/publication/353164

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information